Կաղապար:Այսօր/Հուլիսի 11
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Հուլիսի 11
Աշխարհում նշվում է շոկոլադի համաշխարհային օրը։
- 552՝ սկսվեց Հայոց մեծ թվականը։
- 1700՝ Բեռլինում հիմնադրվեց Պրուսիայի գիտությունների ակադեմիան։
- 1893՝ ճապոնացի Միկիմոտո Կոկիտին ստացավ առաջին արհեստական մարգարիտը։
- 1911՝ ծնվել է Էդուարդ Թոփչյանը, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու (մահ. 1975 թ.)։
- 1916՝ ծնվել է Ալեքսանդր Պրոխորովը, ռուս ֆիզիկոս, քվանտային էլեկտրոնիկայի ստեղծողներից, Նոբելյան մրցանակի դափնեկիր։
- 1937՝ մահացել է Ջորջ Գերշվինը (նկարում), ամերիկացի նշանավոր կոմպոզիտոր, դաշնակահար, սիմֆոջազի ճանաչված ներկայացուցիչներից մեկը։
- 1969՝ մահացել է Նաիրի Զարյանը, հայ բանաստեղծ, արձակագիր, թատերագիր, հրապարակագիր և թարգմանիչ։
- 1983՝ բացվեց Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ - Գործարանային» հատվածը։
- 1995՝ Բոսնիական պատերազմի ժամանակ սերբերը սպանեցին մոտ 8000 անզեն բոսնիացի տղամարդու։
- 2010՝ Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։