Կաղապար:Այսօր/Հոկտեմբերի 19
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Հոկտեմբերի 19
- մ.թ.ա. 202 թ. – տեղի ունեցավ Զամայի ճակատամարտը, Պունիկյան պատերազմների նշանավոր մարտերից մեկը, որտեղ հռոմեական զորքերը պարտության մատնեցին Կարթագենյան զորքին, որոնց ղեկավարում էր Հաննիբալը։
- 1453 թ. – Բորդոյում անգլիացիների կապիտուլյացիայով փաստացի ավարտվեց Հարյուրամյա պատերազմը Անգլիայի և Ֆրանսիայի միջև։
- 1745 թ. – մահացել է Ջոնաթան Սվիֆթը, անգլիացի գրող-երգիծաբան, հրապարակախոս, պոետ և հասարակական գործիչ, հայտնի է իր «Գուլիվերի ճանապարհորդությունները» վեպով (ծն. 1667 թ.)։
- 1892 թ. – ծնվել է Ալեքսանդր Ալյոխինը, ռուս նշանավոր շախմատիստ, աշխարհի չեմպիոն (մահ. 1946 թ.)։
- 1901 թ. – բրազիլացի Ալբերտո Սանտոս-Դյումոնը իր ստեղծած դիրիժաբլով պտտվեց Էյֆելյան աշտարակի շուրջ։
- 1909 թ. – մահացել է Չեզարե Լոմբրոզոն, իտալացի դատական հոգեբույժ և մարդաբան (ծն. 1835 թ.)։
- 1963 թ. – մահացել է Կարո Ալվարյանը, հայ ռեժիսոր, դերասան (ծն. 1895 թ.)։