Jump to content

Կաղամբահավաք մեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաղամբահավաք մեքենա, 70 սմ միջշարքային լայնությամբ ցանված միջահաս և ուշահաս սորտերի գլուխ կաղամբի համատարած բերքահավաքի կցովի մեքենա։ Միացքավորվում է 1,4 դասի տրակտորների հետ։ Օգտագործվում են միաշարք և երկշարք կաղամբահավաք մեքենաներ։ Հիմնական բանող մարմիններն են՝ կտրող ապարատը, ընդունող փոխադրիչը, տերև անջատիչը, տեսակավորման սեղանը, բեռնաթափման փոխադրիչը։ ՄՍԿ-1 մակնիշի միաշարք կաղամբահավաք մեքենայի արտադրողականությունը մինչև 0,17 հա/ժ է, այն սպասարկում են տրակտորավարը և 2 բանվոր։ Կտրված կաղամբագլուխները ապրանքային տեսքի են բերվում այդ մեքենայով կամ հատուկ կետերում մշակվում են ձեռքով։ ՈւԿՄ-2 մակնիշի երկշարք կաղամբահավաք մեքենան չունի տերև անջատիչ և կաղամբի գլուխները հավաքում է 2, 4 կամ 6 շարքերից ու լցնում է փոխադրամիջոցների մեջ կամ դասավորում լասերով։ Որոշ երկրներում օգտագործում են միաշարք կաղամբահավաք մեքենա, որը բույսը քաշում-հանում է հողից և կտրում է կաղամբակոթը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։