Կալուս
Արտաքին տեսք
Կալուս (լատին․՝ callus - հաստ մաշկ, կոշտուկ), հյուսվածք, որն առաջանում է բույսերի վնասված մակերևույթի (ճեղքեր, կտրվածքներ, պատվաստման ժամանակ պատվաստակալի և պատվաստացուի միակցման տեղեր) վրա և նպաստում ապաքինմանը։ Կալուսը կազմված է բարակ պատեր ունեցող, չտարբերակված պարենքիմային բջիջներից, որոնցում հետագայում առանձնանում են հաղորդիչ տարրեր և կամբիում, առաջանում աճման կետեր։ Վերջիններից զարգանում են հավելյալ արմատներ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 186)։ |