Կաթի արդյունաբերություն
Արտաքին տեսք
Կաթի արդյունաբերություն, սննդի արդյունաբերության ճյուղ, միավորում է կենդանական յուղ, պանիր, խտացրած կաթ և կաթի փոշի, կաթի պահածո, պաղպաղակ և այլ կաթնամթերք արտադրող ձեռնարկությունները։
Հայաստանում կաթնամշակությունն ունի բազմադարյան ավանդույթ։ Ս. Աբովյանը 1898 թվականին Լոռիում և Ախալքալաքում հիմնադրել է կաթնատնտեսական ֆերմաներ, Անդրկովկասում առաջինը կազմակերպել եվրոպական պանիրների արտադրությունը։ Այնուամենայնիվ, մինչև երկրում խորհրդային վարչակարգի հաստատումը, արտադրությունը հիմնականում եղել է տնայնագործական[փա՞ստ]։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կաթի արդյունաբերություն կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 158)։ |