Կազիմիր Լիշչինսկի
Կազիմիր Լիշչինսկի լեհ.՝ Kazimierz Łyszczyński | |
---|---|
Ծնվել է | մարտի 4, 1634[1] |
Ծննդավայր | Lyščycy, Brest-Litovsky povet, Brest Litovsk Voivodeship, Լիտվական մեծ իշխանություն, Ռեչ Պոսպոլիտա |
Մահացել է | մարտի 30, 1689[1] (55 տարեկան) |
Մահվան վայր | Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա |
Քաղաքացիություն | Ռեչ Պոսպոլիտա |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Q21505218? և Վիլնյուսի համալսարան |
Մասնագիտություն | դատավոր, փիլիսոփա, գրող և ռազմական գործիչ |
Ամուսին | Jadwiga Żelichowska?[1] |
Ծնողներ | հայր՝ Hieronim Kazimierz Łyszczyński?[2], մայր՝ Zofia Łyszczyńska? |
Զբաղեցրած պաշտոններ | Q65728986?, Q106203872?, Q104702945? և Polish elector? |
Kazimierz Łyszczyński Վիքիպահեստում |
Կազիմիր Լիշչինսկի (լեհ.՝ Kazimierz Łyszczyński, բելառուս․՝ Казімір Лышчынскі, մարտի 4, 1634[1], Lyščycy, Brest-Litovsky povet, Brest Litovsk Voivodeship, Լիտվական մեծ իշխանություն, Ռեչ Պոսպոլիտա - մարտի 30, 1689[1], Վարշավա, Ռեչ Պոսպոլիտա), 17-րդ դարի աթեիստ փիլիսոփա, որը գործել է Ռեչ Պոսպոլիտայի տարածքում։ Իր հայացքների համար 55 տարեկան հասակում դատապարտվել է մահվան[3][4]։ Մեր օրերում լեհ աթեիստները նրան համարում են իրենց հովանավորը[5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1634 թվականին, Ռեչ Պոսպոլիտայի մաս հանդիսացող Լիտվայի մեծ իշխանության Բրեստի գավառի Լիշչիցի գյուղում, ազնվականի ընտանիքում (Լիշչիցին նրանց տոհմական կալվածքն էր)։ Սովորել է Բրեստի ճիզվիտական կոլեգիումում, ապա՝ Վիլնոյի (Վիլնյուսի) ակադեմիայում։ Մասնակցել է մոսկովյան, շվեդական, թուրքական զորքերի դեմ Ռեչ Պոսպոլիտայի մղած մարտերին։ 1658 թվականին անդամագրվել է ճիզվիտական օրդենին, ապա մի քանի տարի փիլիսոփայություն ու աստվածաբանություն է ուսումնասիրել Կրակովում, Կալիշիում, Լվովում։ 1666 թվականին դուրս է եկել օրդենից, որպեսզի ամուսնանա և վերադառնա հայրենի կալվածք։ Պաշտոնավարել է դատական ատյաններում, բազմիցս ընտրվել Բրեստի գավառի ներկայացուցիչ-դեսպան վարշավյան սեյմում։ Բացի այդ, հայրենի գյուղում դպրոց է բացել ու դասավանդել երեխաներին, որոնք ոչ միայն գրագետ են դարձել, այլև խորացել են մաթեմատիկայի, փիլիսոփայության, բժշկագիտության մեջ, ծանոթացել այլ գիտությունների հիմունքներին։
Ճիզվիտական օրդենի հետ իր կապերը խզելուց հետո Լիշչինսկին գրել է «Աստծո չգոյության մասին» (լատին․՝ «De non existentia Dei») ծավալուն տրակտատը։ Աշխատությունը բաղկացած է եղել 530 էջից[6] в 15 тетрадях[7]), որոնցից պահպանվել է ընդամենը 5 հատված (դրանք 1957 թվականին հայտնաբերել է լեհ փիլիսոփա և պատմաբան Անջեյ Նովիցկին)։ Դրանցում հեղինակը ժխտում է Աստծո գոյությունը և կղերականներին մեղադրում է «բանականության լույսը մարելու մեջ», հայտարարում է, որ Աստվածը հորինվածք է,՝մարդկային գիտակցության մեջ մի քիմեռ, որին պետությունն ու եկեղեցին օգտագործում են իրենց նպատակներին հասնելու համար։ Ընդ որում՝ Աստվածաշունչն էլ այնպիսի մարդիկ են գրել, ովքեր սուտը, կեղծիքը, խաբեությունն են պաշտպանում նրա միջոցով։
Ճիզվիտական գործակալ Յան Բժոսկան գողացել է գրքի ձեռագիրը և հանձնել իր վերադասին։ 1687 թվականին եկեղեցական դատարանը Լիշչինսկուն մեղավոր է ճանաչել ծանրագույն հանցանքի՝ աթեիզմի մեջ և դատապարտել է մահվան՝ խարույկում այրելու միջոցով։ Դատապարտյալի աղերսանքին ընդառաջելով՝ վճիռը մեղմացվել է. մահապատիժը իրկանացվել է գլխատման միջոցով, որից հետո նրա մարմինը նետվել է խարույկ և այրվել իր «հերտիկոսական» գրքի հետ միասին։
Լիշչինսկու դատական գործը նոր ժամանակների Լեհաստանում ու Բելառուսում սուր քննադատության է ենթարկվել՝ դիտվելով որպես կրոնական հողի վրա կատարված սպանությունը օրինականացնելու փորձ[8][9]
- Լեհ ռացիոնալիստների ընկերությունն ամեն տարի անց է կացնում «Լիշչինսկին քաղաք է վերադառնում» խորագրով գործողություն[10][11][12]։
2009 թվականին՝ Լիշչինսկու ծննդյան 375-ամյակի կապակցությամբ Բելառուսում թողարկվել են նրան նվիրված փոստային ծրար ու դրոշմանիշ[13]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Łyszczinskij L. Rod dworian Łyszczinskich. — S. Pietierburg, 1907.
- Nowicki A. Pięć fragmentów z dzieła «De non existentia dei» Kazimierza Łyszczyńskiego (by a script from Library of Kórnik nr 443) // Euhemer. — Nr. 1. — 1957. — pp. 72–81.
- Nowicki A. Aparatura pojęciowa rozważań Kazimierza Łyszczyńskiego (1634—1689) o religii i stosunkach między ludźmi // Euhemer, Zeszyty Filozoficzne// — Nr. 3. — 1962. — pp. 53–81.
- Nowicki A. Studia nad Łyszczyńskim // Euhemer, Zeszyty Filozoficzne. — Nr. 4. — 1963. — pp. 22–83.
- Nowicki A. Pięć wiadomości o Łyszczyńskim w gazecie paryskiej z roku 1689 // Euhemer, Zeszyty Filozoficzne. — Nr. 4. — 1963. — pp. 40–44.
- Nowicki A. Sprawa Kazimierza Łyszczyńskiego na Sejmie w Warszawie w świetle rękopisu Diariusza Sejmowego, znajdującego się w Wojewódzkim Archiwum Państwowym w Gdańsku // Euhemer, Zeszyty Filozoficzne. — Nr. 4. — 1963. — pp. 23–39.
- Nowicki A. Ateizm Kazimierza Łyszczyńskiego // Wykłady o krytyce religii w Polsce. — Warszawa 1965. — pp. 51–68.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Urzędnicy Wielkiego Księstwa Litewskiego. Spisy, t. VIII, Ziemia brzeska i województwo brzeskie XIV‒XVIII wiek / A. Rachuba — Warszawa: 2020. — P. 143. — ISBN 978-83-65880-89-5
- ↑ 2,0 2,1 Urzędnicy podlascy XIV―XVIII wieku: spisy / E. Dubas-Urwanowicz — Kórnik: Biblioteka Kórnicka, 1994. — P. 117. — 199 p. — ISBN 83-85213-16-3
- ↑ Aleksander Gieysztor, et al. (1979): History of Poland (‘historia de Polonia’). Կաղապար:Cita
- ↑ Jerzy Kloczowski (2000): A History of Polish Christianity (‘historia del cristianismo polaco’): Կաղապար:Cita
- ↑ Kurek-Zajączkowska, Agnieszka (2015). «Gość.pl: Ateiści, Jezus was też kocha!». Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Хронология. 4 марта 1634.
- ↑ «Историческое и подробное сообщение о заключении в тюрьму и смерти Казимира Лыщинского». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Skorobohaty, Walerjan (1840): Historical sketch of the rise, progress and decline of the reformation in Poland. University of Michigan. Կաղապար:Cita
- ↑ Chołoniewski, Antoni (1918): The spirit of polish history (‘el espíritu de la historia de Polonia’). Traducido por Jane (Addy) Arctowska. Varsovia (Polonia): The Polish Book Importing Co., 1918. Կաղապար:Cita
- ↑ «Polityka: Spłonął, bo zapalał światło rozumu – W Internecie trwa akcja „Łyszczyński wraca do miasta". O co chodzi?». 2011. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Polityka: Bruno po polsku». 2013. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Łyszczyński wraca do miasta -przestrzeń dla różnorodności». 2010. Վերցված է 2017 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Новости филателии от 02.03.2009(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фрагменты трактата «О несуществовании бога».
- Историческое и подробное сообщение о заключении в тюрьму и смерти Казимира Лыщинского.
- Суплика Лыщинского, поданная его величеству королю из тюрьмы в 1688.
- Анджей Новицкий. Дело Лыщинского на сейме в Варшаве по рукописным материалам протоколов его заседания.
- Анджей Новицкий. Пять сообщений о Лыщинском из парижской «Газетт» 1689.
- Эпитафия Казимиру Лыщинскому, сочиненная им самим.
- Краткая библиография по К. Лыщинскому.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կազիմիր Լիշչինսկի» հոդվածին։ |
|
- Մարտի 4 ծնունդներ
- 1634 ծնունդներ
- Մարտի 30 մահեր
- 1689 մահեր
- Վարշավա քաղաքում մահացածներ
- Վիլնյուսի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Աթեիստներ
- Բելառուս գիտնականներ
- Բելառուս փիլիսոփաներ
- Լեհ գիտնականներ
- Լեհ գրողներ
- Լեհ ռազմական գործիչներ
- Լեհ փիլիսոփաներ
- Լիտվացի գրողներ
- Լիտվացի փիլիսոփաներ
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- Լեհ արձակագիրներ
- Մահապատժի ենթարկված փիլիսոփաներ
- Անձինք նամականիշերի վրա