Jump to content

Ծրագրավորման միջազգային ուսանողական մրցույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ICPC-ի լոգո

Միջազգային ուսանողական ծրագրավորման մրցույթը (անգլ.՝ ACM International Collegiate Programming Contest), ծրագրավորման ամենամյա մրցույթ աշխարհի տարբեր համալսարանների միջև։ Մրցույթը հովանավորում է IBM-ը։ Գլխավոր շենքը գտնվում է Բեյլորյան համալսարանում, ղեկավարում է ICPC-ի գործադիր տնօրեն և նույն համալսարանի պրոֆեսոր Վիլյամ Փուչերը։ ICPC-ն գործում է վեց մայրցամաքների ինքնավար մարզերում Հաշվողական համակարգերի ասոցիացիայի (ACM) հովանու ներքո և առաջնորդվում է ICPC- ի քաղաքականության և ընթացակարգերի համաձայն, որոնք հրապարակվում են ICPC-ի շտաբի պաշտոնական կայքում։

ICPC-ի առաջին մրցույթը տեղի է ունեցել 1970 թվականին Տեխասի A&M համալսարանում, հյուրընկալել է «Իփսիլոն Պի Էպսիլոն» համակարգչային գիտության պատվավոր միությունը։ Սկզբում այն անվանվել է Տեխասի ուսանողական ծրագրավորման առաջնություն և յուրաքանչյուր համալսարան ներկայացել է մինչև հինգ մասնակցով։

Մրցույթի կանոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ICPC-ն թիմային մրցույթ է։ Ներկայիս կանոններով՝ յուրաքանչյուր թիմ պետք է ունենա երեք ուսանող։ Մասնակիցները պետք է լինեն համալսարանի ուսանող, որոնց համալսարանային կրթությունը տևել է հինգ տարուց պակաս։ Ուսանողները, ովքեր երկու անգամ մասնակցել են Աշխարհի եզրափակչին կամ հինգ մարզային փուլերի, այլևս իրավունք չունեն մասնակցել մրցույթին[1][2]։

Մրցույթի ընթացքում թիմերին տրվում է հինգ ժամ՝ լուծելու ծրագրավորման 8-15 խնդիրներ (հիմանակում ութ՝ մարզային փուլում, տասնհինգ՝ եզրափակիչ փուլում)։ Նրանք պարտավոր են լուծումները ուղարկել C, C++, Ջավա կամ Python լեզուներով[3][4] (երաշխավորված չէ, որ բոլոր խնդիրները լուծելի են Python-ով)։ Ծրագրերը աշխատեցնում են թեստային տվյալների վրա։ Եթե ծրագիրը սխալ պատասխան է վերադարձնում, այդ թիմն զգուշացվում է և կարող է ուղարկել ուրիշ լուծում։

Օրինակ, ենթադրենք մի իրավիճակ, երբ երկու թիմ՝ Կարմիր և Կապույտ, հավասար քանակով խնդիրներ են լուծել։ Կարմիր թիմը Ա և Բ խնդիրների լուծումներն ուղարկել է մրցույթի սկսելուց հետո 1:00 և 2:45 ժամանակում և ուղարկել Գ-ի սխալ լուծում, բայց դա հաշվի չի առնվել, քանի որ նրանք լիովին չեն լուծել խնդիրը։ Կապույտ թիմը Ա և Գ խնդիրների լուծումներն ուղարկել է մրցույթի սկսելուց հետո 1:20 և 2:00 ժամանակում և ուղարկել է Գ խնդրի սխալ լուծում։ Կարմիր թիմի համար ընդհանուր ժամանակը կազմել է 1:00+2:45=3:45, իսկ Կապույտի համար՝ 1:20+2:00+0:20=3:40։ Կապույտ թիմը գերազանցում է իր լրացուցիչ ցուցանիշներով։

Ծրագրավորման այլ մրցույթներ (օրինակ՝ Ինֆորմատիկայի Միջազգային Օլիմպիադա) հետ համեմատած՝ ICPC-ին բնորոշվում է խնդիրների մեծ քանակով (8 կամ ավելի խնդիր 5 ժամում)։ Մյուս առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր թիմի հատկացվում է մեկ համակարգիչ, իսկ թիմը բաղկացած է երեք ուսանողներից։ Դա ժամանակի սղությունը դարձնում է ավելի մեծ։ Լավ թիմային աշխատանքը և ճնշմանը դիմակայելու ունակությունը հարկավոր են հաղթանակին հասնելու համար։

2017 թվականի եզրափակչի արդյունքները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Rank In Final Երկիր Համալսարան Առաջինն լուծում տված պնդիրը Լուծված խնդիրների քանակը
01 1 Ռուսաստան Ռուսաստան Ս․ Պետերբուրգի ԻՏՄՈ համալսարան 10
02 2 Լեհաստան Լեհաստան Վարշավայի համալսարան Airport Construction 10
03 3 Հարավային Կորեա Հարավային Կորեա Սեուլի ազգային համալսարան Money for Nothing 10
04 4 Ռուսաստան Ռուսաստան Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան 10
05 5 Ռուսաստան Ռուսաստան Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ Mission Improbable 10
06 6 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Ցինխուայի համալսարան Posterize 9
07 7 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Պեկինի համալսարան Visual Python++ 9
08 8 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Ֆուդանի համալսարան 8
09 9 Հարավային Կորեա Հարավային Կորեա KAIST Need for Speed 8
10 10 Ռուսաստան Ռուսաստան Ուրալի դաշնային համալսարան 8
11 11 Շվեդիա Շվեդիա KTH - Տեխնոլոգիայի արքայական համալսարան 8
12 12 Ճապոնիա Ճապոնիա Տոկիոյի համալսարան 8
13 13 Ռուսաստան Ռուսաստան Պերմի պետական համալսարան Tarot Sham Boast 7
14 13 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Շանհայի տրանսպորտի համալսարան Secret Chamber at Mount Rushmore 7
15 13 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Կենտրոնական Ֆլորիդայի համալսարան 7
16 13 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Չինաստանի էլեկտրոնիկայի և տեխնիկայի համալսարան 7
17 13 Ֆինլանդիա Ֆինլանդիա Հելսինկիի համալսարան 7
18 13 Ավստրալիա Ավստրալիա Նոր Հարավային Ուելսի համալսարան 7
19 13 Կանադա Կանադա Վոթերլուի համալսարան 7
20 20 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Ֆուզոյի համալսարան 6
21 20 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Հանգզոյի համալսարան 6
22 20 Ուկրաինա Ուկրաինա Լվովի համալսարան 6
23 20 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ 6
24 20 Թայվան Թայվան Թայվանի պետական համալսարան Son of Pipe Stream 6
25 20 Սինգապուր Սինգապուր Սինգապուրի պետական համալսարան 6
26 20 Ռուսաստան Ռուսաստան Սարատովի պետական համալսարան 6
27 20 Ռուսաստան Ռուսաստան Սանկտ Պետերբուրգի ակադեմիկական համալսարան 6
28 20 Կանադա Կանադա Բրիտանական Կոլումբիայի համալսարան 6
29 20 Ռումինիա Ռումինիա Բուխարեստի համալսարան 6
30 20 Լատվիա Լատվիա Լատվիայի համալսարան 6
31 20 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Ռոչեստերի համալսարան 6
32 20 Լեհաստան Լեհաստան Վրոցլավի համալսարան 6
33 20 Խորվաթիա Խորվաթիա Զագրեբի համալսարան 6
34 34 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Պեկինի հեռահաղորդականության համալսարան 5
35 34 Ֆրանսիա Ֆրանսիա Բարձրագույն նորմալ դպրոց Get a Clue! 5
36 36 Եգիպտոս Եգիպտոս Կահիրեի գերմանական համալսարան 4
37 36 Ճապոնիա Ճապոնիա Կեյոյի համալսարան Replicate Replicate Rfplicbte 4

2017 թվականի աշխարհի եզրափակչում, Scenery-ին միակ չլուծված խնդիրն է։

Լավագույն համալսարանները
Հաղթանակները Երկիր Համալսարան Վերջին հաղթանակի տարեթիվը
7 Ռուսաստան Ռուսաստան ԻՏՄՈ համալսարան 2017
4 Ռուսաստան Ռուսաստան Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան 2016
3 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Շանհայի տրանսպորտի համալսարան 2010
3 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Սթենֆորդի համալսարան 1991
2 Լեհաստան Լեհաստան Վարշավայի համալսարան 2007
2 Կանադա Կանադա Վոթերլուի համալսարան 1999
2 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ 1988
2 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Վաշինգտոնի համալսարան Սենթ Լուիսում 1980
Հաղթողներ ըստ տարիների
Տարի Երկիր Համալսարան
2017 Ռուսաստան Ռուսաստան ԻՏՄՈ համալսարան
2016 Ռուսաստան Ռուսաստան Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան
2015 Ռուսաստան Ռուսաստան ԻՏՄՈ համալսարան
2014 Ռուսաստան Ռուսաստան Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան
2013 Ռուսաստան Ռուսաստան ԻՏՄՈ համալսարան
2012 Ռուսաստան Ռուսաստան ԻՏՄՈ համալսարան
2011 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Չժեցյանի համալսարան
2010 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Շանհայի տրանսպորտի համալսարան
2009 Ռուսաստան Ռուսաստան ԻՏՄՈ համալսարան
2008 Ռուսաստան Ռուսաստան ԻՏՄՈ համալսարան
2007 Լեհաստան Լեհաստան Վարշավայի համալսարան
2006 Ռուսաստան Ռուսաստան Սարատովի պետական համալսարան
2005 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Շանհայի տրանսպորտի համալսարան
2004 Ռուսաստան Ռուսաստան ԻՏՄՈ համալսարան
2003 Լեհաստան Լեհաստան Վարշավայի համալսարան
2002 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան Շանհայի տրանսպորտի համալսարան
2001 Ռուսաստան Ռուսաստան Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան
2000 Ռուսաստան Ռուսաստան Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան
1999 Կանադա Կանադա Վոթերլուի համալսարան
1998 Չեխիա Չեխիա Պրահայի Կարլի համալսարան
1997 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Հարվի Մուդ համալսարան
1996 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարան (Բերկլի)
1995 Գերմանիա Գերմանիա Ալբերտ Լյուդվիգսի համալսարան
1994 Կանադա Կանադա Վոթերլուի համալսարան
1993 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Հարվարդի համալսարան
1992 Ավստրալիա Ավստրալիա Մելբուռնի համալսարան
1991 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Սթենֆորդի համալսարան
1990 Նոր Զելանդիա Նոր Զելանդիա Օտագոյի համալսարան
1989 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
1988 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ
1987 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Սթենֆորդի համալսարան
1986 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ
1985 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Սթենֆորդի համալսարան
1984 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Ջոն Հոպկինի համալսարան
1983 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Նեբրասկայի համալսարան
1982 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Բեյլորի համալսարան
1981 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Միսսուրիի գիտության և տեխնոլոգիայի համալսարան
1980 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Վաշինգտոնի համալսարան Սենթ Լուիսում
1979 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Վաշինգտոնի համալսարան Սենթ Լուիսում
1978 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
1977 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ Միչիգանի պետական համալսարան
Երկրներ
Հաղթող Երկիր Վերջին հաղթանակի տարեթիվը Մասնակցության քանակը
17 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1997 36
12 Ռուսաստան Ռուսաստան 2017
4 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 2011
2 Լեհաստան Լեհաստան 2007
2 Կանադա Կանադա 1999
1 Չեխիա Չեխիա 1998
1 Գերմանիա Գերմանիա 1995
1 Ավստրալիա Ավստրալիա 1992
1 Նոր Զելանդիա Նոր Զելանդիա 1990

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Information - ICPC». Արխիվացված օրիգինալից հունիսի 16, 2008-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 10-ին.
  2. «2008 ICPC Regionals Eligibility Decision Diagram» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2005 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 10-ին.
  3. «Python at ICPC world finals 2017 - Codeforces». Codeforces. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.
  4. team, ICPC. «ACM ICPC meets FAU». icpc.informatik.uni-erlangen.de. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.