Jump to content

Ծովինար Համբարձումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծովինար Համբարձումյան
Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Ծննդյան օր՝ հուլիսի 5, 1971
Ծննդավայր՝Երևան

Ծովինար Սուրենի Համբարձումյան (հուլիսի 5, 1971, Երևան), դիվանագետ, թուրքագետ, Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում, 1988 թվականին ավարտել է Խաչիկ Դաշտենցի անվան անգլիական թեքումով միջնակարգ դպրոցը։ 1989-1994 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության բաժնում։ 2005-2006 թվականներին սովորել է Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում (ՔԴԵԴ)։ 2008 թվականին սովորել է Անվտանգային գիտություններ ՆԱՏՕ-ի՝ Հռոմում տեղակայված պաշտպանական քոլեջում, 2009-2010 թթ.՝ նույն քոլեջում եղել է գիտական հետազոտող, որի արդյունքում հրապարակել է «Կարո՞ղ է ժողովրդավարությունն անվտանգություն բերել Հարավային Կովկաս» հետազոտական մենագրությունը։

Աշխատանքային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1992-1995 թվականներին որպես թուրքագիտության ուսուցչուհի աշխատել է Էջմիածնի Ներսիսյան վարժարանում։ 1995-1996 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի վերլուծության բաժնի փորձագետ, իսկ 1996-1998 թվականներին՝ Հայաստանի նախագահի գլխավոր խորհրդականի աշխատակազմի 1-ին կարգի մասնագետ, ապա՝ առաջատար մասնագետ։ 1998 թվականին եղել է Հայաստանի նախագահի աշխատակազմի վերլուծական ծառայության առաջատար մասնագետ։ Նույն թվականին նշանակվել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարի գրասենյակի գլխավոր մասնագետ։ 2002-2013 թվականներին զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության նախագահ աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի, ազնուհետև՝ խորհրդատուի պաշտոնները։ 2013 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ։ 2008 թվականից, որպես միջազգային դիտորդ, ընդգրկվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելություններում, դիտարկել և գնահատել է տարբեր երկրներում ընտրական գործընթացները։ 2018 թվականին նշանակվել է Հայաստանի վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ[2]։ Ունի 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։

2020 թվականի հունիսի 1-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ծովինար Համբարձումյանը նշանակել է Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։

2022թ. ապրիլի 8-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Ծովինար Համբարձումյանը համատեղության կարգով նշանակվել է Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Հռոմ):

2022թ. մայիսի 27-ին Հայաստանի Հանրապետության Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Ծովինար Համբարձումյանը համատեղության կարգով նշանակվել է Սան Մարինոյի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան 2022թ. (նստավայրը` Հռոմ) ։

2023թ. նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունում (FAO) Հայաստանի Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ։

2024թ. նշանակվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրում (ՊՀԾ) Հայաստանի Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ։

2024թ հոկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն, իտալերեն լեզուներին։

Պարգևներ և պատվավոր տիտղոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2007 թվականին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով։
  • 2017 թվականին Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից պարգևատրվել է «Երախտագիտության մեդալով»։
  • 2021 թվականին Իտալիայի Հանրապետության Սերջո Մատարելլայի կողմից պարգևատրվել է «Իտալիայի Հանրապետության արժանիքի շքանշանի մեծ սպա» (Grande Ufficiale dell’Ordine al Merito della Repubblica Italiana) բարձր շքանշանով։
  • 2021 թվականին շնորհվել է «Marzani» միջազգային լրագրողական և գրական մրցանակը՝ Միջերկրականի ավազանի մշակութային բազմազանության իմացության և արժևորման, ժողովուրդների միջև խաղաղությանը, օրինականությանը և համերաշխությանը նպաստելու համար, Կամպանիա Եվրոպայի և Միջերկրածովյան ասոցիացիայի կողմից՝ Սան Ջորջիո դել Սաննիոյի քաղաքապետարանի և Իտալիայում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության հետ համատեղ։ • 2022 թվականին շնորհվել է Anassilaos մրցանակը՝ ժողովուրդների միջև խաղաղությանը և համագործակցությանը նպաստելու համար, «Անասիլաոս» ասոցիացիայի կողմից։ • 2023 թվականին շնորհվել է Leone XIII մրցանակը՝ Ակադեմիական սենատորի տիտղոսով, Nobile Accademia Leonina-ի կողմից Assadakah ասոցիացիայի հետ համատեղ։
  • 2024 թվականին շնորհվել է Bonifacio VIII մրցանակը «Խաղաղության մշակույթի համար»՝ պատվավոր ակադեմիական սենատորի տիտղոսով՝ Bonifaciana ակադեմիայի կողմից։
  • 2024 թվականին շնորհվել է «Կալաբրիայի համալսարանի ընկերներ» միջազգային ասոցիացիայի նախագահի կողմից Պատվավոր անդամի կոչում՝ իր քաղաքացիական, սոցիալական, քաղաքական և մարդասիրական հանձնառության համար։
  • 2024 թվականին շնորհվել է «Արժանիքի հավաստագիր»՝ «Gazzetta Diplomatica»-ի կողմից՝ Իտալիայի Հանրապետությունում որպես դեսպան պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերություններում ունեցած կարևոր ավանդի համար։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Կարո՞ղ է ժողովրդավարությունն անվտանգություն բերել Հարավային Կովկաս» հետազոտական մենագրություն, ՆԱՏՕ-ի Պաշտպանական քոլեջում (90 էջ, Հռոմ, 2010թ.)
  • «Կանանց տնտեսական և սոցիալական իրավունքների իրացման և մոնիտորինգի մեխանիզմները. քաղված դասեր», Եվրոպայի խորհրդի քաղաքական դպրոցների ասոցիացիայի պաշտոնական կայքէջ (9 էջ, 2018թ․)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Իտալիայում Հայաստանի դեսպան». Hetq.am. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  2. «Pashinyan-Merkel meeting kicks off in Berlin». RAG Mamoul | Online Armenian News (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ փետրվարի 13. Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
Նախորդող
Վիկտորյա Բաղդասարյան
Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
Ծովինար Համբարձումյան

2020 -
Հաջորդող
-