Jump to content

Ծովային օձեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծովային օձեր
Ծովային օձեր
հարթ ծովային օձ
Գիտական դասակարգում
Լատիներեն անվանում
Hydrophiinae
Հոմանիշներ
  • Hydrophiidae Smith, 1926[1]
Արեալ
պատկեր

Ծովային օձեր (լատին․՝ Hydrophidae), թունավոր օձերի ընտանիք, ասպիդների ենթաընտանիքի, հայտնի է մոտ 199 տեսակ[2]։

Մարմնի երկարությունը՝ մինչև 2,7 մ, իրանը կողքերից տափակացած է, պոչը՝ լաստաձև։ Գլուխը փոքր է՝ խոշոր վահանիկներով պատված։ Քթանցքերը ծածկված են փականներով, որոնք արգելում են ջրի մուտքը դեպի քթի խոռոչը։ Բերանի խոռոչի լորձաթաղանթը հարուստ է արյունատար անոթներով և ընդունակ է կլանել ջրում լուծված թթվածինը։ Դա թույլ է տալիս ծովային օձերին երկար ժամանակ մնալ ջրի տակ։ Ծովային օձերն ունեն թունավոր զույգ ատամներ, որոնք տեղադրված են վերծնոտային ոսկրի առջևի եզրին։ Թույնը օժտված է մեծ տոքսիկականությամբ։

Ծովային օձերը սնվում են ձկներով, մի մասը՝ ձկնկիթով։ Հիմնականում կենդանածին են, կան նաև ձվակենդանածին և ձվածին տեսակներ։ Հայտնի է 16 սեռ, մոտ 50 տեսակ՝ տարածված Հնդկական և Խաղաղ օվկիանոսների արևադարձային ջրերում։

Տեսակների մեծ մասի երկարությունը կազմում է 1.2-1.4 մ, կան տեսակներ որոնց երկարությունը ավելի քան 2.5 մ է (Hydrophis cyanocinctus, Hydrophis spiralis): Սովորաբար արուները մեծ են էգերից, օձերի քաշը կախված է տեսակից, սեռից և սննդից։

Չնայած հզոր թունային ապարատին, ծովային օձերի թույնը շատ վնասակար չէ մարդու համար։ Ամենաթունավոր տեսակը համարվում է Aipysurus duboisii, որը Մակքոյի Տայպանից և ցանցավոր մոխրագույն օձից հետո համարվում է 3-րդ ամենաթունավոր օձատեսակը։

Ենթաընտանիքին են պատկանում հետևալ ցեղերը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կաղապար:WoRMS(Ստուգված է 10 Ապրիլի 2021).
  2. 2,0 2,1 The Reptile Database: Hydrophiinae(անգլ.)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովային օձեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովային օձեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 137