Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծովակ (այլ կիրառումներ)
Չլդըր (Ծովակ Հյուսիսո) (թուրքերեն՝ Çıldır), լիճ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում։ Գտնվում է Թուրքիայի Արդահանի մարզում, լավային արգելափակման ծագում ունի։ Հայելու մակերեսը 85 կմ² է, գտնվում է ծովի մակարդակից 1959 մ բարձրության վրա, խորությունը 42 մ է։ Այն տեկտոնական գոգավորության մեջ է և նախկինում խորը հովիտ է եղել, փակվել է լավային պատվարով։ Երկարությունը հյուսիսից հարավ մոտ 20 կմ է, լայնությունը՝ հյուսիսում 16 կմ։
Ջուրը քաղցրահամ է, լճից դուրս է գալիս Չըլդըր (անվանում են նաև Մեծաջուր) գետը։ Ձմռանը սառցակալում է։ Սնումը խառն է։ Լճում և գետում ապրում է կարմրախայտը։1578 թվականին, օգտագործելով Պարսկաստանում սկիզբ առած գահակալական կռիվները, թուրքերը վերսկսեցին պատերազմը Չըլդրի ափին։ Չըլդըրը բացի "Ծովակ" անվանումից հայերեն այլ անվանում չունի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 135)։
|