Ծիծեռնակների քարանձավ
Ծիծեռնակների քարանձավ | |
---|---|
Տեսակ | էքսկուրսիոն անձավ |
Երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Վարչատարածք | Սան Լուիս |
Հայտնաբերման տարի | դեկտեմբերի 27, 1966 |
Ծիծեռնակների քարանձավ, հայտնի է նաև՝ Քարանձավ ծիծեռնակների (իսպ.՝ Sótano de las Golondrinas), կարստային բացօթյա քարանձավ Մեքսիկայի Սան Լուիս նահանգում Աքվիսմոն ինքնավար քաղաք շրջա��ում։ Կարստի լանջի էլիպսաձև խոռոչի չափերն են 49 մետրը 62 մետրի վրա[1]։ Այն կտրտված է ողջ պարագծով և դեպի ներքև ընդարձակվելով հասնում է մոտավորապես 303 մետրը 135 մետրի (994 ոտնաչափը 442 ոտնաչափի) վրա չափերի[1]։ Վերևից տեսքը կլոր է, բայց գտնվում է լանջի վրա և երկրի մակերևույթից քարանձավի անցքն ունի էլիպսանման ձև։ Հատակում այն ունի ձգված տեսք, որը իր մեկ՝ գրեթե հարթ կողմով օվալի նման է։ Քարանձավի խոռոչի խորությունը 333 մետրից (անցքի մուտքի ամենացածր կետից) մինչև 370 մետր է (անցքի մուտքի ամենաբարձր կետից)[1], դրանով իսկ այն համարվում է աշխարհի ամենամեծ հայտնի քարանձավային փոսը, Մեքսիկայի երկրորդ ամենախորը փոսը և հնարավոր է 11-րդ ամենախորը աշխարհում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարանձավը տեղի հուաստեկներին հայտնի է եղել դեռևս հնագույն ժամանակներից։ Առաջին արձանագրված վայրէջքը տեղի է ունեցել 1966 թվականի դեկտեմբերի 27-ին Թ. Ռ. Էվանսի, Չարլզ Բորլանդի և Ռենդի Շտերնսի կողմից[1]։
Երկրաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարանձավը ստեղծվել է Էլ Աբրա և Թամաբրա կազմավորումների կողմից, միջին կավճե դարաշրջանի կրաքարերից[3]։ Քարանձավի սպելեոգենեզը դեռ ամբողջովին հասկանալի չէ, բայց դա լուծույթի ավելացման արդյունք է՝ ուղղահայաց ճեղքի երկայնքով ՝ վադոզայի հետագա աճով[4]։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարանձավի իսպանական անունն է «Սոտանո դե լաս Գոլոնդրինաս» (Sótano de las Golondrinas), որը նշանակում է «Ծիծեռնակների նկուղ» (Basement of the Swallows)՝ շնորհիվ բազմաթիվ թռչունների, որոնք ապրում են քարանձավի պատերի անցքերի մեջ[5]։ Դրանք հիմնականում սպիտակափոր մանգաղաթևներն (իսպաներեն՝ vencejos) ու կանաչ թութակներն են (periquillo quila)[4]։ Իրական ծիծեռնակները հիմնականում այստեղ հազվադեպ են հանդիպում[6]։
Ամեն առավոտ թռչունների երամերը լքում են քարանձավը՝ կենտրոնաձիգ շրջաններ կատարելով՝ աստճանաբար բարձրանում են դեպի վեր, մինչև կհասնեն մուտքի մոտ[7]։ Երեկոյան ժամերին մանգաղաթևերիը մեծ երամով սավառնում են քարանձավի մուտքի վերևում, և մոտավորապես րոպեն՝ մեկ՝ 50 թռչնից բաղկացած խումբն առանձնանում է և ուղղվում ուղիղ դեպի մուտք։ Երբ հատում են քարանձավի եզրը, թռչունները թևերը կիպ ձգում են իրենց մարմնի երկայնքով և ազատ անկումով ներքև սլանում, իրենց բնի բարձրությանը հասնելուն պես թռչունները բացում են թևերը և դուրս գալիս իրենց վայրասլաց թռիչքից։ Այս դիտարժան երևույթը մեծ հետաքրքրություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում[6]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարանձավում ջերմաստիճանը ցածր է։ Քարանձավի ելանցքի բուսականությունը խիտ է։ Քարանձավի հատակը ծածկված է կեղտի և թռչնաղբի (գուանոյի) հաստ շերտով։ Գուանոյի սնկերը կարող են մարդկանց մոտ հիստոպլազմոզ առաջացնել։ Քարանձավի հատակը և պատերը բնակեցված են հազարոտնուկներով, կարիճներով, միջատներով, օձերով և թռչուններով։ Հիմնական անցքի հատակի վրա կան մի շարք նեղ փոսեր, որոնք հայտնի են «Ճեղքվածք» անվամբ, ընդհանուր առմամբ 140 մ (460 ոտնաչափ), ինչը քարանձավի ընդհանուր խորությունը հասցնում է 515 մ (1,690 ոտնաչափ)[3]։
Էքստրեմալ սպորտային տուրիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարանձավը հայտնի ուղղահայաց քարանձավային վայր է։ Մագլցողներն իրենց պարաններն ամրացնում են ներքևի մասում, որտեղ պտուտակներ են տեղադրում ժայռի մեջ և որտեղ խոչընդոտներ չկան[5]։ Հատակ հասնելը կարող է տևել մինչև մեկ ժամ։ Վերադառնալը կարող է տևել քառասուն րոպեից մինչև ավելի քան երկու ժամ։ Պարաշյուտով մարդը կարող է գրեթե տասը վայրկյանում քարանձավի վերին ճեղքից հատակ հասնել, այդ իսկ պատճառով խոռոչը սիրված վայր է նաև էքստրեմալ սպորտաձևերի սիրահարների BASE- ցատկ կատարելու համար[7]։ BASE ցատկորդները կարող են դուրս գալ մոտ 10 րոպեում՝ օգտագործելով ճախարակ ճոպաններ։ Միջին չափի օդապարիկն անցել է 160 ոտնաչափ (49 մ) անցքով և ընկել ներքևի հատակին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սենոտ, նմանատիպ քարանձավ, որը հայտնաբերվել է Մեքսիկայում, Յուկատան թերակղզում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Russell, William H.; Terry W. Raines (1967). Caves of the Inter-American Highway. Association of Mexican Cave Studies.
- ↑ Hunker, Louisa. «Pits in Potosi». The Leader. National Outdoor Leadership School. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ 3,0 3,1 Sprouse, Peter; Fant, Jerry (2002). AMCS Bulletin 10-Caves of the Golondrinas Area. Austin, TX: Association for Mexican Cave studies.
- ↑ 4,0 4,1 Hose, Louise (2004). «Golondrinas and the Giant Shafts of Mexico». In Gunn, John (ed.). Encyclopedia of Caves and Karst Science (First ed.). New York, NY: Fitzroy Dearborn. էջեր 390–1. ISBN 1-57958-399-7.
- ↑ 5,0 5,1 «www.showcaves.com». Վերցված է 2007 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ 6,0 6,1 Hepgurn, Alex (2014 թ․ փետրվարի 22). «The Cave of Swallows – A little piece of heaven under earth». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ 7,0 7,1 «Cave of Swallows – Sótano de las Golondrinas». Atlas Obscura. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Category:Sótano de las Golondrinas - Wikimedia Commons». commons.wikimedia.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ծիծեռնակների քարանձավ կատեգորիայում։ |