Ծիծառնե
Արտաքին տեսք
Ավան | |
---|---|
Ծիծառնե | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառակ | Շատախի գավառակ |
Այլ անվանումներ | Ծիծառն, Ծիծռան |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Ծիծառնե (Ծիծառն, Ծիծանց), ավան (գյուղ) Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Շատախի գավառակում։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հովնան Մամիկոնյանի հաղորդած ավանդության՝ անունն առաջացել է ոմն Ծիծառնիկի անունից, ով Ներսես Գ կաթողիկոսի օրոք (641-661 թթ) Տարոնի Ս. Կարապետ վանքից գողացած խաչափայտի կտոր է բերել գյուղ, տեղադրել իր կառուցած Ս. Խաչ կամ Ծիծռան վանքում (659 թ.)։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]20-րդ դարի սկզբին գյուղն ուներ 25 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծիծառնեում կար Ս. Խաչ կամ Ծիծռան վանքը, որը կառուցվել էր 659 թվականին[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 848
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Հայկական Սովետական Հանրագիտարան, 5-րդ հատոր, էջ 125
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 125)։ |
|