Ծիծաղից մահ
Ծիծաղից մահ, մահվան հազվադեպ[1][2] հանդիպող տեսակ, որ առաջանում է ծիծաղի պոռթկման, սրտի կանգի և շնչահեղձության արդյունքում[3]։ Ծիծաղից մահվան դեպքեր գրանցվել են դեռևս Հին Հունաստանում։
Պաթոֆիզիոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտական հետազոտությունների համաձայն՝ պաթոլոգիական ծիծաղը կարող է հետևանք լինել այս կամ այն հիվանդության, օրինակ՝ երկարավուն ուղեղի կամ վարոլյան կամրջի ինֆարկտի[4][5]։ Բացի դրանից՝ ծիծաղից մահ կարող է վրա հասնել ոչ թե ծիծաղից, որպես այդպիսին, այլ ծիծաղի պատճառով ներքին օրգանների վնասվածքից[6] կամ ուղեղի, սրտի, այլ օրգանների՝ արդեն գոյություն ունեցող հիվանդությունից։ Ծիծաղի հետևանքով կարող է առաջանալ մկանային լարվածության անկում (ատոնիա) և թմբիր։ Կախված վնասվածքի մեծությունից զգայական շարժունությունը կարող է լինել սուր կարգավիճակի նշան և մահվան ելք չունենալ։ Խնդական էպիլեպսիան կարող է կապված լինել ուղեղիկի հետ[7][8][9][10]։ Կուրու հիվանդությունը, որից տառապում են Պապուա Նոր Գվինեայի բնիկները, նույնպես ուղեկցվում է պաթոլոգիական ծիծաղով[11]։
Պատմական մահեր ծիծաղի պատճառով
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մի հին տեղեկագիր մ.թ.ա. 3-րդ դարի հույն ստոիկ փիլոսոփա Քրիսիպի մահվան մասին պատմում է, որ նա իր ավանակին գինի է հյուրասիրում, իսկ հետո մեռնում ծիծաղից, երբ հետևում է, թե ինչպես է կենդանին փորձում թուզ ուտել[12]։
- 1410 թվականին մահանում է Մարտին Առաջին Արագոնցին. նա այնքան բուռն է ծիծաղում, որ մահանում է շնչահեղձությունից[13]։
- Ծիծաղից մահ է վերագրվում Վերածննդի իտալացի բանաստեղծ Պապուա Պիետրո Արետինոյին. ասում են, որ նա մահացել է բարձր ծիծաղից առաջացած շնչահեղձությունից[14]։
- 1660 թվականին շոտլանդացի ազնվական Թոմաս Ուրկհարտը, որ անգլերեն է թարգմանել Ֆրանսուա Ռաբլեի ստեղծագործությունները, մահացել է այն բանից հետո, երբ իմացել է, որ գահ է բարձրացել Չարլզ II-ը[15][16]։
- 1782 թվականին ոմն միսիս Ֆիզհերբերտի մոտ օպերա դիտելիս հիստերիկա է սկսվում։ Երբ բեմի վրա հայտնվում է Չառլզ Բանիստերը՝ գողացված Փոլ Պիչեմի գնորդի դերում, նա սկսում է այնքան բարձր ծիծաղել, որ նրան ստիպված դուրս են հանում թատրոնից։ Անկառավարելի ծիծաղը շարունակվում է ամբողջ գիշեր և հաջորդ օրը և արդյունքում այն մահվան պատճառ է դառնում։
- 1893 թվականի նոյեմբերի 7-ին ագարակատեր Ուելսի Պարսոնսը մահու չափ ծիծաղում է մի կատակի վրա, որ լսել էր Ինդիանա նահանգի Լորել քաղաքում։ Նա ծիծաղել է մոտ մեկ ժամ։ Իսկ պատահարից 2 ժամ անց նա մահացավ։
- 1975 թվականի մարտի 24-ին Ալեքս Մինչելը՝ Մեծ Բրիտանիայի Քինգս Լին քաղաքից մի մարդ, ծիծաղից մահացել է The Goodies հեռուստասերիալը դիտելու ժամանակ։ 45 րոպե անդադար ծիծաղելուց հետո նա մահանում է ինֆարկտից։ Նրա կինը The Goodies սերալի հեղինակին մի քանի անգամ շնորակալություն է հայտնել այն բանի համար, որ նա իր ամուսնու կյանքի վերջին րոպեները հաճելի է դարձրել։
- 1989 թվականին դանիացի բժիշկ Օլե Բենթսենը մահացել է Վանդա անունով ձկնիկը կատակերգական ֆիլմը նայելու ժամանակ։ Նրա ճնշումը հասել է 250—500 զարկ/վայրկյանի, ինչից հետո Բենթսենը մահացել է սրտի կաթվածից։
- 2003 թվականին Բանգկոկում մահացել է պաղպաղակի առաքիչ՝ քնի մեջ ծիծաղելու պատճառով։ Նա 2 րոպե շարունակ ծիծաղել է, ինչից հետո նրա կինը փորձել է արթնացնել նրան։ Մահվան փորձաքննությունից հետո պարզվել է, որ նա սրտի կաթված է տարել, ինչն էլ հանգեցրել է մահվան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Roff Smith Doctors Look at Laughter in MIRTH Study(անգլ.) // National Geographic. — 2013. — ISSN 0027-9358.
- ↑ Կաղապար:Cite pmid
- ↑ Turns out, you can die from laughing too hard
- ↑ Gondim, FA; Parks BJ, Cruz-Flores S; և այլք: (2001 թ․ դեկտեմբեր). «"Fou rire prodromique" as the presentation of pontine ischaemia secondary to vertebrobasilar stenosis». Journal of Neurology, Neurosurgery, and Psychiatry. 71 (6): 802–804. doi:10.1136/jnnp.71.6.802. PMC 1737630. PMID 11723208.
{{cite journal}}
: Explicit use of et al. in:|author2=
(օգնություն) - ↑ Cheung CS, Parrent AG, Burneo JG (2007 թ․ դեկտեմբեր). «Gelastic seizures: not always hypothalamic hamartoma». Epileptic Disord. 9 (4): 453–8. doi:10.1684/epd.2007.0139. PMID 18077234.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Famularo G, Corsi FM, Minisola G, De Simone C, Nicotra GC (2007 թ․ օգոստոս). «Cerebellar tumour presenting with pathological laughter and gelastic syncope». Eur. J. Neurol. 14 (8): 940–3. doi:10.1111/j.1468-1331.2007.01784.x. PMID 17662020.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Reiss AL, Hoeft F, Tenforde AS, Chen W, Mobbs D, Mignot EJ (2008). Greene, Ernest (ed.). «Anomalous hypothalamic responses to humor in cataplexy». PLoS ONE. 3 (5): e2225. doi:10.1371/journal.pone.0002225. PMC 2377337. PMID 18493621.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Nishida K, Hirota SK, Tokeshi J (2008). «Laugh syncope as a rare sub-type of the situational syncopes: a case report». J Med Case Reports. 2 (1): 197. doi:10.1186/1752-1947-2-197. PMC 2440757. PMID 18538031.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link) - ↑ Totah AR, Benbadis SR (2002 թ․ հունվար). «Gelastic syncope mistaken for cataplexy». Sleep Med. 3 (1): 77–8. doi:10.1016/S1389-9457(01)00113-7. PMID 14592259.
- ↑ Lo R, Cohen TJ (2007 թ․ նոյեմբեր). «Laughter-induced syncope: no laughing matter». Am. J. Med. 120 (11): e5. doi:10.1016/j.amjmed.2006.07.019. PMID 17976409.
- ↑ «Laughing death in New Guinea — The Why Files». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Laertius, Diogenes (1964-5). Lives, Teachings and Sayings of the Eminent Philosophers, with an English translation by R.D. Hicks. Cambridge, Mass/London: Harvard UP/W. Heinemann Ltd.
- ↑ Paul N. Morris, Patronage and Piety Montserrat and the Royal House of Medieval Catalonia-Aragon, October 2000
- ↑ Waterfield, Gordon, ed. First Footsteps in East Africa, (New York: Praeger Publishers, 1966) pg. 59 footnote.
- ↑ Brown, Huntington (1968). Rabelais in English Literature. Routledge. էջ 126. ISBN 0-7146-2051-3.
- ↑ The History of Scottish Poetry. Edmonston & Douglas. 1861. էջ 539.