Ծերանոց
Արտաքին տեսք
Ծերանոց, ծերերի գիշերօթիկ տուն, բժշկա-սոցիալական կազմակերպություն, որը նախատեսված է հատուկ խնամքի և կենցաղային սպասարկման կարիք ունեցող ծերերի ու հաշմանդամների մշտական կամ ժամանակավոր բնակության համար։
Հայ պատմիչներ Մովսես Խորենացու, Փավստոս Բուզանդի վկայությամբ 4-րդ դարում Ներսես Մեծի հրամանով բազմաթիվ ապաստարաններ են բացվել Հայաստանի զանազան վայրերում, ուր տեղավորվել են հաշմանդամները, ծերերը, աղքատները և ցավագարները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 122)։ |