Խրիստո Բոտև (մարզադաշտ, Բլագոևգրադ)
![]() | |
Տեսակ | մարզադաշտ |
Տեղագրություն | ![]() |
Երկիր | Բուլղարիա |
Հիմնադրված | 1934 |
Անվանված է | Խրիստո Բոտև |
Կառուցված | 1934 |
Բացված | 1934 |
Սեփականատեր | Բլագոևգրադի համայնք |
Գործաղեկավար | «Պիրին» ՖՍ (Բլագոևգրադ) |
Տարողություն | 7 500 |
Տնային թիմ | «Պիրին» (Բլագոևգրադ) |
Դաշտի չափսեր | 105х66 մետր |
Ծածկույթի տեսակը | Բնական գազոն |
Կայք | Պաշտոնական կայքէջ |
![]() | |
![]() |
«Խրիստո Բոտև» (բուլղար․՝ Христо Ботев), մարզադաշտ Բուլղարիայի Բլագոևգրադի համայնքում, «Պիրին» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտն է։ Տեղակայված է Բլագոևգրադ քաղաքում։
2009 թվականին մարզադաշտում վերակառուցում է սկսել։ Վերանորոգման ժամանակ ծախսվել է ավելի քան 1,5 մլն € և ավարտվել է 2010 թվականին։
Մարզադաշտի տարողությունը կազմում է 7500 մարդ։ Կենտրոնական սեկտորը նախատեսված է 6000 մարդու համար, իսկ հյուրական սեկտորը՝ 1000 մարդու համար։ Կենտրոնական և հյուրական սեկտորների միջև տեղակայված է բուֆերային գոտին՝ 500 մարդ տարողությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Խրիստո Բոտև» մարզադաշտը կառուցվել է 1934 թվականին, սկզբնապես այնտեղ գտնվել է միայն փայտե նստարաններով հենահարթակ։ 1973 թվականին մարզադաշտում առաջին անգամ անցկացվել են «Ա» խմբի խաղերը։ Ակումբը և տեղի համայնքի որոշեցին մեծացնել մարզադաշտը, որպեսզի ֆուտբոլ կարողանան գալ ավելի շատ երկրպագուներ։
1993 թվականի հունիսի 2-ին «Խրիստո Բոտև» մարզադաշտում անցկացվել է Բուլղարիայի գավաթի եզրափակիչը՝ ՑՍԿԱ և Բոտև ակումբների միջև։ Այդ հանդիպումը դարձել է Բլագոևգրադի ամենահաճախվողը։ Մարզադաշտում ներկա են գտնվել ավելի քան 18000 երկրպագու։ ՑՍԿԱ հաղթեց 1-0 հաշվով և գրավեց Բուլղարիայի գավաթը 15-րդ անգամ։
1994 թվականին այս մարզադաշտում առաջին անգամ անցակցվել են եվրագավաթի խաղերը։ «Պիրին»-ը հանդիպել է Լիխտենշտայնի Շան ակումբի հետ և առանց խնդիրների հաղթել է նրան։ Պիրին հաջորդ հակառակորդն էր հունական «Պանաթինաիկոս»-ը, որը բուլղարացիների ելույթների վրա վերջակետ է դրել։
2000-ականների սկզբին հարավային սեկտորը սկսել է փլուզվել։ Դրա հետ կապված երկրպագուների մուտքը այդ սեկտոր արգելվել է։ 2008 թվականին այն վերջնականապես քանդվել է։ 2000-ից 2001 թվականների միջև ընկած ժամանակահատվածում «Խրիստո Բոտև» մարզադաշտի փայտե նստարանների փոխարինվել են սպիտակ և կանաչ պլաստիկական նստարաններով։ 2008 թվականից հետո մարզադաշտի տարողությունը կազմել է 7000 մարդ, բայց հետո ստեղծվել է բուֆերային գոտին և տարողությունը մեծացել է մինչև 7500 մարդ։
2009 թվականի ամռանը Բլագոևգրադի համայնքը սկսել է մարզադաշտի վերկառուցումը՝ 1,5 մլն € արժողությամբ։ Նորոգումը իր մեջ ներառում էր խաղային ծածկույթի վերանորոգումը՝ ապահովելով ժամանակակից ցամաքեցման և ոռոգման ��ամակարգերով, բացի դրանից փոփոխվել է տեղեկատվական ցուցատախտակը։ Վերակառուցումը ավարտվել է 2010 թվականի մարտին։
2012 թվականի սեպտեմբերին մարզադաշտում լավացել է լուսավորություն, որի հնարավորություն է տվել անցկացնել խաղերը ավելի ուշ ժամերին։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- www.pirinfc.com Արխիվացված 2016-08-13 Wayback Machine
- dariknews.bg
- www.novsport.com
- www.regiona.bg(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|