Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խրամ (վրաց.՝ ხრამი, ադրբ.՝ Xram çayı), գետ Վրաստանում, Կուրի աջ վտակը։ Երկարությունը 220 կմ է, ավազանը՝ 8340 կմ²։
Սկիզբ է առնում Թրիալեթի լեռնաշղթայի հարավային լանջից, 2422 մ բարձրությունից։ Խոշոր վտակներն են Դեբեդը և Մաշավերը։ Ունի խառը սնում, հորդանում է գարնանը։ Ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Խրամի վրա կառուցված են Ծալկայի ջրամբարը և 2 ՀԷԿ։
Անվանումը վրացերեն բառացի նշանակում է «խորաձոր»[1]։
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 94)։
|