Խոտ
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոտ (այլ կիրառումներ)
Խոտ, հնձած և չորացրած կանաչ։ Մսուրային շրջանի հիմնական կերերից է։ Կերային արժեքը կախված է կանաչի բուսաբանական կազմից, բերքահավաքի ձևերից ու ժամկետից, պահպանման պայմաններից։ Ըստ բուսաբանական կազմի լինում է թիթեռնածաղկավոր, հացազգի, տարաբույս և խառը։ Առավել արժեքավոր խոտ ստացվում է առվույտից, կորնգանից, ցանովի վիկից, հացազգի և լոբազգի բույսերից։ Որակով խոտը ստանալու համար պետք է կանաչը քաղել ծաղկման, իսկ հացազգիները՝ հասկակալման սկգբներին։ 100 կգ լավագույն խոտը պարունակում է մոտ 50 կերամիավոր, 9, 2 կգ մարսելի պրոտեին, 1000 - 1500 գ կալցիում, 200 - 220 գ ֆոսֆոր, կարոտին, վիտամիններ։ Խոտը պահում են դեզերով՝ բաց երկնքի, երբեմն՝ ծածկի տակ։ Տեղափոխելը հեշտացնելու նպատակով խոտը մամլում են։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 80)։ |