Խոստակդար
Արտաքին տեսք
Խոստակդար (միջին պարսկ. խվասթաք-դար - ավատատեր), խոստակ ստացող ավատատեր պարթև Արշակունիների, Սասանյանների պետությունում և Հայաստանում։ Խոստակդարն իրավունք չուներ առանց խոշոր ֆեոդալի վաճառել կամ նվիրել խոստակը։
Խոստակդարն իր խոստակը կարող էր ժառանգել որդիներին կամ մերձավորներին՝ ըստ օրենքի և կտակի։ Ժառանգությունը որդիներին տրվել է ամբողջությամբ կամ յուրաքանչյուրին՝ իր բաժինը։ Խոստակդարի պարտքը պարտավոր էին վճարել նրա որդիները՝ ժառանգության իրենց բաժնին համապատասխան։ Այլադավանները խոստակդարի ժառանգորդ չէին ճանաչվում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 77)։ |