Խոսե Սոսա
Քաղաքացիությունը | Արգենտինա | ||
---|---|---|---|
Մականուն | Principito[1] | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 19, 1985[2][3] (39 տարեկան) | ||
Ծննդավայր | Carcarañá, Սան Լորենսո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա | ||
Հասակ | 183 սանտիմետր | ||
Քաշ | 79 կիլոգրամ | ||
Դիրք | եզրային կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Խոսե Էռնեստո Սոսա (իսպ․՝ José Ernesto Sosa, հունիսի 15, 1985, Կարկարանա, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս իտալական «Միլան»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։
2008 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն է։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոսան իր կարիերան սկսել է արգենտինական «Էստուդիանտես»-ի կազմում։ 2005/06 մրցաշրջանի ընթացքում Սոսան օգնել է թիմին դառնալ Արգենտինայի չեմպիոն։
2007 թվականի փետրվարի 24-ին Խոսե Սոսան տեղափոխվել է «Բավարիա»։ Նա թիմի հետ կնքել է 4-ամյա պայմանագիր, և ըստ այդ պայմանագրի նրա աշխատավարձը տարեկան կազմելու էր 4․5 միլիոն եվրո։
2010 թվականի օգոստոսի 30-ին Խոսեն 4-ամյա պայմանագիր է կնքել իտալական «Նապոլի»-ի հետ[4][5]։ Թիմի կազմում անցկացրել է 1 մրցաշրջան՝ մասնակցելով 29 հանդիպման։
2011 թվականի հուլիսի 25-ին ֆուտբոլիստը տեղափոխվել է ուկրաինական «Մետալիստ»[6][7][8][9]։ Նա թիմի հետ կնքել է 4-ամյա պայմանագիր։ 2012 թվականի ամռանը նա դարձել է թիմի ավագը։
2013/14 մրցաշրջանի ընթացքում Խոսեն վարձակալությամբ հանդես է եկել իսպանական «Ատլետիկո Մադրիդ»-ի կազմում։
2016 թվականի օգոստոսի 17-ին Խոսե Սոսան տեղափոխվել է իտալական «Միլան»[10]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին Արգենտինայի Օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Օլիմպիական խաղերին և դարձել չեմպիոն։
2005-2013 թվականների ընթացքում Սոսան հանդես է եկել Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արգենտինայի չեմպիոն - 2006
- Գերմանիայի չեմպիոն - 2008
- Գերմանիայի սուպերգավաթակիր - 2010
- Իսպանիայի չեմպիոն - 2014
- Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից - 2014
- Իտալիայի սուպերգավաթակիր - 2016
- Օլիմպիական խաղերի չեմպիոն - 2008
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Olympedia — 2006.
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ Sosa wechselt zum SSC Neapel (գերմ.) Offizielle Website des FC Bayern München 30.08.2010.
- ↑ Sosa e Yebda al Napoli Արխիվացված 2012-03-24 Wayback Machine (իտալ.) Sito ufficiale della SSC Napoli 30.08.2010.
- ↑ «Хосе Соса - игрок «Металлиста»!». Официальный сайт ФК «Металлист» (Харьков). 25.07.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Хосе Соса: "Это мой новый путь в футболе"». Официальный сайт ФК «Металлист» (Харьков). 25.07.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Sosa ceduto al Metalist Kharkiv» (իտալերեն). Sito ufficiale della SSC Napoli. 26.07.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Sosa wechselt zu Metalist» (գերմաներեն). transfermarkt.de. 26.07.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Официально:Соса игрок Милана
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Սոսա» հոդվածին։ |
|
- Հունիսի 19 ծնունդներ
- 1985 ծնունդներ
- Ապրող անձինք
- Արգենտինայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2008 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- Ատլետիկո Մադրիդի ֆուտբոլիստներ
- Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Բավարիա Մյունխենի ֆուտբոլիստներ
- Բեշիկթաշի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Էստուդիանտեսի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Միլանի ֆուտբոլիստներ
- Նապոլիի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տրաբզոնսպորի ֆուտբոլիստներ