Խոհարար (նկար)
Խոհարար | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջուզեպպե Արչիմբոլդո[1][2] |
տարի | 1570 |
բարձրություն | 52,5 սանտիմետր[2] |
լայնություն | 41 սանտիմետր[2] |
ժանր | դիմապատկեր[2] |
նյութ | յուղաներկ և փայտ |
գտնվում է | Շվեդիայի ազգային թանգարան |
հավաքածու | Շվեդիայի ազգային թանգարան[1] |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/a/arcimbol/4composi/7cook1.html կայք | |
Ծանոթագրություններ | |
The Cook (Giuseppe Arcimboldo) Վիքիպահեստում |
Խոհարար (իտալ.՝ Il cuoco), իտալացի նկարիչ Ջուզեպպե Արչիմբոլդոյի նկարը, որն ստեղծվել է 1570 թվականին։
Համատեքստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուզեպպե Արչիմբոլդոյի վաղ կյանքի մասին շատ քիչ տեղեկություններ կան։ Իտալացի նկարիչների մեծամասնության նման, նա իր կարիերան սկսել է տարբեր վայրերում վիտրաժներ, որմնանկարներ և գոբելեններ ստեղծելու տարբեր պատվերներով, այդ թվում՝ Միլանում, Կոմոյում և Մոնցայում[3]։ 1562 թվականին դարձել է Հռոմեական Սրբազան կայսրության կայսր Մաքսիմիլիան II-ի պաշտոնական դիմանկարիչը[4]։ «Խոհարարը» կտավը Արչիմբոլդոյի նկարած կայսեր շրջապատի անդամների դիմանկարների շարքից է, որը ոճով համապատասխանում է «Իրավաբանի» և «Գրադարանավարի» նկարներին[5]։ Խոհարարի դիմանկարը թվագրվում է մոտ 1570 թվականով[6]։ Այդ ժամանակահատվածում Արչիմբոլդոն ստեղծեց մարդկանց մի շարք մարդաբանական դիմանկարներ՝ օգտագործելով տարբեր առարկաներ, որոնք կապ ունեն մարդու կյանքի կամ մասնագիտական գործունեության հետ, ինչպիսիք են մրգերը, բանջարեղենը, ծաղիկները[7][8]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարը նատյուրմորտ է, որն ստեղծվել է պարեյդոլիայի էֆեկտի օգտագործմամբ․ մարդը ձեռքերով բարձրացնում արծաթե ափսեի կափարիչը, որում տարբեր տեսակի տապակած մսեր են։ Սակայն պատկերը 180 աստիճանով շրջելու դեպքում պարզվում է, որ խոճկորը և նապաստակը դառնում են խոհարարի գլուխը, ճուտը՝ նրա քիթը, իսկ նրա աչքը՝ մարդու աչքը[6][8][9]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս նկարը գտնվում է Շվեդիայի ազգային թանգարանի հավաքածուում (Ստոկհոլմ)[10]։
Ծանոթագրությոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://europeana.eu/portal/record/2048005/Athena_Plus_ProvidedCHO_Nationalmuseum__Sweden_28335.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://collection.nationalmuseum.se/eMuseumPlus?service=ExternalInterface&module=collection&objectId=28335&viewType=detailView
- ↑ «Giuseppe Arcimboldo». Սկոքլեստեր ամրոց. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Jeffrey Greggs Arcimboldo 1527–1593: Nature & Fantasy. — The New Criterion, 2010. — С. 49—50.
- ↑ «Bibliotekarien. Beskrivning». Սկոքլոստեր ամրոց. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
- ↑ 6,0 6,1 «The Cook». Web Gallery of Art. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Werner Kriegeskorte Arcimboldo. Ediz. Inglese. — Taschen, 2000. — С. 30. — ISBN 978-3-8228-5993-3
- ↑ 8,0 8,1 «Arcimboldo 1526–1593. Nature and fantasy» (PDF). Արվեստի ազգային պատկերասրահ. 2010. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Vaclav Paris (2014). «Picturing the Wake: Arcimboldo, Joyce, and His Monster». Academia.edu. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
- ↑ «The Cook. 1570». Web Gallery of Art. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
Արհտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Խոհարար», Շվեդիայի ազգային թանգարան