Jump to content

Խոզակնճիթ դեղատու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոզակնճիթ դեղատու
Խոզակնճիթ դեղատու
Խոզակնճիթ դեղատու
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Կաղամբածաղկավորներ (Brassicales)
Ընտանիք Կաղամբազգիներ (Brassicaceae)
Տրիբա Sisymbrieae
Ցեղ Ավլախոտ (Sisymbrium)
Տեսակ Խոզակնճիթ դեղատու (S. officinale)
Միջազգային անվանում
Sisymbrium officinale

Խոզակնճիթ դեղատու (լատին․՝ Sisymbrium officinale), խաչածաղկավորների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկաարգրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

10-60 սմ բարձրությամբ միամյա խոտաբույս է, որի ճյուղավոր ցողունը ծածկված է կոշտ մազիկներով։ Սպիտակ արմատը առանցքային է։ Ստորին կոթունավոր տերևները փետրաձև հատված են, գագաթնային հատվածը խոշոր է կողքայիններից։ Վերին տերևները նստադիր են և նիզակաձև։ Ցողունների գագաթնային ողկույզներում հավաքված չորսանդամ ծաղիկները դեղին են և մանր։ Երկարավուն միաշարք սերմերով պտուղները բզաձև մազապատ պատիճներ են[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է միջին լեռնային գոտու աղբավայրերում։ Հանդիպում է Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում[1]։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խողակնճիթի տերևները հարուստ են C վիտամինով։ Բուժական նպատակներով օգտագործում են վերգետնյա մասը և երբեմն արմատները։ Երիտասարդ տերևներից և ցողուններից պատրաստում են աղցաններ, իսկ մանրացրած սերմերից՝ մանանեխին փոխարինող համեմունք[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոզակնճիթ դեղատու» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոզակնճիթ դեղատու» հոդվածին։