Խոդա Աֆարինի ջրամբար
Գտնվում է | Արաքս գետի վրա | |
Երկիր | Իրան Արցախ | |
Վարչատարածքային բաժանում | Արևելյան Ադրբեջան Հադրութի շրջան | |
Վարչատարածքային բաժանում | գործող | |
Երկարություն | 64[1] կմ | |
Լայնություն | 400[2] կմ | |
Ընդհանուր ծավալը | 1,612×106 մ3 | |
Ակտիվ ծավալը | 1,495×106 մ3[3] | |
Կառուցման սկիզբ | 1999 | |
Կառուցման ավարտ | 2008 | |
Խոդա Աֆարինի կամ Խուդաֆերինի ջրամբար, արհեստական լիճ Արաքս գետի վրա՝ Իրանի և Արցախի սահմանին։ Արևելյան Ադրբեջան նահանգի Խոմարլու քաղաքից հեռու է 8 կիլոմետրով, իսկ Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղից՝ 30 կիլոմետր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոդա Աֆարինի ջրամբարի կառուց��ւմը նպատակ ուներ ստանալ էլեկտրաէներգիա ու ոռոգել շրջակա տարածքները։ Այդ հարցով 1977 թվականի հոկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել Խորհրդային Միության և Իրանի միջև, իսկ նախագիծը պատրաստ է եղել իսլամական հեղափոխությունից հետո՝ 1982 թվականին։ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1993-1994 թվականներին, հայկական զորքերը դուրս եկան Արաքսի ափ՝ Խոդա Աֆարինի կամուրջներ[4]։ Դրանք կապել էին Արցախի մելիքությունները Սեֆյան Իրանին։ Շինարարությունը սկսել է 1999 թվականին[3]։ Ջրամբարը և հիդրոէլեկտրակայ��նը կառուցվում էր լրատվության գրեթե բացակայության պայմաններում։ Իրանն այն կառուցել է՝ ունենալով գաղտնի համաձայնագիր Հայաստանի հետ[4]։ Պատնեշը պատրաստ է եղել 2008 թվականին և բացվել երկու տարի անց։ Շինարարության ընթացքում հայտնաբերվել են բրոնզեդարյա դամբարաններ[5]։
2015 թվականի ապրիլ-մայիսին «Spot 7/Azersky» արբանյակի կողմից իրականացվել է Արաքս գետի ձախափնյա հատվածի հատուկ լուսանկարում՝ ջրամբարից մինչև Հորադիզ ընկած տիրույթում։ Մեկ տարի անց այս հատվածում ծավալվեցին Ադրբեջանի 2016 թվականի ապրիլյան քառօրյա ագրեսիայի հիմնական գործողությունները[6]։
Արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդեն կառուցված ջրամբարում պղտոր Արաքսը մաքրվում է, ջուրը թափվում է ցած ու անցնում թաղակապ կամրջի պահպանված 4 կամարների միջով, հասնում ներքին կամրջին[7]։ Ջրաէլեկտրակայանի հզորությունը հասնում է 102 մեգավատտի, կարող է ոռոգել 75.000 հա տարածք։ Դրա մեծ մասն արդեն գործածվում է[8]։ Նախագծի վերնական ֆինանսավորման համար աջակցություն էր հայտնել Չինաստանը[9]։
Գլխավոր գրասենյակը գտնվում է Թավրիզում[10]։
Հայ-ադրբեջանական պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով ջրամբարի նկատմամբ վերահսկողությունն անցել է Ադրբեջանի զինված ուժերին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Dams (>15 m) Under Construction in IRAN» (PDF). WRM. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Construction operation of Khoda Afarin dam power plant was begun». Farab Co. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ 3,0 3,1 «Reducing Transboundary Degradation of Kura-Aras River Basin» (PDF). National Report of Islamic Republic of Iran. National TDA-Islamic Republic of Iran. June 2006. էջ 8. Վերցված է 2012 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ 4,0 4,1 Թաթուլ Հակոբյան, Աստծո ջրամբարը. Խոդա Աֆարին Արխիվացված 2020-10-19 Wayback Machine
- ↑ "Archaeologists rush to save Bronze Age sites in northwestern Iran Արխիվացված 2020-10-22 Wayback Machine". Mehr News Agency (via Payvand Iran News). 2 December 2008. Retrieved 21 April 2012.
- ↑ Գագիկ Հարությունյան,Կրիտիկական ենթակառուցվածքներ եվ ազգային անվտանգություն
- ↑ «Խուդափերինի կամ Քարավազի պատմական կամուրջը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
- ↑ Khoda Afarin expected to cost 1,300 billion tomans
- ↑ «MP: China Planning to Finance Completion of Khoda Afarin Dam in Northwestern Iran». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «Khoda Afarin Dam». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.