Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խիզան (այլ կիրառումներ)
Խիզան, Հիզան, քաղաք Մեծ Հայքի Մոկք նահանգի Մյուս Իշայր գավառում, Բաղեշ քաղաքից 35 կմ հարավ-արևելք։ Վիեննայում պահվող ձեռագիր Հայսմավուրքի վկայությամբ, 1021 թվականին Վասպուրականի թագավորությունից Բյուզանդիային է անցել նաև Խիզանը։ XIII դարի արաբ մատենագիր Յակուտը Խիզանը հիշում է Հայզան ձևով՝ որպես «Արմինայի քաղաքներից մեկը»։ Քաղաքն ուներ բերդ, եկեղեցի։ Խիզանը հաճախ հիշատակվում է XIV-XV դդ. ձեռագիր հիշատակարաններում, որպես հայկական գրչության կենտրոն։
1514 թվականից Խիզանը բռնատիրել է օսմանյան Թուրքիան։ Խիզանը դարձել է համանուն գավառի կառավարչի նստատեղի և մտել Վանի փաշայության (էյալեթի) մեջ՝ կազմելով Շերեֆների քրդական տոհմի տիրույթը։ XVIII դարում Խիզանն ունեցել է ավելի քան 1200 տուն հայ բնակիչ։ 1896 թվականի հայերի ջարդից (Խիզանում կոտորվեց ավելի քան 400 հայ) հետո Խիզանի հայ բնակչությունը գաղթել է, մասամբ՝ կրոնափոխվել։
XIX դարում պահպանվում էր Խիզանի բերդը՝ լեռան վրա։ Բերդում կար եկեղեցի (Ս. Հարություն)։ XIX դարի վերջին Խիզանը անշուք գյուղ էր, ուր նստում էր գավառապետը։ 1896 թվականից հետո Խիզան գավառը մտնում էր Վանի վիլայեթի Խլաթի սանջակի մեջ և Աղթամարի կաթողիկոսության վիճակներից մեկն էր։ Այն հարուստ էր երկրագործական բերրի դաշտերով։ Մշակում էին հացագգիներ (ցորեն, գարի, կորեկ), խաղող, բամբակ, պտղատու ծառեր, (շագանակենի, կաղնի և այլն)։ Խիզանի գավառակում 1909 թվականին կար 23 հայաբնակ գյուղ՝ 489 տուն հայ բնակչությամբ։
|
---|
| Քաղաքներ | |
---|
| Խիզան-Խորորսի գյուղախումբ | |
---|
| Շենաձորի գյուղախումբ | |
---|
| Կարկառի գյուղախումբ | |
---|
| Մամռտանքի գյուղախումբ | |
---|
| Գյուղեր | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 51)։
|