Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաբեբայություն անգլ.՝ Wag the Dog |
---|
|
Երկիր | ԱՄՆ |
---|
Ժանր | հումորային դրամա և վեպի էկրանավորում |
---|
Հիմք | Խաբեբայություն։ Վեպ |
---|
Թվական | դեկտեմբերի 25, 1997[1], մարտի 20, 1998[2], մարտի 26, 1998[3] և 1997 |
---|
Լեզու | անգլերեն |
---|
Ռեժիսոր | Բարրի Լևինսոն[4][5][6][…] |
---|
Պրոդյուսեր | Բարրի Լևինսոն և Ռոբերտ Դե Նիրո |
---|
Սցենարի հեղինակ | Հիլարի Հենքին և Դևիդ Մամեթ |
---|
Դերակատարներ | Դասթին Հոֆման[7][6][8][…], Ռոբերտ Դե Նիրո[7][6][8][…], Էն Հեչ[7][6][8], Դենիս Լիրի[6][8], Վիլլի Նելսոն[8], Անդրեա Մարտին[8], Վուդի Հարելսոն[8], Քիրստեն Դանստ[8], Ուիլյամ Մերսի[8][9], Ջոն Մայքլ Հիգինս[8], Սյուզի Փլեքսոն[8], Ջեյմս Բելուշի, Քրեյգ Թեոդոր Նելսոն[8], Քրիս Էլիս[8], Դևիդ Քոքներ[8], Դրենա դե Նիրո[8], Ջեֆրի Բլեյք[8], Ջորջ Գեյնս[8], Ժիզել Ֆեռնանդես, Հարլանդ Ուիլյամս[8], Ջեյ Լենո[8], Ջոն Չո[8], Ջոն Ֆրանկլին[8][10], Մարգերիթ Մորո[8], Մեռլ Հագարդ[8], Ռոբերտ Ռիչարդսոն[8] և Գարրի Կալենբերգ[10] |
---|
Օպերատոր | Ռոբերտ Ռիչարդսոն |
---|
Երաժշտություն | Մարկ Նոպֆլեր |
---|
Մոնտաժ | Սթու Լինդեր |
---|
Պատմվածքի վայր | Վաշինգտոն |
---|
Կինոընկերություն | New Line Cinema |
---|
Տևողություն | 97 րոպե |
---|
Խաբեբայություն, բնօրինակ անվանումը՝ Թափահարել շանը (անգլ.՝ Wag the Dog), Բարրի Լևինսոնի 1997 թվականի երգիծական կատակերգությունն է, ըստ Լարրի Բեյնհարթի Ամերիկյան հերոս «Թափահարել շանը» վեպի։
Ինչու՞ է շունը թափահարում պոչը։ Որովհետև նա խելոք է պոչից։ Եթե պոչը խելոք լիներ շնից, ապա նա կթափահարեր շանը։
Բնօրինակ տեքստ (անգլ.)
Why does a dog wag its tail? Because a dog is smarter than its tail. If the tail were smarter, the tail would wag the dog.
|
Առջևում ԱՄՆ նախագահական ընտրություններն են, իսկ գործող նախագահը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ։ Հասարակության կարծիքի հարցումը ցույց է տալիս, որ նախագահի ժողովրդականությունը կտրուկ ընկնում է։ Նախագահի թիմը պետք է անհապաղ գործի, որ հասարակության ուշադրությունը շեղի Սպիտակ տան ամուսնական դավաճանությունից։ Հարկավոր է շահել մի քանի օր և նախագահի խորհրդականը՝ Կոնրադ Բրիմը (Ռոբերտ Դե Նիրո) որոշում է դիմել արհեստավարժ ռեժիսոր Սթենլի Մոթսի (Դասթին Հոֆման) օգնությանը։
Արագ հնարվում է ինչ-որ ալբանական ահաբեկչական խմբի (իրականում գոյություն չունեցող) սպառնալիք, սրանով հիմնավորվում է ԱՄՆ պատերազմի մեջ ներքաշվելը։ Մոթսին բացատրում են, թե ի՞նչ պետք է պատկերացնի և զգա ԱՄՆ հասարակ քաղաքացին այս դեպքերի առիթով, և սկսում է աշխատանքը՝ նկարահանվում են զինվորական հայրենասիրական տեսահոլովակներ, կեղծ հարցազրույցներ և մտածացին պատերազմի զինվորների մասին երգեր։ Հայտարարում են, որ ալբանական կառավարության ահաբեկչական սպառնալիքը կանխելու համար ԱՄՆ նախագահը խմբավորել է նավատորմը, և ամերիկյան դեսանտը մտել է Ալբանիա, և իբր զինվորներից մեկը գերվել է։
Ի վերջո խաբեությունը բարեհաջող ավարտվում է։ Կեղծ պատերազմը ավարտվում է, նրա «հերոսը» պատվով հանձնվում է հողին։ Բայց ռեժիսոր Մոթսը չի ուզում ստվերում մնալ, նրան փող հարկավոր չէ, նա ձգտում է փառքի։ Բրինը ստիպված հրամայում է նրան վերացնել։ Հայտարարվում է, որ Մոթսը մահացել է ինֆարկտից։
- «Թափահարել շանը» (անգլ.՝ «To wag the dog») դարձվածք է՝ հատուկ շեղել ուշադրությունը կարևոր խնդրից պակաս կարևորին[11]։
- Վինիֆրեդ Էյմսի դերը նախապես գրվել էր տղամարդու համար[12]։.
- Թաղման տեսարանում զինվորական նվագաղմբում նկարահանվել են RCC Marching Tigers խմբի անդամները[12]։.
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ http://www.sfi.se/sv/svensk-filmdatabas/Item/?itemid=35230&type=MOVIE&iv=Basic
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://movieweb.com/movie/wag-the-dog/
- ↑ http://www.imdb.com/title/tt0120885/
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=17370.html
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.metacritic.com/movie/wag-the-dog
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 8,19 8,20 8,21 8,22 8,23 http://www.imdb.com/title/tt0120885/fullcredits?ref_=tt_ov_st_sm
- ↑ http://stopklatka.pl/film/fakty-i-akty
- ↑ 10,0 10,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ title=Idiom: Wag the dog Իդիոմի մասին usingenglish.com կայքում (անգլ.)
- ↑ 12,0 12,1 Հետաքրքիր փաստեր Internet Movie Database կայքում (անգլ.)