Լև Բայախչև
Արտաքին տեսք
Լև Բայախչև | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1930 |
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | դեկտեմբերի 26, 1992 (62 տարեկան) |
Կրթություն | Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (1959) |
Մասնագիտություն | նկարիչ |
Լև Սերգեյի Բայախչև (սեպտեմբերի 7, 1930, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 26, 1992), վրացահայ նկարիչ։ Վրացական ԽՍՀ վաստակավոր նկարիչ։ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լև Բայախչևը ծնվել է 1930 թվականին, Թբիլիսիում, ինժեներ Սերգեյ Բայախչևի և Թ. Դ. Բելայայի ընտանիքում։ 1959 թվականին ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան։ Նրա շուրջ 60 աշխատանքներ գտնվում են Վրաստանի ազգային թանգարանում, Թբիլիսիի պատմության թանգարանում, ինչպես նաև բազմաթիվ պատկերասրահներում և մասնավոր հավաքածուներում։ Բայախչևի «Խաչելություն» կտավը գտնվում է Թբիլիսիի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1974 թվականին երկու անհատական ցուցահանդես է ունեցել Թբիլիսիում։
- 1979, 1981, 1983, 1984, 1991, 1997, 2010 (հետմահու[1]) անհատական ցուցահանդեսներ Թբիլիսիում
- 1985 անհատական ցուցահանդես Մոսկվայում
- 1991 անհատական ցուցահանդես Գերմանիայում[2][3]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мамулов С.С. Армяне в Грузии. Книга вторая. Москва. 2002
- Работы тбилисских художников-армян в коллекции Александра Пирадова. Тбилиси. 2005
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Выставка художника Льва Баяхчева открывается в Тбилиси
- ↑ Шкляревская М. Прикосновение к таланту // Русский Базар №2(455) 6-12 января, 2005
- ↑ «ДОБРАЯ ДОРОГА К ХРАМУ ЛЬВА БАЯХЧЕВА». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 2-ին.