Լուիս Մարքս
Լուիս Մարքս | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 11, 1896[1][2] |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | փետրվարի 5, 1982[1][2] (85 տարեկան) |
Մահվան վայր | Ուայթ Փլեյնս, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Վուդլոն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | գյուտարար |
Լուիս Մարքս (անգլ.՝ Louis Marx, օգոստոսի 11, 1896[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - փետրվարի 5, 1982[1][2], Ուայթ Փլեյնս, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի խաղալիք արտադրող և գործարար։
Նրա ընկերությունը՝ Louis Marx and Company-ն, 1950-ական թվականներին աշխարհի խաղալիքներ արտադրող ամենամեծ ընկերությունն էր։ Նրան ոմանք նկարագրել են որպես մանկան խելքով, բայց փորձառու գործարարի[3]։
Մարքսը հայտնի էր բազմաթիվ մականուններով՝ «Toycoon», «խաղալիքների արդյունաբերության Հենրի Ֆորդ», «խաղալիքների արդյունաբերության բազե» և «Ամերիկայի խաղալիքների թագավոր»[4][5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուիս Մարքսը ծնվել է Բրուքլինում (Նյու Յորք)՝ ավստրիաբնակ հրեաների ընտանիքում։ Մարքսը միջնակարգ դպրոցն ավարտել է 15 տարեկանում և սկսել իր կարիերան՝ աշխատելով մեխանիկական խաղալիքներ արտադրող Ֆերդինանդ Շտրաուսում: Մինչև 1916 թվականը Մարքսը ղեկավարում էր Շտրաուսի գործարանը Իսթ Ռադերֆորդում, Նյու Ջերսի), բայց ի վերջո, Շտրաուսի տնօրենների խորհրդի որոշմամբ և մանրածախ վաճառքի պրակտիկայում առաջացած անհամաձայնությունների պատճառով, այն չեղարկվեց։
Այնուհետև, Մարքսը ծառայել է Միացյալ Նահանգների բանակում՝ ստանալով սերժանտի կոչում: Բանակի նկատմամբ սերը Մարքսը արտահայտել է իր ողջ կյանքի ընթացքում: Մարքսի ռազմական խաղալիքների մեծ մասը նման էին բանակի սարքավորումներին։ Մարքսը հետագայում սովորել է նաև ընկերանալ գեներալների հետ։
Զինվորական ծառայությունից հետո Մարքսը սկսել է աշխատել Նյուտոնի և Թոմփսոնի համար։ Նա վաճառում էր Վերմոնտում գտնվող փայտե խաղալիքներ արտադրող ընկերության արտադրանքները և տասնապատկում ընկերության վաճառքները[6]։ 1919 թվականին Մարքսը և իր եղբայր Դեյվիդը միավորվել էին ՝ հիմնելով իրենց անունը կրող ընկերությունր։ Սկզբում աշխատելով որպես միջնորդ՝ Մարքսը շուտով կարողացավ ձեռք բերել գործիքներ, որպեսզի հենց ինքն արտադրի խաղալիքներ: Երբ Շտրաուսը ծանր ֆինանսական վիճակում էր, Մարքսը կարողացավ Շտրաուսի երկու խաղալիքների համար նախատեսված կաղապարներ գնել և դրանք դարձրել է ամենավաճառվողներից մեկը: 26 տարեկանում՝ ընկերությունը հիմնադրելուց երեք տարի անց, Մարքսն արդեն միլիոնատեր էր:
1937 թվականի հոկտեմբերին լոնդոնյան թերթերից մեկում նա հայտարարվել է «Աշխարհի խաղալիքների թագավոր»։ Մինչև 1938 թվականը Մարքսն ուներ 500 աշխատող Դադլիի գործարանում և 4000 աշխատող՝ ամերիկյան գործարաններում[7]:
Կիրառելով արտադրության տեխնիկան և հնարավորինս վերականգնելով հին նմուշները՝ Մարքսն օգտագործել է իր խաղալիքներից գնացքի այն մասերը, որոնք մշակվել էին 1930-ականների սկզբից մինչև 1972 թվականը։ Նա նաև կարողացել է վաճառել էժան խաղալիքների լայն տեսականի: Ամերիկյան արտադրության բոլոր խաղալիք գնացքները արտադրվել են Ջիրարդի, Փենսիլվանիայի գործարաններում, որոնք արտադրում էին միլիոնավոր պղնձյա և պլաստիկ խաղալիք գնացքներ[8]։
1951 թվականին Մարքս ընկերությունն ուներ 12 գործարան ամբողջ աշխարհում։ 1950-ականներին այն աշխարհի խոշորագույն խաղալիք արտադրող ընկերությունն էր, որի հաջողությունների մեծ մասը գալիս էր Sears, Roebuck & Co. կատալոգի վաճառքից և բազմաթիվ թեմատիկ խաղային հավաքածուներից: Երբ Երկրորդ համաշխարհային պատերազմը մոտենում էր ավարտին, Մարքսը շրջագայեց Եվրոպայում և հանդես է եկել որպես խորհրդատու՝ ներկայացնելով, թե ինչպես կարելի է նպաստել խաղալիքների արտադրության ավելացմանը: Մարքսն այս ունակությունները օգտագործել է Եվրոպայի և Ճապոնիայի տարբեր կազմակերպություններում գործընկերություն հաստատելու և գործարաններ կառուցելու համար: Մարքսը հայտնվել է Time ամսագրի շապիկում 1955 թվականի դեկտեմբերի 12-ին, որտեղ նրա դիմանկարն էր, իսկ հետին պլանում ներկայացված էին նրա խաղալիքների օրինակները:
Մարքսն ամուսնացել էր Իրեն Սալցմանի (Ռենե) հետ 1927 թվականի դեկտեմբերի 31-ին Մանհեթենում (Նյու Յորք)[9], որն իր առաջին կինն էր։ Ռենեն մահացել է 1944 թվականի ապրիլին՝ կրծքագեղձի քաղցկեղից 37 տարեկանում: Մարքսը շատ էր ընկճվել՝ որոշելով, որ ինքը պետք է թողնի բիզնեսը և խնամի իր չորս երեխաներին: 1947 թվականի մարտի 30-ին Մարքսն ամուսնացել է ��դելա Ռութ Բլեքադերիի հետ, որն իրենից գրեթե 28 տարով փոքր էր[10]։
Մարքսի դուստրը՝ Պատրիսիան, ծնվել է 1938 թվականին: Նա ակտիվիստ էր, հեղինակ, Դանիել Էլսբերգի երկրորդ կինը, որը 1971 թվականին օգնել էր Պատրիսային Պենտագոնի փաստաթղթերի թողարկման գործում: Ռիչարդ Նիքսոնը հետագայում Է��սբերգին համարել էր դավաճան[11]: Նրա ավագ երեխան՝ Բարբարա Մարքս Հաբարդը (1929–2019), Նոր դարաշրջանի ֆուտուրիստ էր, որը նպաստում էր մարդկանց՝ էվուլյուցիոն անցմանը դեպի ավելի բարձր գիտակցություն, Բարբարայի դուստրը՝ Ալեքսանդրա Մորթոնը, նշանավոր ծովային կենսաբան էր։
Մարքսի որդին՝ Լուի Մարքս Կրտսերը, վենչուրային կապիտալիստ և բարերար էր, որն իր ներդրումն էր ունեցել արվեստի, կրթության և բժշկության մեջ[12]:
Մարքսը թոշակի անցավ 1972 թվականին՝ վաճառելով իր ընկերությունը Quaker Oats-ին 54 միլիոն դոլարով[13]։ Մարքսը 76 տարեկան էր և մի քանի տարի մտածում էր թոշակի անցնելու մասին։
Հետագա տարիներին Մարքսն ավելի քիչ գործնական ներգրավվածություն ուներ արտադրական գործընթացում: Մարքսը ղեկավարում էր իր խաղալիքների կայսրությունը Նյու Յորք 200 5-րդ պողոտայից, 24-ժամյա բաց հեռախոսային կապով: Նրա վերջին այցը գործարան եղել է 1950 թվականին[14]։
Լուի Մարքսը մահացել է Նյու Յորքի Ուայթ Փլեյնսի հիվանդանոցում՝ 85 տարեկանում: Նա թաղված է մասնավոր դամբարանում՝ Բրոնքսում, Նյու Յորքի Վուդլաուն գերեզմանատանը:
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1996.
- ↑ «Information Marx History». marxtoymuseum.com. Վերցված է 2015-12-04-ին.
- ↑ Time Magazine 1955;
- ↑ Fortune Magazine, January 1946
- ↑ Time Magazine 1955;
- ↑ Kern, Rusty (2015) "Marx Toy Kings", Volume 1. Blurb Publishing Company. 1-364-74792-8
- ↑ «Introduction Guide to MarX Trains & Toys -The Toy King Louis Marx». eBay. Արխիվացված է օրիգինալից 2012-03-03-ին. Վերցված է 2024-08-13-ին.
- ↑ "New York, New York City Marriage Records, 1829-1940," database, FamilySearch.
- ↑ Kern, Rusty (2015) "Marx Toy Kings", Volume 1. Blurb Publishing Company. 1-364-74792-8
- ↑ Wells, Tom (2001). Wild Man: The Life and Times of Daniel Ellsberg. Palgrave. ISBN 0-312-17719-4.
- ↑ Kern, Rusty (2015) "Marx Toy Kings", Volume 1. Blurb Publishing Company. ISBN 1-364-74792-8.
- ↑ Fantle, David & Johnson, Tom (2018) "Hollywood Heyday". McFarland & Co. Inc. Publishing. ISBN 1-476-66805-1.
- ↑ Fantle, David & Johnson, Tom (2018) "Hollywood Heyday". McFarland & Co. Inc. Publishing. ISBN 1-476-66805-1.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Fantle, David & Johnson, Tom (2018) "Hollywood Heyday: The Toy King". McFarland & Co. Inc. Publishing. 1-476-66805-1
- Kern, Rusty (2015) "Marx Toy Kings", Volume 1. Blurb Publishing Company. 1-364-74792-8
- Matzke, Eric (1985) Greenberg's Guide to Marx Trains, 2nd Edition. Greenberg Publishing Company, 1985. 0-89778-026-4.
- Matzke, Eric (1989) "Greenberg's guide to Marx Trains", Volume 1. Greenberg Publishing Company Inc. 0-897-78131-7
- Wells, Tom (2001). Wild Man: The Life and Times of Daniel Ellsberg. Palgrave. 0-312-17719-4.
- Schievelbein, D (2007) "MarX Trains and Toys Guide : The Toy King Louis Marx". eBay Guide
|