Jump to content

Լորենցո Ֆոնտանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լորենցո Ֆոնտանա
իտալ.՝ Lorenzo Fontana
Ֆոնտանան 2016 թվականին
Դրոշ
Դրոշ
Իտալիայի եվրոպական գործերի առանց պորտֆելի նախարար
2019 թվականի հուլիսի 10 - 2019 թվականի սեպտեմբերի 5
Նախորդող Ջուզեպպե Կոնտե (ժամանակավոր պաշտոնակատար)
Հաջորդող Վինչենցո Ամենդոլա
Դրոշ
Դրոշ
Իտալիայի ընտանիքի և հաշմանդամություն ունեցող անձանց առանց պորտֆելի նախարար
2018 թվականի հունիսի 1 - 2019 թվականի հուլիսի 10
Նախորդող Ջուզեպպե Կոնտե
Հաջորդող Էնրիկո Կոստա (ընտանիքի հարցերով լիազորություններ)
Դրոշ
Դրոշ
Իտալիայի Հանրապետության պատգամավոր
2018 թվականի մարտի 20-ից
Դրոշ
Դրոշ
Եվրախորհրդարանի պատգամավոր
2009 թվականի հուլիսի 14 - 2018 թվականի մարտի 22
 
Կուսակցություն՝ Հյուսիսային լիգա
Կրթություն՝ Պադովայի համալսարան
Մասնագիտություն՝ Քաղաքական գործիչ
Գործունեություն՝ Քաղաքականություն
Ազգություն Իտալիա Իտալիա
Դավանանք Կաթոլիկություն
Ծննդյան օր ապրիլի 10, 1980(1980-04-10)[1] (44 տարեկան)
Ծննդավայր Վերոնա, Վենետո, Իտալիա[1]
Քաղաքացիություն  Իտալիա
 
Կայք՝ lorenzofontana.org

Լորենցո Ֆոնտանա (իտալ.՝ Lorenzo Fontana, ապրիլի 10, 1980(1980-04-10)[1], Վերոնա, Վենետո, Իտալիա[1]), իտալացի քաղաքական գործիչ, Հյուսիսային լիգա կուսակցության անդամ։ 2019 թվականի հուլիսի 10-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 5-ն Իտալիայի եվրոպական գործերի առանց պորտֆելի նախարար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիսացել է Վերոնայի ցուցահանդեսային կենտրոնի աշխատակից, ավարտել է Պադովայի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է քաղաքագիտություն, և Հռոմի եվրոպական համալսարանը՝ «քրիստոնեական քաղաքակրթության պատմություն» մասնագիտությամբ։ Հյուսիսային լիգա կուսակցությունից ընտրվել է Վերոնա քաղաքի կոմունային խորհրդի կազմում[2]։

2009 թվականին ընտրվել է Եվրախորհրդարան, մտել է Ազատության և ժողովրդավարության Եվրոպա խմբակցության կազմում, 2014 թվականին վերընտրվել և դարձել Ազգերի և զատությունների Եվրոպա խմբակցության անդամ։

2018 թվականի մարտի 4-ին Վենեցիայի մարզի երկրորդ շրջանում Հյուսիսային լիգա կուսակցության ներկայացրած ցուցակով ընտրվել է Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ[3], մարտի 29-ին ընտրվել է Պալատի փոխ��ախագահներից մեկը։

2018 թվականի հունիսի 1-ին Կոնտեի կառավարությունում զբաղեցրել է Իտալիայի ընտանիքի և հաշմանդամություն ունեցող անձանց առանց պորտֆելի նախարարի պաշտոնը[4]։

2019 թվականի հուլիսի 10-ին նույն կառավարությունում նշանակվել է Իտալիայի եվրոպական գործերի առանց պորտֆելի նախարար[5]։

2019 թվականի սեպտեմբերի 4-ին Ջուզեպպե Կոնտեն ձևավորել է իր երկրորդ կառավարությունը (եվրոպական հարցերով նոր նախարարը դարձել է Էնցո Ամենդոլան, Ֆոնտանան ոչ մի նշանակում չի ստացել)[6], իսկ սեպտեմբերի 5-ին նոր կաբինետը երդում է տվել[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Openpolis
  2. «Il nuovo Governo ha un ministro veronese» (իտալերեն). TG Verona. 2018 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
  3. «Elezioni politiche 2018, gli eletti in Veneto» (իտալերեն). Corriere del Veneto. 2018 թ․ մարտի 5. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
  4. «Governo Conte. Ecco chi sono i 18 ministri (solo 5 donne)» (իտալերեն). Avvenire. 2018 թ․ մայիսի 31. Վերցված է 2018 թ․ հունիսի 1-ին.
  5. «Chi sono i nuovi ministri Locatelli e Fontana» (իտալերեն). RAI News. 2019 թ․ հուլիսի 10. Վերցված է 2019 թ․ հուլիսի 11-ին.
  6. «Governo Conte bis: ecco la lista completa dei ministri» (իտալերեն). la Repubblica. 2019 թ․ սեպտեմբերի 4. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  7. «Il nuovo governo ha giurato, iniziato il primo Consiglio dei ministri» (իտալերեն). la Stampa. 2019 թ․ սեպտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորենցո Ֆոնտանա» հոդվածին։