Լողավարտիք
Լողավարտիք, տղամարդու կիսավարտիք կամ կիսատաբատ՝ նախատեսված լողի համար:
Էվոլյուցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ լողավարտիքն ի հայտ է եկել հավանաբար 19-րդ դարի սկզբին որպես տղամարդու հագուստ, որը նախատեսված էր լողի համար և որոշ չափով հիշեցնում էր լողազգեստ։ Լողավարտիքներն առաջին անգամ պատկերվել են «Le Suprême Bon-Ton» շարքի փորագրություններում, որը թվագրվում է 1810-ական թվականներով, ենթադրաբար այն պատրաստված էր բամբակից և կրում էին լողորդները։ Ըստ երևույթին այդ ժամանակաշրջանում տղամարդկանց մեծ մասը դեռևս մերկ էր լողանում: Սկսած 19-րդ դարի կեսերից, երկար ժամանակ տղամարդիկ լողանում էին մարմինը ծածկող հագուստով (ինչպես տրիկոյի տեսքով, այնպես էլ կիսավարտիքի/ կիսատաբատի և շապիկի համակցությամբ): Մասնավորապես, ԱՄՆ-ի որոշ նահանգների օրենքներում 1937 թվականին կատարված փոփոխություններից հետո թույլատրվեց տղամարդկանց հանրային վայրերում մերկ մարմնով լողանալ[1]։ Այնուամենայնիվ, լողավարտիքները շարունակում էին օգտագործել փակ լողազգեստների հետ միասին[2], երբ լողում էին հանրային կամ մասնավոր լողավազաններում և ծովափերում: Սակայն պարկեշտության նկատառումներից ելնելով լողափերում, որտեղ լողում էին նաև կանայք, թույլատրվում էր կրել միայն փակ լողազգեստներ: Այսպես, ֆրանսիական Տրուվիլ սյուր Մեր հանգստավայրում դեռևս 1891 թվականին, ըստ «L'Illustration» ամսագրի հոդվածի այդ ժամանակներում գործել է լողափերի բավականին կեղծ բարեպաշտական բաժանում, ըստ սեռական հատկանիշների և խառը բաժանում երկու սեռի համար՝ տղամարդկանց լողափում կարելի էր հագնել լողավարտիք, իսկ երկսեռ լողափում միայն փակ լողազգեստ (նման փաստ արտացոլվել է նաև արվեստում․ գրող և նկարիչ Ժորժ դյու Մորիեի հայտնի ծաղրանկարում, որը հրապարակվել է «Punch» ամսագրում 1870 թվականին, պատկերված է մի զառամյալ թմբլիկ ջենտլմեն, ով լողալով պատահաբար մտել էր կանանց լողափ)[3]: 19-րդ դարի լողավարտիքները սպիտակ էին, գունավոր, ինչպես նաև շերտավոր կամ խայտաբղետ: Նախահեղափոխական Ռուսաստանում, ինչպես նաև խորհրդային իշխանության սկզբնական տարիներին տղամարդկանց և երեխաների լողավարտիքները կրում էին «լողափոխան» / «շալվարիկ», «լողատաբատ» «լողաշալվար» և «լողանալու կիսավարտիք» անվանումները[4][5]։ Ընդ որում, վերջին անվանումը օգտագործվել է նաև 1980-1990-ականների սկզբի խորհրդային ԳՕՍՏ-երում և ժամանակակից ռուսական ԳՕՍՏ-երում[6][7][8][9]։ «Լողավարտիք» անվանումը, ըստ երևույթին, ամրագրվել է դեռևս 1930 թվականին[10]:
XIX դարի անգլիացի քահանա, հուշավիպագիր և նուդիզմի ջատագով Ֆրենսիս Կիլվերտը (անգլ.՝ Francis Kilvert)[11], 1873 թվականի հուլիսի 24-ին իր օրագրում նկարագրում է, որ անգլիական Դևոն կոմսության Սիտոն քաղաքում գտնվող լողափում լողաֆուրգոնի մեջ նստած ժամանակ մի ծառա երեխա իրեն բերել էր սրբիչ և շերտավոր լողավարտիք, բայց հիմարաբար, նա ջրի մեջ էր մտել մերկացած։ Արդեն ափ դուրս գալով, «անդաստիարակ մերկ ծառա»-ն (անգլ․ rude naked man) նկատել էր, որ մի քանի տղաներ հետաքրքրությամբ հետևում են իրեն, իսկ կողքով անցնող երկու տիկինները, Կիլվորտի հայացքի ներքո ուղեկցում էին նրան «և թվում էր, որ առարկություն չունեն) (անգլ.՝ seemed to have no objection)[3][11][12][13]: Նույն թվականի հունիսի 12-ի իր նոթագրության մեջ Կիլվերտը, որն արդեն Շոտլանդական Ուայթ կղզում գտնվող Շանկլինում էր, սարսափում էր լողավավարտիքներով տղամարդկանց լողալու սովորությունից, սակայն անմիջապես գրում է, որ չնայած «ոտաշորերով լողանալու» (անգլ.՝ detestable custom of bathing in drawers) նողկանքին, նա դժկամությամբ հագավ դրանք, բայց նավարկության ժամանակ փոթորկված ծովում լողավավարտիքը պատռվել էր, ալեկոծությունից հետո մոտեցել էր ափին և պառկել պատռված լողավավարտիքով, ջրից դուրս գալուց, հետո հանել էր լողավավարտիքը երկու տիկնանց աչքերի առաջ[3][12][13]: Լողավավարտիքները 19-րդ դարում գոյություն են ունեցել նաև Ֆրանսիայում։ Մասնավորապես, Ֆրեդերիկ Բազիլի 1869 թվականի «Ամառային տեսարան» կտավում պատկերված են բամբակյա լողավարտիքով տղամարդիկ[3]: Պոլ Սեզանի առանձին կտավներում, օրինակ, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուի «Լողացողը» կտավում պատկերված են նաև լողավարտիքներ: Բուրբոնների վերականգնման ժամանակ Ֆրանսիայում զանգվածաբար բացված լողի դպրոցներում հագնում էին կապույտ և կարմիր գույնի լողավարտիքներ։ Համապատասխան գույների լողավարտիքներ կրողները նույնիսկ միավորվեցին յուրահատուկ կորպորացիայի մեջ, կարմիրը կրողները ավելի բարձակարգ էին, քան կապույտը: Կարմիր լողավարտիքները համարվում էին ավելի պրոֆեսիոնալ լողորդների հատկանիշ։ Հուլիսյան միապետության դարաշրջանում այդ ավանդույթը վերացել է (չնայած որոշ ժամանակ անց ծովում լողալու ժամանակ կարմիր լողավարտիք կրելը համարվել է լավ լողորդների հատկանիշ): Էժեն Բրիֆոն իր «Մի օր լողի դպրոցում» ակնարկում, որը տպագրվել է «Սատանան Փարիզում» գրքում, այդ մասին գրել է․
Բացի այդ, Բրիֆոն նշում է, որ քառասուն տարի առաջ Փարիզում բացվել են լողի առաջին դպրոցները, որտեղ ցանկացողներին վճարովի լողավարտիքներ են բաժանել, սակայն մեծամասնությունը դեռ մերկ է լողացել։
ԽՍՀՄ-ում լողավարտիքի տեսքով կիսավարտիքները կրում էին դեռ 1920-ականներին, թեև նուդիզմը դեռ ավելի տարածված էր, իսկ լողազգեստները որպես երևույթ մերժում և զարմանք էին առաջացնում խորհրդային քաղաքացիների շրջանում։
Լողավարտիքները, փակ լողազգեստների փոխարեն, վերջապես տարածվել են 1930-ականների կեսերից[15][16]և հաջորդ տասը տարիների ընթացքում ձևավորվել են երկու ուղղություններ՝ մարմինն ամուր գրկող կիսավարտիքներ և համանման կիսատաբատներ, որոնք կան մինչ օրս[17]:
Սկզբում լողավարտիք-կիսավարտիքները համեստության համար ունեին կիսաշրջազգեստի տեսք․ունեին գոտի և արտադրվում էին զուսպ գույներով[17]: 1950-1960-ական թվականների ԽՍՀՄ-ում լողավարտիք-կիսավարտիքները պատրաստվում էին բյազից կամ սատինից, հիմնականում մուգ գույներով, ինչպես միաշերտ, այնպես էլ երկշերտ: Որպեսզի դրանք ամուր գրկեն մարմինը, կարող էին լինել կոճակով փակվող սեղմակապով կամ ձախ կողմից ժապավենային քուղակապով[18]: Լողավարտիք-կիսավարտիք կրողները առանձնանում էին առաձգական գոտկատեղով, սեռական օրգանների համար հարմարավետությամբ, իսկ լողազգեստները՝ գույների բազմազանությամբ, երբեմն էլ ծաղկային կամ երկրաչափական նախշերով[17]:
Լողավարտիք-կիսավարտիքները զարգանում էին ավելի բաց, հոլանի ուղղությամբ՝ ավստրալական Speedo սպորտային հագուստի ընկերության ազդեցության ներքո, որտեղ դիզայներ Պիթեր Տրեյվիսը 1959-1962 թվականներին առաջ էր քաշել ավելի կարճ կիսավարտիքների գաղափարը, որը հենվում էր ոչ թե գոտկատեղի, այլ կոնքերի վրա: Զարգացումը դանդաղ էր ընթանում, ժամանակակից մինիմալ չափսը ձեռք է բերվել միայն 1972 թվականին, իսկ կիսաշրջազգեստն ամբողջությամբ անհետացել է միայն Տոկիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ (1964)[19] (Սպիդոն առաջարկել է տարբերակ առանց կիսաշրջազգեստի տարբերակ դեռևս 1950-ականների սկզբից[20]): Սակայն, 1960-ականների ԽՍՀՄ-ում սպորտային լողավարտիքները դեֆիցիտ էր, և ոմանք լողում էին սովորական կիսատաբատներով։
21-րդ դարում դիզայներները հրաժարվել են այն մտքից, որ տղամարդկանց լողավարտիքները պետք է ունենան ֆունկցիոնալ ձևվածք՝ առանց կանացի հագուստի մեջ օգտագործվող հնարքների։ Այսպես, AussieBum դիզայնը (2006) ապահովում է շեքի (ցայլքի) ցայտունություն նույնիսկ ամենացուրտ եղանակին[21]: Այսպիսի ձևվածքը ոչ բոլորին է համար (AussieBum-ի կարգախոսն է՝ «Եթե վստահ չես, կրիր այլ բան»): 2010 թվականի դրությամբ, լողավարտիք-կիսատաբատներն ավելի տարածված էին, քան լողավարտիք-կիսավարտիքները, հավանաբար տղամարդկանց մարմնի գեղեցկության վերաբերյալ անվստահության պատճառով[22]:
Ազդեցությունը մշակույթի վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրանը գրկող լողավարտիքներն ավելի արդյունավետորեն են ընդգծում տղամարդու մարմինը․ ալֆա տղամարդու կերպարի և Սպիդոյի դիզայնի միջև կապի հաստատման գործում նշանակալի դեր է խաղացել Մարկ Սփիցը, ով 1972 թվականին Մյունխենի Օլիմպիական խաղերում 7 ոսկե մեդալ է նվաճել՝ հանդես գալով մինիմալ լողավարտիքով[21]։
Ավելի քիչ բացահայտվող դիզայնը, որը ծածկում է ազդրի վերին մասը, հայտնի է դարձել նաև Կազինո Ռոյալ ֆիլմի այն տեսարանի շնորհիվ, որտեղ Դենիել Քրեյգը ջրից դուրս է գալիս Լա Պերլայի կապույտ լողավարտիքով: Այդ դրվագը ֆիլմի սցենարում չի եղել, այն ավելացվել է, երբ ռեժիսորը նկատել է, թե ինչ ազդեցություն է թողել այդ լողավարտիքը կրող Քրեյգը կանանց վրա[21]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lena Lenček, Gideon Bosker. Making Waves: Swimsuits and the Undressing of America. Chronicle Books, 1989.(անգլ.)
- ↑ «Vom Matrosenanzug zum Bikini: Bademoden im Wandel der Zeit». ndr.de (գերմաներեն). NDR. 2022-06-17. Արխիվացված է օրիգինալից 2022-10-17-ին. Վերցված է 2022-10-17-ին.
{{cite web}}
: Cite has empty unknown parameters:|subtitle=
and|coauthors=
(օգնություն); Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Brighton Swimming Club». Արխիվացված է օրիգինալից 2021-12-06-ին. Վերցված է 2022-10-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Расценка на 1913/14г.. — М.: Оружейный магазин А. А. Биткова, 1913.
№ 1062. Купальн. трусики, черн., белые и синие… - ↑ Шеманский А. Д. IV. Свод правил для игры в ватер-поло и условия устройства обстановки игры // Плавательные игры. Игра в большой мяч на воде вплавь: руководство к самообучению игре: для армии, спортивных организаций и школы. — Петроград: Изд. В. Березовский, 1915. — С. 17.
§11. Команды игроков — каждая из семи игроков, костюмы „трусики“ или полные костюмы. - ↑ ГОСТ 3897-87
- ↑ ГОСТ 53141—2008
- ↑ ГОСТ 31406-2009
- ↑ Нормативный документ/line|ГОСТ|31406-2009||Изделия трикотажные купальные. Общие технические условия|gost.ru=177056
- ↑ Вишневский А. И., Подъяпольский Н. Планирование и оборудование летних площадок. — М.., Л..: Государственное издательство, 1930. — С. 47. — 47 с. — (Воспитаем здоровую молодёжь). — 10 000 экз.
Водная станция <…> должна иметь раздевальню, где можно было бы раздеться, одеть купальный костюм (трусы или плавки для мужчин и трикотажный костюм или женскую сорочку, подшитую снизу, — для женщин). - ↑ 11,0 11,1 Рут Гудман Как жить в Викторианскую эпоху: Повседневная реальность в Англии XIX века. — Азбука-Аттикус, 2021. — С. 276. — 528 с.
- ↑ 12,0 12,1 «Kilvert». Արխիվացված է օրիգինալից 2022-10-21-ին. Վերցված է 2022-10-21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ 13,0 13,1 Джон Роберт Фаулз Острова (1978) // Кротовые норы. — С. 518-519.
- ↑ Бес в Париже: Париж и парижане : Нравы и обычаи, характеры и портреты парижских жителей, полная картина их жизни домашней, публичной, политической, артистической, литературной, промышленной, и проч. и проч. Часть I.. — СПб: Издание П. И. Мартынова, 1846.
- ↑ Marion Sichel Costume reference : 1918-1939. — Boston: Plays, Inc., 1978. — С. 18. — 72 с.
- ↑ Marion Sichel textsHistory of men's costume. — London: Batsford Academic and Educational, 1984. — С. 63. — 72 с.
- ↑ 17,0 17,1 17,2 Шмидт, 2013, էջ 116
- ↑ Товарный словарь, 1959, էջ 3
- ↑ Шмидт, 2013, էջ 116—117
- ↑ Paul Wilson. Guide to the Archives of SPEEDO Արխիվացված է Փետրվար 27, 2012 Wayback Machine-ի միջոցով:. Powerhouse Museum, 2007. С. 4.
- ↑ 21,0 21,1 21,2 Шмидт, 2013, էջ 117
- ↑ Шмидт, 2013, էջ 118
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вилкова С. А., Голубенко О. А., Еремеева Н. В., Славнова Т. П., Таловикова Л. В. Плавки // Товароведение и экспертиза непродовольственных товаров: Словарь-справочник / Под общ. ред. д. т. н., проф. С. А. Вилковой. — 4-е изд. — М.: Издательско-торговая корпорация «Дашков и К°», 2018. — С. 120. — 264 с. — 500 экз. — ISBN 978-5-394-02955-4.
- Плавки // Товарный словарь / И. А. Пугачёв (главный редактор). — М.: Государственное издательство торговой литературы, 1959. — Т. VII. — Стб. 1.
- Christine Schmidt. The Swimsuit: Fashion from Poolside to Catwalk. — A & C Black, 2013. — P. 116—118.
- «В чём купались мужчины раньше и в чём следует купаться». Արխիվացված է օրիգինալից 2019-09-22-ին. Վերցված է 2019-01-26-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - Philippe Thiébaut Baigneurs du XIXe siècle : caleçons, costumes et slips(ֆր.) // Cultures physiques - Cultures visuelles. — 2021. — № 10.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Erica Tempesta (2015-08-06). «From skirts to Speedos: How men's swimsuit styles have evolved» (անգլերեն). Mail Online.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լողավարտիք» հոդվածին։ |