Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուսյա Ալեքսանդրի Արղության (նաև՝ Արգուտինսկայա, հուլիսի 3 (15), 1897[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2][3] - օգոստոսի 21, 1958(1958-08-21)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2][3]), հայազգի խորհրդային գրող։ Խորհրդային առաջին կին զինթղթակիցը։
Ավարտել է Թիֆլիսի ռուսական գիմնազիան, ապա՝ Մոսկվայի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, քաղաքացիական կռիվներին, ծառայել է 11-րդ բանակում որպես բուժքույր, գնդացրորդ, հետախույզ և զինվորական կոմիսար։ Մասնակցել է խորհրդա-ֆիննական («ձմեռ��յին պատերազմ», 1939-1940) և խորհրդա-գերմանական պատերազմներին (1941—1945)։ Առաջին գործերից են «Ջրապտույտում» (1928) վիպակը և «Մեծ գրքի էջը» (1930) վեպը։ «Հրե ճամփա» (1932) և «Տատյանա Սոլոմախա» (1937) գրքերում պատկերել է 11-րդ բանակի մարտական ուղին։ «Մեծ սրտի մարդիկ» (1942), «Ցասման բոց» (1943), «Արյունոտ հոդը» (1943) երկերում նկարագրել է Հայրենական մեծ պատերազմի հերոսամարտերը[4][5]։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / ��. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 156.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ «Zarkfoundation - Լյուսյա Արղության». zarkfoundation.com.
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 7)։
|