Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիպարիտ Տիգրանի Ղուլոյան (փետրվարի 19, 1913(1913-02-19)[1], Սևան, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 2007), հայ խորհրդային ջերմաէներգետիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1976), պրոֆեսոր (1976)։ ԽՄԿԿ անդամ 1955 թվականից։
Ավարտել է Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանը (1941)։ 1954-1972 թվականներին ղեկավարել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մի շարք ամբիոններ։ Միաժամանակ 1962-1970 թվականներին գլխավորել է ջերմաէներգետիկայի Հայկական ԽՍՀ-ում առաջին գիտահետազոտական լաբորատորիան։ 1972-1977 թվականներին եղել է պոլիտեխնիկական ինստիտուտի էներգետիկական ֆակուլտետի դեկան։ 1977 թվականից նույն ինստիտուտի ջերմային էլեկտրակայանների և արդյունաբերական ջերմաէներգետիկայի ամբիոնի վարիչն է։ Զբաղվել է մոխրառատ վառելիքի այրման և տեղական վատորակ վառելիքի օգտագործման հարցերով, մշակել վառելիքաէներգետիկական ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը գնահատող մեթոդ, ուսումնասիրել բնակլիմայական, տնտեսական և այլ գործոնների դերը ջերմա և ջերմացրտամատակարարման սխեմաների և համակարգերի ընտրության գործում։
- Կաթսայական տեղակայումներ։ Ղուլոյան Լիպարիտ Տիգրանի, Երևան, Հայպետհրատ, 1956։
- Ընդհանուր ջերմոտեխնիկայի լաբորատոր-գործնական աշխատանքներ։ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, Երեկոյան և հեռակա ուսուցման ֆակուլտետ, Ջերմոտեխնիկայի, ջերմոգազամատակարարման և օդափոխության ամբիոն, Երևան, Ա. հ., 1958:
- Ընդհանուր ջերմատեխնիկա։ Դասագիրք բուհերի ինժեներական մասնագիտության համար։ Մաս 1։ Ջերմատեխնիկայի ընդհանուր հիմունքներ, Երևան, Լույս, 1965 (համահեղինակ)։
- Ընդհանուր ջերմատեխնիկա։ Մաս 1։ Ջերմատեխնիկայի տեսական հիմունքները, Երևան, «Լույս», 1965 (համահեղինակ)։
- Ընդհանուր ջերմատեխնիկա։ Դասագիրք բուհերի ինժեներական մասնագիտության համար։ Մաս 2։ Ջերմաէներգետիկ տեղակայումներ, Երևան, «Լույս», 1966 (համահեղինակ)։
- Տեխնիկական թերմոդինամիկայի հատուկ հարցերը։ Ձեռնարկ ջերմաէներգետիկական մասնագիտ. համար։ Մաս 1, Երևանի Կարլ Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտ, Երևան, «Միտք», 1969։
- Շոգեգեներատորներ։ Ձեռնարկ ջերմաէներգետիկական մասնագիտ. համար։ Մաս 3։ Շոգեջրային խառնուրդի շարժումը։ Շոգեգեներատորի հիդրոդինամիկա, Երևանի Կարլ Մարքսի անվան Պոլիտեխնիկական ինստիտուտ, Երևան, «Միտք», 1969 (համահեղինակ)։
- Ընդհանուր ջերմատեխնիկա։ Մաս 1։ Տեխնիկական թերմոդինամիկա և ջերմափոխանցման տեսության տարրերը, 2-րդ բարեփոխված հրատարակություն, Երևան, «Լույս», 1976-1978 (համահեղինակ)։
- Ջերմափոխանցման հիմունքներ։ Ուսումնական ձեռնարկ։ Մաս 4, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, Երևան, ԵՊԻ., 1984 (համահեղինակ)։
- Ջերմատեխնիկա։ Դասագիրք։ Մաս 1, 3-րդ բարեփոխված հրատարակչություն, Երևան, «Լույս», 1986 (համահեղինակ)։
- Ատոմային էլեկտրակայանների ջերմային շահավետությունը։ Ուսումնական ձեռնարկ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Երևան, ՀՊՃՀ, 1996։
- Հայաստանի էներգետիկայի 100 տարին։ Երևան, Մեդիա-Մոդել, 2003 (համահեղինակ)։
- Հայաստանի էներգետիկայի զարգացման հիմնական փուլերը և հեռանկարները։ Մենագրություն, ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Երևան, ՀՊՃՀ հրատարակչություն, 2003 (համահեղինակ)։
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 51)։
|