Jump to content

Լիչուան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Լիչուան
չինարեն՝ 利川市
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
ՀամայնքEnshi Tujia and Miao Autonomous Prefecture?
Ներքին բաժանումDuting Subdistrict?, Dongcheng Subdistrict, Lichuan?, Q14149731?, Baiyangba Town?, Q11137137?, Q11065207?, Zhonglu?, Q10925643?, Liangwu?, Yuanbu Township?, Q10907196?, Wendou Town?, Maoba Town?, Q11140467? և Q14150926?
Մակերես4605,52 կմ²
ԲԾՄ1083 մետր
Բնակչություն750 670 մարդ (2020)[1]
Ժամային գոտիUTC+8
Փոստային դասիչ445400
Պաշտոնական կայքzf.lichuan.gov.cn
Լիչուան (Չինաստան)##
Լիչուան (Չինաստան)

Լիչուան ( չինարեն հեշտ. 利川 , պինին: Lichuan), քաղաքային շրջան Չինաստանի Հուբեյ նահանգի Էնշի Տուջիա Միաո ինքնավար շրջանում։ Բուն քաղաքը զբաղեցնում է 133 քառակուսի կիլոմետր տարածք[2]: 2017 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է շուրջ 983 հազար:

Այս տարածքներում երկար ժամանակ չինական վարչական կառույցներ չեն եղել, դրանք ղեկավարվել են տեղական առաջնորդների կողմից. Միայն Ցին կայսրության ժամանակ էր, որ ցեղերը ընդհանուր կայսերական կառուցվածքում ինտեգրելու գործընթաց սկսվեց, և 1735 թվականին ստեղծվեց Լիչուան գավառակը (利川县):

1949 թվականին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրումից հետո ստեղծվեց Էնշիի հատուկ շրջանը (恩施专区), և գավառակը դարձավ դրա մի մասը։ 1970 թվականին Էնշիի հատուկ շրջանը վերանվանվեց Էնշիի շրջան (恩施地区):

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի 1983 թվականի օգոստոսի 19-ի հրամանագրով Էնշիի շրջանը լուծարվեց, և դրա փոխարեն ստեղծվեց Էսի-Տուջիա-Մյաո ինքնավար շրջանը (鄂西土家族苗族自治州):

1986 թվականին Լիչուանի գավառակը վերակազմավորվեց քաղաքային շրջանի։

1993 թվականին Էսի Տուջիա Միաո ինքնավար շրջանը վերանվանվեց Էնշի Տուջիա Միաո ինքնավար շրջան։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային շրջանը բաժանված է 2 փողոցային կոմիտեների, 7 ավանների և 5 վոլոստների։

Լիչուանի շրջակայքում աճում է մետասեկվոյան ՝ եզակի բույս, որը ներառված է Միջազգային Կարմիր գրքում :[3]

Լիչուանը կարևոր երկաթուղային հանգույց է՝ արևելքում՝ Շանհայի և Ուհանի, արևմուտքում էլ՝ Չունցինի և Չենդուի միջև հաղորդակցության համար:

Քաղաքով անցնում է Շանհայ-Ուհան-Չենդու գերճեպընթաց ուղևորագիծը: 2010 թվականին շահագործման է հանձնվել Յիչանգ - Վանչժոու ճամփաբաժինը, 2012 թվականին էլ՝ Չունցին-Լիչուան ճյուղավորումը։

Լիչուանով է անցնում Գոդաո 318 ավտոմայրուղին, որը Շանհայը կապում է Տիբեթի հետ՝ ընդհուպ մինչև Նեպալի հետ պետական սահմանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 国务院第七次全国人口普查领导小组办公室 中国人口普查分县资料—2020 (չին.)北京市: 中国统计出版社, 2022. — 983 p. — ISBN 978-7-5037-9772-9
  2. Ministry of Housing and Urban-Rural Development, ed. (2019). China Urban Construction Statistical Yearbook 2017. Beijing: China Statistics Press. էջ 66. Արխիվացված է օրիգինալից 18 June 2019-ին. Վերցված է 11 January 2020-ին.
  3. Langlois, Gaytha A. (2005), «A conservation plant for Metasequoia in China», in LePage, Ben A.; Williams, Christopher James; Yang, Hong (eds.), The geobiology and ecology of Metasequoia, Volume 22 of Topics in geobiology, Springer, էջ 369, ISBN 1402026315
  4. 中国气象数据网 – WeatherBk Data (պարզեցված չինարեն). China Meteorological Administration. Վերցված է 11 June 2023-ին.
  5. 中国气象数据网 (պարզեցված չինարեն). China Meteorological Administration. Վերցված է 28 May 2023-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Личуань — информация о территории, населении и истории изменений административно-территориального деления на сайте 行政区划网 (кит.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիչուան» հոդվածին։