Լիոնի գեղարվեստի թանգարան
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Լիոնի գեղարվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Լիոն և 1st arrondissement of Lyon? |
Վայր | Palais Saint-Pierre?[1] |
Հասցե | 20, place des Terreaux69001place des Terreaux? (20) |
Հիմնադրվել է | 1801[1] |
Այցելուներ | 333 835 մարդ (2016) |
Հավաքածուի չափս | 72 673[2] |
Կայք | mba-lyon.fr |
Լիոնի գեղարվեստի թանգարան (ֆր.՝ Musée des Beaux-Arts de Lyon), գեղարվեստի թանգարան Լիոնում։ Գտնվում է բենեդիկտինների նախկին եկեղեցում։ Թանգարանի հավաքածուն ներկայացված է 70 պատկերասրահներում։ Այն ներառում է նկարչական և կիրառական-դեկորատիվ արվեստի ստեղծագործություններ և տարբեր դարաշրջանի մետաղադրամներ, սկսած Հին Եգիպտոսից մինչ 20-րդ դարը։ Եվրոպայի և Ֆրանսիայի ամենակարևոր թանգարաններից է[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1792 թվականը թանգարանի շենքը եղել է եկեղեցի։ Լյուդովիկոս 14-րդը 17-րդ դարում ֆինանսավորեց եկեղեցու վերականգնման աշխատանքները, որից հետո եկեղեցին ձեռք բերեց բարրոկային առանձնահատկություններ։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ եկեղեցին լուծարված էր, իսկ նրա տեղում կառուցված էր առևտրի և արվեստի Պալատ (ֆր.՝ Palais du Commerce et des Arts), որտեղ ներկայացված էին արվեստի ստեղծագործություններ։ Ժամանակի ընթացքում թանգարանը համալրվեց հնագիտական և բնագիտական ցուցանմուշներով։ 1805 թվականին թանգարանում հիմնվեց նկարչության դպրոց։ 1860 թվականին շենքը վերածվեց թանգարանի, որի տեսքը պահպանվում է մինչ օրս։ 1988-1998 թվականների ընթացքում կատարվեցին վերականգնման մեծ աշխատանքներ։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղանկարչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի հավաքածուում ներկայացված են եվրոպական գեղանկարչության տարբեր դարաշրջաններ՝ սկսած 15-րդ դարից մինչև մեր օրեր։ Հավաքածուն ընդգրկում է ավեի քան 2000 նկար, որից 700-ը ներկայացված են հասարակությանը։
Իտալական գեղանկարչության մեջ ներկայացված են այնպիսի վարպետների ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ Նիկոլո դի Պետրեն, Լորենցո Կոստան, Տինտորետտոն, Կանալետոն, Սալվադոր Ռոզան, Լուկա Ջորջանոն, Գվերչինոն։
Ֆրանսիական գեղանկաչությունը ներկայացնում են Սիմոն Վուեն, Նիկոլա Պուսսեն, Շարլ Լեբրեն, Ֆրանսուա Բուշեն, Էստաշ Լեսյուերը։
Իսպանական գեղանկարչությունը ներկայացնում են Էլ Գրեկոյի, Անտոնիո դը Պերեդայի, Խոսե դը Րիբերայի կտավները։
Գերմանական և հոլանդական գեղանկարչությունը ներկայացնում են Ռեմբրանտը,Պիտեր Պաուլ Ռուբենսը, Սալոմոն վան Րեյսդալը։
Թանգարանը գեղանկարչության հարուստ հավաքածու ունի նաև շնորհիվ Ժակլին Դելյուբակի նվիրաբերած ստեղծագործությունների։ 20-րդ դարի նկարիչներից արժե նշել Պիկասոյի, Ժորժ Բրաքի, Ֆերնան Լեժեյի, Անրի Մատիսի, Ֆրանսիս Բելկոնի, Մարկ Շագալի անունները։
-
Լորենցո Կոստա, Քրիստոսի ծնունդը, 1490 թ.
-
Տինտորետտո, Դանայա, 1570 թ.
-
Պաոլո Վորոնեզե, Վիրսավիայի լոգանքը, 1575 թ.
-
Վինչեցո Կամպի, Պանրի համտեսը, 1580 թ.
-
Ռեմբրանտ, Սուրբ Ստեփանոսի քարերով ծեծկռտուքը, 1625 թ.
-
Սիմոն Վուե, Խաչելություն, (1636-1637)
-
Ֆրանցիսկո դը Սիրբարան,Սուրբ Ֆրանցիսկոս, 1645 թ.
Քանդակագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճարտարապետության բաժինը իր հավաքածուի մեջ ներառում է միջնադարից մինչև 20-րդ դարի մոտ 1300 քանդակ։ Հատկապես առանձնացված են երկու հավաքածու.
- Միջնադարյան և Վերածննդի ճարտարապետություն,
- 19-րդ դարից մինչև 20-րդ դարի սկզբի ճարտարապետություն։
Թանգարանում կարելի է հանդիպել իտալական վարպետների՝ Անդրեա Վերոկոյի, Դոնատելլոյի, Միքելանջելոյի քանդակների։ Ֆրանսիական քանդակագործությունը ներկայացնում են Օգյուստ Ռոդենի, Ֆրանսուա Պոմպոն, Անրի Լորանի, Արմանի, Պաբլո Պիկասոյի, Ամադեո Մոդիլիանիի ստեղծագործությունները։
Հին եգիպտական արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին եգիպտական արվեստը համարվում է հնագույն արվեստի այցեքարտը։ 1895 թվականին Լուվրի թանգարանը Լիոնի թանգարանին նվիրաբերեց հին եգիպտական արվեստի նմուշներ։ Հավաքածուն զգալիորեն ընդլայնվեց նաև եգիպտագետ Վիկտոր Լորի ընտանիքի բազմաթիվ նվերների միջոցով։
Եգիպտական էքսպողիցիան զբաղեցնում է 9 սրահ։
-
Թագավորության Միջին դարաշրջանի փարավոն
-
Ասյուտա քաղաքի փայտե նավակի օրինակ, 12-րդ դինատիայի շրջան
-
XXX դինաստիայի թագավոր, հավանաբար Նեկտանեբ 2-րդ
Դեկորատիվ-կիրառական արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեկորատիվ կիրառական արվեստը ներայանում է միջադարյան և ժամանակակից 550 նմուշներով, որոնց մեջ կան բազմաթիվ գլուխգործոցներ։
1917 թվականից սկսած թանգարանում պահվում են Չինական, Ճապոնական, Կորեական կերամիկայի արժեքավոր նմուշներ։
Ներկայացված են նաև մոդեռնի ոճով ստեղծված կերամիկական նմուշներ, որոնցում զգալիորեն նկատվում է ճապոնական ազդեցությունը։
-
Մարտիրոսական մահ Թոմաս բեկետի, Լիմոզե էմալ, 1210թ.
-
Քրիստոսի կյանքից տեսարաններ, գրատախտակ փղոսկրից, 14-րդ դ.
-
Այյուբիդների դարաշրջանի վազ, (1171-1250), Եգիպտոս
-
Սպասք, իզնիկյան կերամիկա, Թուրքիա, 1530-1540 թթ.
Դրամագիտական հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրամագիտական հավաքածուն Ֆրանսիայում ամենահարուստ հավաքածուն է Ֆրանսիական ազգային գրադարանի մեդալների բաժնից հետո։
Գրաֆիկայի հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրաֆիկայի բաժնում ներկայացված են նկարների, էստամպների, փորագրությունների բազմաթիվ նմոշներ։ Այս հավաքածուն ներառում է 7500 ստեծագործություն, որից 5800-ը՝ նկար է, 1700-ը՝ էստամպ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Muséofile (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ Le Journal des arts (ֆր.) — 1994. — Iss. 457. — ISSN 1245-1495; 2116-6382; 2492-5845
- ↑ «Официальный сайт музея». Արխիվաց��ած է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 12-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը հրատարակում է իր թերթը՝ «Cahiers du musée des Beaux-Arts de Lyon», որը նախկինում անվանվել է «Bulletin des musées lyonnais» и «Bulletin des musées et monuments Lyonnais».
- Всё о музеях мира / И.И. Мосин. — СПб: СЗКЭО "Кристалл", 2007. — С. 71. — 176 с. — ISBN 978-5-9603-0069-8
- Dominique Brachlianoff, Decourcy E. McIntosh:The Real and the Spiritual: Nineteenth-Century French Drawings from the Musee Des Beaux-Arts De Lyon. Frick Art Museum, 1992. ISBN 1-881403-00-9
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальная страница музея — Musée des Beaux-Arts Lyon mby-lyon.fr
- Официальная страница портала культуры города Лиона Արխիվացված 2014-09-21 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիոնի գեղարվեստի թանգարան» հոդվածին։ |
|