Լինկոլն շրջան (Նեբրասկա)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լինկոլն շրջան (այլ կիրառումներ)
Երկիր | ԱՄՆ |
---|---|
Կարգավիճակ | Նեբրասկայի շրջան |
Մտնում է | Նեբրասկա |
Վարչկենտրոն | Նորթ Պլատ |
Բնակչություն | ▼34 676 մարդ (ապրիլի 1, 2020)[1] |
Տարածք | 6669 կմ² |
Հիմնադրված է | 1866 թ. |
Սահմանակցում է | Լոգան շրջան, Հեյս շրջան, Ֆրոնտիեր շրջան, Քաստեր շրջան, Մակ-Ֆերսոն շրջան, Փերկինս շրջան, Դոուսոն շրջան և Քեյտ շրջան |
Անվանված է | Աբրահամ Լինքոլն |
co.lincoln.ne.us(անգլ.) | |
Լինքոլն շրջան (անգլ.՝ Lincoln County), ԱՄՆ Նեբրասկա նահանգի 93 վարչական միավորներից մեկը։ Ըստ 2010 թվականի մարդահամարի վիճակագրական տվյալների՝ բնակչությունը կազմում է 36 288 մարդ[2]։ Շրջկենտրոնը Նորթ Պլատ քաղաքն է։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ԱՄՆ բնակչության մարդահամարի բյուրոյի տվյալների՝ Լինքոլն շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 6669 կմ², որից 6641 կմ² զբաղեցնում է ցամաքը, իսկ 28 կմ²՝ ջուրը։ Շրջանի ջրային ռեսուրսների տարածքը կազմում է նրա ամբողջ տարածքի 0,43 %-ը։
Հարևան շրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լոգան - հյուսիս-արևելք
- Քաստեր - հյուսիս-արևելք
- Քեյտ - հյուսիս-արևմուտք
- Մակ-Ֆերսոն - հյուսիս-արևմուտք
- Դոուսոն - հարավ-արևելք
- Ֆրոնտիեր - հարավ-արևելք
- Հեյս - հարավ-արևմուտք
- Փերկինս - հարավ-արևմուտք
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շրջանի բնակչությունը տասնամյակներով |
1870 — 17 |
2000 թվականի մարդահամարի տվյալներով Լինքոլն օկրուգում ապրում էր 34 632 մարդ, 9444 ընտանիք, հաշվվում էր 14 076 ընտանեկան տնտեսություն և 15 438 բնակելի տուն[3]։ Բնակչության միջին խտությունը կազմում էր 5 մարդ մեկ քառակուսի կիլոմետրում։ Ըստ մարդահամարի տվյալների`բնակչության ռասսայական կազմը տեղաբաշխվել էր հետևյալ կերպ. 94,70 % սպիտակամորթներ, 0,54 % սևամորթներ կամ աֆրոամերիկացիներ, 0,51 % տեղաբնիկ ամերիկացիներ, 0,37 % ասիացիներ, 0,02 % ներգաղթյալներ խաղաղօվկիանոսյան կղզիներից, 1,21 % խառը ռասաների, 2,65 %՝ այլ ազգությունների ներկայացուցիչներ։ Իսպանական և լատինոամերիկացիները կազմում էին շրջանի բոլոր բնակիչների 5,43 %-ը։
14 076 տնային տնտեսություններից 32,00 %-ում դաստիարակում էին անչափահաս երեխաների․ 55,90 %-ը միասին ապրող ամուսնական զույգեր էին, 8,00 %-ում կանայք ապրում էին առանց ամուսինների, 32,90 %-ը ընտանիք չունեին։ Մարդահամարի պահին միայնակ էր ապրում ընտանիքների 28,30 %-ը, ընդ որում 11,60 %-ը կազմում են միայնակ ծեր մարդիկ (65 տարեկան և բարձր)։ Միջինում տնային տնտեսությունները վարում էր 2,41 մարդ, իսկ ընտանիքը՝ միջինում 2,97 մարդ։
Շրջանի բնակչությունը ըստ տարիքային կազմի՝ ըստ 2000 թվականի մարդահամարի տվյալների, տեղաբաշխվել է հետևյալ կերպ․26,20 %՝ 18 տարեկանից ցածր բնակիչներ, 8,30 %՝ 18-24 տարեկան, 26,60 %՝ 25-44 տարեկան, 23,80 %՝ 45-64 տարեկան և 15,10 %՝ 65 տարեկան և բարձր։ Բնակչության միջին տարիքը կազմում էր 38 տարեկան։ Յուրաքանչյուր 100 կնոջ բաժին էր ընկնում 96,50 տղամարդ, ընդ որում 100 չափահաս կնոջ բաժին էր ընկնում նույն տարիքի 96,3 տղամարդ։
Շրջանում մեկ տնային տնտեսության միջին եկամուտը գնահատվում էր 36 568 $, ընտանիքի միջին եկամուտը՝ 45 185 $։ Ընդ որում տղամարդկանց տարեկան միջին եկամուտը կազմում էր 36 244 ԱՄՆ դոլար, ի տարբերություն կանանց 20 252 դոլարի։ Շրջանում բնակչության մեկ շնչի եկամուտը կազմում էր տարեկան 18 696 ԱՄՆ դոլար։ Շրջանի ընտանիքների ամբողջ թվի 7,20 %-ը և բնակչության ամբողջ թվի 9,70 %-ը մարդահամարի պահին գտնվում էր աղքատության շեմին, ընդ որում նրանցից 12,10 %-ը անչափահաս էին և 9,30 %-ը` 65 տարեկան և ավելի։
Հիմնական ավտոճանապարհներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքներ, գյուղեր և չընդգրկված համայնքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրեդի
- Դիքենս
- Հերշի
- Մաքսվել
- Նորթ Պլատ
- Սազերլենդ
- Ուոլիս
- Ուելֆլիթ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ Lexington Clipper-Herald > News > Local > Lexington officials believe 2010 Census didn't count many new immigrants
- ↑ [https://web.archive.org/web/20080521160844/http://factfinder.census.gov./ Արխիվացված 2008-05-21 Wayback Machine Сайт Бюро переписи США]