Լիա Ռոդս
Լիա Ռոդս անգլ.՝ Leah Margaret Rhodes | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 21, 1902 |
Ծննդավայր | Պորտ-Արտուր |
Վախճանվել է | հոկտեմբերի 17, 1986 (84 տարեկան) |
Մահվան վայր | Point Pleasant, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | հագուստ ձևագծող |
Պարգևներ | |
![]() |
Լիա Մարգարեթ Ռոդս (անգլ.՝ Leah Margaret Rhodes, օրիորդական ազգանունը՝ Մոնթգոմերի, անգլ.՝ Montgomery, հուլիսի 21, 1902, Պորտ-Արտուր - հոկտեմբերի 17, 1986, Point Pleasant, Արևմտյան Վիրջինիա, ԱՄՆ), զգեստների ամերիկացի ձևավորող։ Արժանացել է «Օսկար» մրցանակի «Լավագույն հանդերձանքի դիզայն» անվանակարգում «Դոն Ժուանի արկածները» ֆիլմի համար (1948):
Կենսագրություն և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոդսը՝ ծնունդով Լիա Մարգարեթ Մոնթգոմերի, ծնվել է Տեխաս նահանգի Պորտ-Արտուր քաղաքում։ Պատանեկության տարիներին Ռոդսը Պորտ-Արտուրում և Սան Անտոնիոյում աշխատել է որպես լուսամուտների և ցուցանակների ձևավորող։ 1921 թվականի մայիսի 4-ին նա ամուսնացել է ավտոմեխանիկ Ռասել Սպերջեն Ռոդսի հետ։ Հինգ տարի անց զույգը տեղափոխվել է Սան Ֆերնանդո, որտեղ Ռասելը զբաղվել է ավտոմեքենաների վաճառքով[1]։ 1937 թվականին նրանք բաժանվել են, իսկ 1943 թվականի հունվարի 9-ին Ռոդսը ամուսնացել է Ջեյմս Գլեյշի հետ, որի հետ մնացել է ամուսնացած մինչև 1977 թվականի հունիսի 19-ին իր մահը։
Կալիֆոռնիա տեղափոխվելուց հետո Ռոդսը սկսել է աշխատել որպես Warner Brothers-ի գնորդ։ Ի վերջո նա դարձել է Օրրի-Քելլիի գլխավոր օգնականը։ Երբ Օրրի-Քելլին սկսել է ծառայել բանակում, Ռոդսը ստանձնել է Բեթ Դևիսի զգեստապահարանի ձևավորումը «Հին ծանոթներ» ֆիլմի համար[1]։
Ռոդսը մեծ ուշադրության է արժանացել 1946 թվականին «Խորը քուն» ֆիլմի աշխատանքներից հետո։ Սա բերել է այնպիսի ֆիլմերի, ինչպիսիք են «Կի Լարգո» (1948), «Դոն Ժուանի արկածները» (1949 թվական, որի համար նա ստացել է «Օսկար» «Լավագույն հանդերձանքի դիզայն» անվանակարգում), «Սպիտակ շիկացում» և «Օտարները գնացքում» (1951): Նրա վերջին աշխատանքը 1970 թվականին Հովարդ Հոուքսի «Ռիո Լոբո» ֆիլմն էր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Jorgensen, Jay; Scoggins, Donald Creating the Illusion: A Fashionable History of Hollywood Costume Designers. — Running Press[en], 2015. — ISBN 9780762458073