Լեոնարդ Պետրոսյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ու��ի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լեոնարդ Գեորգիի Պետրոսյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
մարտի 20 - սեպտեմբերի 8, 1997 | ||||
Նախորդող | Ռոբերտ Քոչարյան | |||
Հաջորդող | Արկադի Ղուկասյան | |||
| ||||
դեկտեմբերի 24, 1994 - հունիսի 15, 1998 | ||||
Նախորդող | Ռոբերտ Քոչարյան | |||
Հաջորդող | Ժիրայր Պողոսյան | |||
| ||||
հունիսի 11 - հոկտեմբերի 27, 1999 | ||||
Նախորդող | Դավիթ Զադոյան (որպես ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարար) | |||
Հաջորդող | Վահան Շիրխանյան (որպես Արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար) | |||
Կրթություն՝ | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |||
Ազգություն | հայ | |||
Ծննդյան օր | հոկտեմբերի 13, 1953 | |||
Ծննդավայր | Մարտունի, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Վախճանի օր | հոկտեմբերի 27, 1999 (46 տարեկան) | |||
Վախճանի վայր | Երևան, Հայաստան | |||
Թաղված | Թոխմախի գերեզմանատուն | |||
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Արցախ, Հայաստան | |||
Պարգևներ | ||||
Լեոնարդ Գեորգիի Պետրոսյան (հոկտեմբերի 13, 1953, Մարտունի, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 27, 1999, Երևան, Հայաստան), հայ քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության վարչապետ (1994-1998), Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար (ապրիլ-սեպտեմբեր, 1997), ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ (1998-1999), ՀՀ օպերատիվ հարցերի նախարար (1999)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1953 թվականի հոկտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտունի ավանում, ծառայողի ընտանիքում։ Միջնակարգ կրթություն ստացել է ծննդավայրում։ Ծառայել է Խորհրդային բանակում։ 1974 թվականին Երևանի կոոպերատիվ ինստիտուտի (Մոսկվայի մասնաճյուղ) ուսանող էր, երբ աշխատանքի անցավ ԼՂԻՄ Մարտունու շրջանի ֆինանսական բաժնում։ 1979 թվականին ավարտել է Երևանի Ժողտնտեսության ինստիտուտը։
1975-1990 թվականներին աշխատել է հասարակական սննդի Մարտունու շրջանային համակարգում, Գևորգավանի գինու գործարանում, Կոմկուսի Մարտունու շրջկոմում, ԼՂԻՄ ագրոարդկոմբինատում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, դրսևորելով կազմակերպչական ակնառու դիրք, օբյեկտիվություն և սրտացավություն։
Մասնակցել է Արցախյան շարժմանը, 1991 թվականին նշանակվեց ԼՂԻՄ մարզկոմի նախագահի պաշտոնակատար, իսկ սեպտեմբերին ընտրվեց ԱՀ մարզխորհրդի նախագահ։ 1992 թվականի հունվարին նշանակվեց ՀՀ հատուկ ծրագրերի վարչության պետի առաջին տեղակալ, այնուհետև՝ պետ։ 1994 թ. դեկտեմբերից մինչև 1998 թ. հունիս ԱՀ վարչապետն էր։
Ամուսնացած էր, չորս զավակների հայր։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականի ապրիլ-սեպտեմբերին միաժամանակ եղել է ԱՀ նախագահի պաշտոնակատար։ Այնուհետև տեղափոխվեց Երևան և նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային Ժողովի նիստերի դահլիճում զոհվեց։
- ՀՊՏՀ շրջանավարտներ
- Հոկտեմբերի 13 ծնունդներ
- 1953 ծնունդներ
- Հոկտեմբերի 27 մահեր
- 1999 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Թոխմախի գերեզմանատանը թաղվածներ
- «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Հրաձգային զենքից մահացածներ
- Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհեր
- Հայաստանում հրազենից մահացածներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Արցախի վարչապետներ