Jump to content

Լենո Աբգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լենո Աբգարյան
Ծնվել էդեկտեմբերի 21, 1925(1925-12-21)
ԾննդավայրՇինուհայր, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 19, 2017(2017-12-19) (91 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1949)
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու

Լենո Թադևոսի Աբգարյան (դեկտեմբերի 21, 1925(1925-12-21), Շինուհայր, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 19, 2017(2017-12-19), Երևան, Հայաստան), բժիշկ-թոքաբան, բժշկական գիտությունների թեկնածու[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենո Աբգարյանը ծնվել է 1925 թվականի դեկտեմբերի 21-ին, Գորիսի շրջանի Շինուհայր գյուղում։ 1949 թվականին կարմիր դիպլոմով ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, որից հետո գործուղվել է Գորիս, աշխատել որպես թոքաբան-բժիշկ, հիմնադրել առաջին հակատուբերկուլյոզային դիսպանսերը 30 մահճակալով։ Այնուհետև ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ, Լենո Աբգարյանը տեղափոխվել է Երևան, երկար տարիներ աշխատել է հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերում` որպես գլխավոր բժիշկ։ Կենսաթոշակի անցնելուց հետո մինչև կյանքի վերջ աշխատել է նույն դիսպանսերում որպես բաժնի վարիչ և հակատուբերկուլյոզային դիսպանսերի տնօրենի խորհրդական[1][2]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենո Աբգարյանը իր մասնագիտության վերաբերյալ ունի 18 գիտական աշխատություն՝ տպագրված նախկին միութենական և հանրապետական գիտական մամուլում։ 1994 թվականից աշխատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում, որպես ոռոգման ցանցերի վերանորոգման և վերակառուցման աշխատանքների ղեկավար[1]։

2013 թվականին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ճանաչվել է «Տարվա բժիշկ»՝ «Հատուկ անվանակարգ» անվանակարգում[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «Գորիսի հանրագիտարան», Էդուարդ Զոհրաբյան, Համլետ Միրզոյան, Երևան, 2008, էջ 4.
  2. «Գնահատական՝ մոմի պես «հալվելու» համար». www.hhpress.am. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. Ամփոփվեց «Տարվա բժիշկ» հանրապետական մրցույթը