Jump to content

Լենինի հրապարակ (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լենինի հրապարակ (այլ կիրառումներ)
Լենինի հրապարակ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունFinlyandsky? և Սանկտ Պետերբուրգ
Անվանվել էՎլադիմիր Լենին
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Լենինի հրապարակ (1910 թվականից մինչև 1924 թվականը - Ֆինլանդական կայարանի հրապարակՍանկտ Պետերբուրգի Կալինինյան թաղամասում գտնվող հրապարակ, անցնում է Ֆինլանդական կայարանի կողքով։ Հրապարակը կազմված է երկու մասից. այն բաժանվում է Կոմսոմոլի փողոցով, հարավային մասը հասնում է մինչև Արսենալի ափ։

Ֆինլանդական կայարանի շենքը կառուցվել է 1870 թվականին, ճարտարապետ Կուպինսկու նախագծով։ 1910 թվականից հրապարակը կրում էր Ֆինլանդական կայարան անունը։ Այդ ժամանակ ճանապարհները շենքից հիմնականում տանում էին դեպի Ֆիննական ծառուղի, իսկ հրապարակ անվանում էին հենց այդ հատվածում ընկած տարածությունը։ 1924 թվականի ապրիլի 25-ին հրապարակը վերանվանեցին Լենինի անունով, ի հիշատակ 1917 թվականի ապրիլի 3(16) Վլադիմիր Իլյիչ Լենինի այցի, որի ժամանակ նա ելույթ ունեցավ Պետրոգրադի աշխատավորների առաջ։ 1920-ական թվականների վերջում հրապարակը ստացավ իր ներկայիս անունը ՝ Լենինի հրապարակ։

1926 թվականի նոյեմբերի 7-ին հրապարակում ի պատիվ առաջնորդի հուշարձան կանգնեցվեց (քանդակագործ ��վսեև, ճարտարապետներ՝ Շուկո, Գելֆրիխ)։ Մինչ հեղափոխությունը Արսենալի ափից մինչև Կոմսոմոլի փողոցը ծառայողական շինություններ կային։ 1920 թվականին այդ տարածքը ստացավ Լենինի պողոտա անվանումը։

1950-ական թվականներին կապված մետրոյի շինարարության հետ, սկսվեց նաև կայարանի վերակառուցման աշխատանքները։ 1960 թվականին շահագործման հանձնվեց կայարանի նոր շենքը, որը դուրս էր գալիս դեպի Կոմսոմոլ փողոցը, հուշարձանը տեղաշարժեցին ավելի մոտիկ Նևային, շուրջբոլորը բարեկարգվեց և հրապարակի կենտրոնը վերջնականապես տեղափոխվեց այդ տարածք։ Դեռևս 1970-ականն թվականներին գրեթե ամբողջությամբ ապամոնտաժվեցին հին կայարանի մասերը, բացի կենտրոնական հատվածից, այն ներառված էր նոր նախագծում։ 1990-ական թվականների ընթացքում արձանի մոտ շինհրապարակ կար. հուշարձանից ոչ շատ հեռու վեր էր խոյանում 7 մետր տրամագծով մի գլան, որի պատճառով էլ այդ հատվածը սահմանափակված էր ցանկապատով։ 2005 թվականին հրապարակում՝ Լենինի արձանի կողքին, բացվեց ճարտարապետական կոմպոզիցիա՝ «Երգող շատրվանններ»։ 2005 թվականին սկսվեց հրապարակի անսամբլյայի վերակառուցումը։ 2009 թվականի մարտի 31-ի գիշերը լույս ապրիլի 1-ի առավոտյան Լենինի արձանը պայթեցվեց անհայտ անձանց կողմից։ Պայթյունի հետևանքով արձանի մեջ առաջացել էր մոտ 1 մետր տրամագծով անցք, ինչի հետևանքով այն իջեցվեց վերականգնելու նպատակով։ Ներկայումս հուշարձանը կրկին իր տեղում է, սակայն վանդալները այդպես էլ չեն հայտնաբերվել։

Լենինի հրապարակից տարբեր ուղղություններով անցնում են բազմաթիվ տրոլեյբուսներ և տրամվայներ։

Տրոլեյբուսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • № 3 (Բալթիկ կայարան - մարշալ Տուխաչովսկու փողոց)
  • № 8 (Բալթիկ կայարան - Տրոլեյբուսի կայան № 2)
  • № 38 (Ֆինլանդական կայարան - Սուզդալական պրոսպեկտ)
  • № 43 (Ֆինլանդական կայարան- Հասանյան փողոց)
  • № 6 (Նավաշինարարների փողոց - Ֆինլանդական կայարան)
  • № 20 (Մշակույթի պրոսպեկտ - Ֆինլանդական կայարան)
  • № 23 (Ֆինլանդական կայարան - Համերաշխության պրոսպեկտ)
  • № 30 (Ռժեվկայի կայարան - Ֆինլանդական կայա

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Горбачевич К. С., Хабло Е. П. Почему так названы? О происхождении названий улиц, площадей, островов, рек и мостов Ленинграда. — 3-е изд., испр. и доп. — Л.: Лениздат, 1985. — С. 14. — 511 с.
  • Горбачевич К. С., Хабло Е. П. Почему так названы? О происхождении названий улиц, площадей, островов, рек и мостов Санкт-Петербурга. — 4-е изд., перераб. — СПб.: Норинт, 1996. — С. 137. — 359 с. — ISBN 5-7711-0002-1
  • Городские имена сегодня и вчера: Петербургская топонимика / сост. С. В. Алексеева, А. Г. Владимирович, А. Д. Ерофеев и др. — 2-е изд., перераб. и доп. — СПб.: Лик, 1997. — 288 с. — (Три века Северной Пальмиры). — ISBN 5-86038-023-2
  • Ленинград: Путеводитель / Сост. В.А. Витязева, Б.М. Кириков. — Издание 2-е, стереотипное, с изменениями. — Л.: Лениздат, 1988. — 366 с. — ISBN 5-289-00492-0

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]