Լեդի Մյոյի դիմանկար
Լեդի Մյոյի դիմանկար | |
---|---|
տեսակ | նկարների շարք |
նկարիչ | Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր |
ժանր | դիմանկար |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
Լեդի Մյոյի դիմանկար[1] (անգլ.՝ Portrait of Lady Meux), անվանում, որը տրվել է Վալերի Սյուզեն Մյոյի ամբողջական հասակով մի քանի դիմանկարների։ Նկարն ստեղծել է ամերիկացի նկարիչ Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերը։
Մոդել
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալերի Սյուզեն Մյոն (ի ծնե՝ Լենգդոն, 1847-1910) եղել է վիկտորյական դարաշրջանի աշխարհիկ տիկին և Լոնդոնի գարեջրագործ սըր Հենրի Մյոյի կինը։ Ապացուցվել է, որ եղել է դերասանուհի, սակայն հավանաբար բեմում հանդես է եկել միայն մի որոշ ժամանակահատված[2]։ Համարվում է, որ նա հանդիպել է սըր Հենրիի հետ Հոլբերնի Casino de Venise-ում, որտեղ աշխատել է բարմեն և բանջո նվագող մարմնավաճառ՝ Val Reece անունով[3][4]։
Ջեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլերը, որը սնանկացել էր 1879 թվականի Ջոն Ռասկինի դատական գործընթացից հետո, խիստ կարիք է ունեցել գումարի[5]։ Դատից հետո նրա նկարների արժեքը խիստ ընկել էր։
Հարմարեցում սևին № 5։ Լեդի Մյոյի դիմանկար
[խմբագրել | խմբագրել կոդը]1881 թվականին լեդի Մյոն առաջարկել է Ուիսթլերին սնանկացումից հետո նկարչական առաջին նշանակալի հանձնարարականը։ Նրա ամբողջ հասակով դիմանկարը հայտնի է «Հարմարեցում սևին № 5։ Լեդի Մյոյի դիմանկար» անունով, որը հիմա գտնվում է Հոնոլուլուի արվեստի թանգարանում։
Նկարում նա պատկերված է սև զգեստով և երկար սպիտակ մուշտակով, ադամանդե պսակաթագով, ադամանդե մանյակով և ադամանդե ապարանջանով։ Ըստ տվյալների՝ նկարն արժանացել է Էդուարդ VII-ի (այդ ժամանակ Ուելսի արքայազն) և արքայադուստր Ալեքսանդրայի բարձր գնահատանքին, որոնք այդտեղ նկատել են նկարչի վարպետությունը[5]։ Նկարը 1882 թվականին ցուցադրվել է նաև փարիզյան սալոնում, որտեղ դրական ընդունելություն է ունեցել[6]։
Վարդագույնի և մոխրագույնի ներդաշնակություն։ Լեդի Մյոյի դիմանկար
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիսթլերը լեդի Մյոյի երկրորդ դիմանկարն ստեղծել է 1881 թվականին՝ «Վարդագույնի և մոխրագույնի ներդաշնակություն։ Լեդի Մյոյի դիմանկար» անունով։ Նկարը պահվում է Նյու Յորքի Ֆրիկի հավաքածուում։ Այս կտավում Մյոն բեմում կանգնած է վարդագույնամոխրագույն վարագույրի առաջ, ինչը հստակ ցույց է տալիս նրա ենթադրյալ բեմական գործունեությունը։ Նրա հագին բաց մոխրագույն զգեստ է՝ զարդարված վարդագույն կերպասով։ Թիթեռի խորհրդանշանը, որը Ուիսթլերն օգտագործել է որպես ստորագրություն, գտնվում է նկարի աջ կողմում՝ կենտրոնից փոքր-ինչ ներքև։
Լեդի Մյոյի դիմանկարը մուշտակով
[խմբագրել | խմբագրել կոդը]Երրորդ նկարը, որը հայտնի է «Լեդի Մյոյի դիմանկարը մուշտակով» անունով, սկսել է է նկարել 1881 թվականին։ Այդ կտավը հավանաբար դայակի հետ վիճելիս ոչնչացրել է նկարիչը[7], սակայն դրա լուսանկարը գտնվում է Շոտլանդիայի Գլազգոյի համալսարանում գտնվող Ուիսթլերի արխիվում։
Ե՛վ «Վարդագույնի և մոխրագույնի ներդաշնակություն» նկարը, և՛ ոչնչացրած նկարը պատկանում են «սև դիմանկարների» շարքին. նկարներ, որոնք Ուիսթլերը գործունեության տարբեր փուլերում ստեղծել է սև գունապնակի գերակշռությամբ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լեդի Մյոյի դիմանկարը մուշտակով, կորած կտավի լուսանկարը
-
Հարմարեցում սևին № 5։ Լեդի Մյոյի դիմանկար, շագանակագույն թանաքով Ջեյմս Ուիսթլերի նկարը, մոտ 1881
-
Վարդագույնի և մոխրագույնի ներդաշնակություն։ Լեդի Մյոյի դիմանկար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Джеймс Уистлер, G. B. Andreeva, Margaret F. MacDonald, М. В. Балан, Gosudarstvennai͡a Tretʹi͡akovskai͡a galerei͡a Whistler and Russia. — Scanrus, 2006. — 198 с.
- ↑ Frick Collection, p. 18.
- ↑ Bradburn, 1989, p. 29.
- ↑ Glancey, 2004
- ↑ 5,0 5,1 Ellis, 1990, p. 222.
- ↑ Ellis, 2000, p. 209.
- ↑ Sutton, 1974, p. 42.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bradburn, Elizabeth, Margaret McMillan: Portrait of a Pioneer, London, Routledge, 1989, p. 29.
- Ellis, George R., Honolulu Academy of Arts, Selected Works, Honolulu, Honolulu Academy of Arts, 1990, 222.
- Ellis, George R. and Marcia Morse, A Hawaii Treasury, Masterpieces from the Honolulu Academy of Arts, Tokyo, Asahi Shimbun, 2000, 98 & 208-9.
- Frick Collection, The Frick Collection, An Illustrated Catalogue, Vol. 1, Paintings: American, British, Dutch, Flemish, and German, New York, Frick Collection, pp. 18–20, ISBN [./https://en.wikipedia.org/wiki/Special:BookSources/0-691-03811-2 0-691-03811-2].
- Glancey, Jonathan, Temple of Doom, The Guardian, Wednesday 17 November 2004.
- Sutton, Denys, Whistler and Lady Meux, Honolulu Academy of Arts Journal, Vol. 1, 1974, 36-43.