Jump to content

Լաուտարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաուտարներ
ռուս.՝ Лаутары
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1972
Լեզուռումիներեն և ռուսերեն
ՌեժիսորԷմիլ Լոտյանու[1]
Սցենարի հեղինակԷմիլ Լոտյանու
ԴերակատարներՄիհայ Տիմոֆտի, Սերգեյ Լունկևիչ և Գրիգորե Գրիգորիու
ՕպերատորՎիտալի Կալաշնիկով
ԵրաժշտությունԵվգենի Դոգա և Իսիդոր Բուրդին
ԿինոընկերությունՄոլդովաֆիլմ
Տևողություն140 րոպե

Լաուտարներ (ռումիներեն՝ Lăutarii, բառացի թարգմանությամբ՝ երգիչներ, նվագողներ), 1971 թվականին «Մոլդովա-ֆիլմ» կինոստուդիայում ռեժիսոր Էմիլ Լոտյանուի կողմից նկարահանված գեղարվեստական ֆիլմ, որում պատկերված է ժողովրդական երաժիշտների կյանքը։

Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել հատկապես Իտալիայում։ 1972 թվականին «Լաուտարներ» ֆիլմը Սան Սեբաստիանի միջազգային կինոփառատոնում արժանացել է երկրորդ մրցանակի (Արծաթե խեցի), ինչպես նաև նույն կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակի։ Ֆիլմն ստացել է նաև Նեապոլում անցկացվող միջազգային կինոփառատոնի Արծաթե Նիմֆա մրցանակ (1972) և Օրվիենտոյում անցկացվող միջազգային կինոփառատոնի հատուկ դիպլոմ (1972)։

Ֆիլմը պատմում է Մոլդովայի թափառական ժողովրդական երաժիշտների՝ լաուտարների կյանքի մասին։ Մանուկ հասակից Տոմա Արիստարը երկու տարվածություն ուներ՝ երաժշտությունը ու սերը գեղեցկուհու՝ գնչուհի Լյանկայի հանդեպ։ Սակայն ինչքան էլ պայքարում են նրանք իրենց սիրո համար, ի վերջո նրանց բաժանում են։ Բայց Տոմա Արիստարը մնում է անբաժան իր ջութակից, որի հետ ինքը շրջում է Մոլդովայի բազմաթիվ ճանապարհներով՝ իր հետ տանելով նաև հուշերը Լյանկայի մասին։ Եվ միայն մահվանից առաջ Տոմա Արիստարը հանդիպում է ծեր գնչուհուն ու հանձին նրա ճանաչում Լյանկային՝ իր միակ սիրուն։

  • Սերգեյ Լունկևիչ – Տոմա Ալիստար
  • Դումիտրու Հեբեշեսկու – Տոմա Ալիստար (պատանեկան տարիքում)
  • Ժենյա Ռոլկո – Տոմա Ալիստար (մանուկ հասակում)
  • Գալինա Վոդյանիցկայա – գնչուհի Լյանկա (տարեց հասակում)
  • Օլգա Կիմպյանու – Լյանկա (պատանեկան տարիքում)
  • Անժելիկա Յաշչենկու – Լյանկա (մանուկ հասակում)
  • Գրիգորե Գրիգորիու – Ռադու Նեգոստին
  • Սվետլանա Տոմա – Ռամինա
  • Հարալամբիե Բերդագա – լաուտար
  • Զուբկու Վասիլե – Իլիե Վիլչու
  • Դումիտրու Մոկանու – լաուտար
  • Իլիե Մեսկեյ – լաուտար
  • Վիլլի Մուսոյան – լաուտար Դրագոմիր
  • Միհայիլ Կուրագեու – հայդուկ
  • Միհայի Տիմոֆտի – (տիտրերում նշված է Մ. Տիմոֆտե) Վասիլիի ուղեկիցը
  • Իոն Արակելու – Յանկու
  • Դումիտրու Ֆուսու
  • Կոնստանտին Կոնստանտինով – էպիզոդ
  • Վալերիու Կուպչա
  • Վիկտոր Չուտակ
  • Միրչա Սոցկի-Վոյնիչեսկու
  • Դումիտրու ��արաչոբանու
  • Դոմնիկա Դարիենկո
  • Գեորգի Հասսո
  • Ռասմի Ջաբրաիլով – Յանկու «Աստծու փող»
  • «Նիմֆա» մրցանակ (1972 թվական)
  • «Արժաթե խեցի», «Նենուսկուա», «Գակսեն» մրցանակներ (1972 թվական)
  • «Արծաթե ծովահարս» մրցանակ (1972 թվական)

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Lume, Lume (Կյանք, օ կյանք) - Մարիա Տենասե

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]