Jump to content

Իտայ-իտայ հիվանդություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իտայ-իտայ հիվանդություն, (ճապ․՝ «ցավում է-ցավում է հիվանդություն») այսպես էին անվանում Ճապոնիայի Տոյամա պրեֆեկտուրայում կադմիումով զանգվածային թունավորումը, որը տեղի էր ունեցել 1912 թվականին։ Իտայ-իտայ հիվանդություն տերմինը ստեղծվել էր տեղացիների կողմից[1] ողնաշարի և հոդերի մեջ զգացվող ծանր ցավերով պայմանավորված։ Կադմիումով (Cd) թունավորումը կարող է նաև առաջացնել ոսկորների փափկացում և երիկամների անբավարարություն։ Արդյունավետ բուժումը ներառում է խելատային միացությունների օգտագործումը, որը նպաստում է կադմիումի մեզով արտազատմանը[2]։ Ճապոնիայի Տոյամա քաղաքի լեռներում գտնվող հանքարդյունաբերական ընկերությունները կադմիումը արտանետում էին գետերի ջրերի մեջ կողմից, որի հետևանքով թունավրվում էին ձկները և մարդկանց հարուցում այդ հիվանդությունը։ Հետագայում ժողովրդին հասցրած վնասի համար այս ընկրություններին պատասխանատվության են ենթարկել։ Վերականգնման աշխատանքները տուժած տարածաշրջանում սկսվել էին 1972 թվականից և հիմնականում ավարտվել էին 2012 թվականի[3]։ Աղտոտված գետերի մաքրման դրամական ծախսերը մասամբ վճարվել են Ճապոնիայի ազգային կառավարության, Միցու և Գիֆու ընկերությունների կողմից[4]։ Իտայ-իտայ հիվանդությունը հայտնի է որպես Ճապոնիայի չորս խոշոր, աղտոտվածության հետևանքով առաջացող հիվանդություն[5]։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իտայ-իտայ հիվանդություն» տերմինը (ճապոներե) イタイイタイ病 itai-itai byō, «ցավում է, ցավում է հիվանդություն» կամ «օչ-օչ հիվանդություն») ստեղծվել է տուժած տեղացիների կողմից այն ուժեղ ցավերի պատճառով, որոնք առաջացել էին այդ հիվանդների ողնաշարում և հոդերում[6]։ Ճապոներեն 痛い իտայ-ն օգտագործվում է որպես ածական, որը նշանակում է «ցավոտ» կամ որպես «աուչ» համարժեք մակդիր։

Իտայ-իտայ հիվանդությունը առաջացել է կադմիումի թունավորմամբ՝ Տոյամա պրեֆեկտուրայում հանքարդյունաբերության պատճառով։ Արծաթի կանոնավոր արդյունահանումը սկսվել էր 1589 թվականին, իսկ դրանից անմիջապես հետո սկսվել էրկապարի, պղնձի և ցինկի արդյունահանումը։ Տարածքում ոսկու արդյունահանման ամենավաղ փորձերը սկսել էին 1710 թվականից։ Կադմիումը մետաղների արդյունահանման բիոսուբստրատ է, որը թունավոր է օրգանիզմների մեծ մասի համար։

Կենդանիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միայն կադմիումով թունավորումը բավարար չէ Իտայ-իտայ հիվանդության բոլոր ախտանիշների դրսևորման համար[7]։ Այս ուսումնասիրությունները մատնանշում են կադմիումով երիկամների բջիջների միտոքոնդրիալ վնասը՝ որպես հիվանդության հիմնական գործոն։

Ռուս-ճապոնական և Առաջին համաշխարհային պատերազմների ընթացքում հումքի պահանջարկի աճը, ինչպես նաև Եվրոպայից հանքարդյունաբերության նոր տեխնոլոգիաների կիրառումը մեծացրել էին հանքավայրերի արտադրողականությունը՝ Տոյամայում գտնվող Կամիոկայի հանքավայրերը դասելով աշխարհի ամենամեծերի շարքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ արտադրությունն էլ ավելի էր աճել։ 1910 թվականից սկսած և շարունակելով մինչև 1945 թվականը, կադմիումը զգալի քանակությամբ առանձնացավ հանքարդյունաբերության մեջ, և հիվանդությունն առաջին անգամ հայտնվեց մոտ 1912 թվականին[1]։

1920-ականներին աղտոտված պոչամբարի թափոնների մակարդակը բարձրացավ փրփուրի ֆլոտացիայի նոր գործընթացների ներդրումից հետո, որոնք ավելացրեցին ցինկի արտադրությունը։ Փրփրման գործընթացում առաջացած նուրբ փոշիացված հանքային մասնիկները ցրվել և շեղվել էին գետի երկայնքով։ Հետագայում այդ մասնիկները օքսիդացան իոնների, որոնք կլանվեցին ջրային բույսերի, բրնձի մշակաբույսերի, ձկների և հետագայում մարդկանց կողմից[6]։

Սֆալերիտը՝ կամիոկայի հիմնական ցինկ պարունակող հանքաքարը, գրեթե միշտ զուգորդվում է գրինոկիտի հետ՝ աշխարհում միակ խոշոր կադմիում պարունակող հանքանյութը։ Կադմիումը ցինկի հանքաքարի արդյունահանման գործընթացի սովորական սուբստրատ է[6]։ Մինչև 1948 թվականը կադմիումի թափոնները, որոնք չունեին արդյունաբերական արժեք, թափվում էին Ջինզու գետը, ինչը մեծացնում էր տարրի արտանետման մակարդակը ջրամբարում[6]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Միցու ընկերության կողմից վերահսկվող հանքարդյունաբերությունն ընդլայնել էր իր գործունեությունը՝ պատերազմի ժամանակի պահանջարկը բավարարելու համար։ Հետագայում դա հանգեցրեց Ջինզու գետի և նրա վտակների աղտոտվածության ավելացմանը։ Գետն օգտագործվում էր հիմնականում բրնձի դաշտերը ոռոգելու, բնակչությանը ջրամատակարարման, լվացքի, ձկնորսության և այլ նպատակներով[1]։

Բնակչության բողոքից հետո ընկերությունը կառուցեց հատուկ ավազան՝ կեղտաջրերը պահելու համար, նախքան դրանց գետ ուղարկելը։ Հետագայում պարզվեց, որ այդ ավազանը բավականին անարդյունավետ էր գործում, և հիվանդացության մակարդակն զգալի իջնում էր։ Սկզբում թունավորման պատճառները լիովին պարզված չէին, և մինչև 1946 թվականը համարվում էր, որ դա պարզապես տարածաշրջանային հիվանդություն է կամ բակտերիալ վարակի տեսակ[1]։

Բժշկական թեստերը սկսել էին օգտագործվել 1940 և 1950-ականներին՝ հիվանդության պատճառի որոնման համար։ Ի սկզբանե ակնկալվում էր, որ դա կապարով թունավորում է հոսանքն ի վեր կապարի արդյունահանման պատճառով։ Միայն 1955 թվականին դոկտոր Հագինոն և նրա գործընկերները վարկած առաջադրեցին, որ կադմիումն է հիվանդության պատճառը[1]։ Տոյամա պրեֆեկտուրան 1961 թվականին հաստատեց, որ Միցու ընկերության Կամիոկա լեռնահանքային կայանը առաջացրել էր կադմիումի աղտոտում, և որ առավել տուժած տարածքները գտնվում էին հանքավայրից 30 կիլոմետր (19 մղոն) հոսանքով ներքև։ 1968 թ. - ին առողջապահության և սոցիալական ապահովության նախարարությունը հայտարարություն տարածեց կադմիումի թունավորման հետևանքով Իտայ-իտայ հիվանդության ախտանիշների վերաբերյալ[8]։

Ջրամատակարարման մեջ կադմիումի մակարդակի նվազումը հանգեցրել էր հիվանդության նոր դեպքերի թվի կրճատմանը, 1946 թվականից ի վեր ոչ մի նոր դեպք չէր գրանցվել։ Մինչ հիվանդությանը բնորոշ ամենածանր ախտանիշներով մարդիկ գալիս էին Տոյամա պրեֆեկտուրայից, կառավարությունը հինգ այլ պրեֆեկտուրաներում հայտնաբերել էր իտայ-իտայ հիվանդությամբ նոր հիվանդների։

1912 թ.-ին Իտայ-իտայ հիվանդության մասին առաջին տեղեկատվության ստացումից հետո 55 տարի պահանջվեց համաճարակաբանական հետաքննությունների միջոցով պարզելու, որ հիվանդությունը պայմանավորված է կադմիումի թունավորմամբ[9]։

Չնայած սննդի և առողջության պահպանման բարելավումը հանգեցրել էր հիվանդության դեպքերի նվազմանը, սակայն հանքերի շահագործումը դեռ շարունակվում էր և դրանով պայմանավորված կադմիումի աղտոտվածության մակարդակը մնում էր բարձր[7]։

Ջինզու գետի աղտոտվածությունը կադմիումով

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջինզու գետը Տոյամա Ճապոնիայում, որտեղ կադմիում պարունակող արդյունաբերական թափոններ էին թափվում։ Սա սկիզբ դրեց Իտաի-իտայ հիվանդության տարածմանը։

Ժամանակի ընթացքում կադմիումը, որն արտանետվում էր արդյունաբերական թափոններով, սկսեց կուտակվել հողում, ջրիմուռներում և գետային օրգանիզմներում։ Դա հանգեցրեց նրան, որ տեղական ֆիտոպլանկտոնը և ջրիմուռների տեսակները մեծ քանակությամբ կլանեցին այն։ Հետագայում կադմիումը սննդի ցանցի միջոցով հասավ ձկների սպառողներին։ Ձկների օրգանիզում կադմիումը կենսակուտակումներ էր առաջացնում նաև իր արատազատուկներում և մաղձերում[10]։ Կադմիումը բացասաբար էր ազդում ձկների վրա՝ առաջացնելով էնդոկրին համակարգի խանգարում, ազդում էր նաև վերարտադրության վրա և երբեմն հանգեցնում էր մահվան[3]։

Քանի որ բնակիչները տեղյակ չէին կադմիումի և դրա վտանգների մասին, նրանք աղտոտված գետի ջուր էին օգտագործում՝ իրենց բրնձի դաշտերը ոռոգելու համար։ Կադմիումն ունի բարձր լուծելիություն, ինչի շնորհիվ, բրնձի դաշտերի վրա նրա երկարատև ազդեցությունը հանգեցրել էր բրնձի արագորեն աղտոտմանը և թունավորմանը[11]։ Տեղի բնակիչների կողմից աղտոտված բրնձի և խմելու ջրի օգտագործումը հետագայում հանգեցրեց օրգանիզմում կադմիումի կուտակմանը, ինչը ուղղակիորեն հանգեցրեց իտայ-իտայ հիվանդությանը բնորոշ ախտանիշների զարգացմանը[12]։ Կադմիումը ներկայումս համարվում է ամենավտանգավոր թունավոր մետաղներից մեկը, այն հեշտությամբ ներծծվում է բրնձի դաշտերում, իսկ ավելի ուշ՝ հենց բրնձի մեջ[11]։

Կադմիումի կուտակում մարդու մարմնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտայ-իտայ հիվանդության զարգացման համար անհրաժեշտ կադմիումի ազդեցության չափը գնահատելու համար կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդու կյանքի ընթացքում կադմիումի ընդունման թույլատրելի մակարդակը 1,7-2,1 գ է։ Առաջին անգամ Իտայ-իտայ հիվանդությունը հայտնաբերված տուժած բնակչության ընդամենը 5%-ի մոտ, ընդունման թույլատրելի մակարդակը 2,6 գ էր[13]։

Կադմիումը կուտակվում է հիմնականում լյարդում և երիկամներում, բայց ավելի մեծ ազդեցություն ունի երիկամների վրա[14]։ Իտայ-իտայ հիվանդությանը բնորոշ ծանր ախտանիշները կադմիումի երկարատև ազդեցության անմիջական արդյունքն են։

Կադմիումը մտնում է երիկամներ՝ կապվելով արյան մեջ մետալոթիոնեինի հետ և տեղափոխվելով երիկամային կծիկներ[15]։ Երբ կադմիումը մտնում է երիկամների գլանային բջիջներ, կադմիումը ազատվում և կուտակվում է երիկամների կեղևում, մինչև թունավոր մակարդակի հասնելը[14]։ Երբ կադմիումը հասնում է երիկամների կեղևում վտանգավոր մակարդակի, այն կարող է ապաակտիվացնել մետաղից կախված ֆերմենտները կամ ակտիվացնել կալմոդուլինը, որը կարևոր դեր է խաղում հարթ մկանների կծկման մեջ՝ որոշելով կալցիումի մակարդակը[14]։

Երբ երիկամները ենթարկվում են լայնածավալ վնասման, օրգանիզմում սկսում են առաջանալ մկանային-կմախքային վնասումներ, կալցիումի հոմեոստազի խանգարման պատճառով[14]։ Մկանային-կմախքային համակարգի այս վնասը ոսկրային ցավի և ոսկրային դեֆորմացիաների պատճառ է դառնում, որոնք բնութագրում են Իտայ-իտայ հիվանդությունը։

Հասարակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դատական հայց

[խմբագրել | խմբագրել կոդը]

29 հայցվորներ, որոնք բաղկացած էին Իտայ-իտայ հիվանդությամբ տառապող 9 մարդկանցից և նրանց ընտանիքի 20 անդամներից, դատի են տվել Միցու ընկերությանը 1968 թվականին Տոյամա պրեֆեկտուրայի դատարանում։ 1971 թվականի հունիսին դատարանը ճանաչեց այդ ընկերությանը մեղավոր։ Հետագայում ընկերությունը բողոք է ներկայացրել Կանազավայի Նագոյայի շրջանային դատարան, սակայն բողոքը մերժվել է 1972 թվականի օգոստոսին։ Միցու ընկերությունը համաձայնեց վճարել տուժած մարդկանց բժշկական օգնության համար, ֆինանսավորել բնակիչների կողմից իրականացվող ջրի որակի մոնիտորինգը և փոխհատուցում վճարել այս հիվանդությամբ տառապող մարդկանց[1]։ Աղտոտման չորս հիմնական դեպքերից միայն Իտայ-իտայ հիվանդության դեպքում տուժածներին հաջողվել է հասնել աղտոտման գրեթե լիակատար վերահսկողության՝ դատական հայցերի միջոցով[6]։

Մարդիկ, ովքեր կարծում են, որ ունեն Իտայ-իտայ հիվանդությունը, պետք է դիմեն Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը, որպեսզի իրենց դիմումները վերանայվեն։ Իտայ-իտայ հիվանդությամբ տառապող շատ մարդիկ դժգոհ էին կառավարության գործողություններից և պահանջում էին փոխել պաշտոնական ընթացակարգերը։ Սա ստիպեց կառավարությանը վերանայել հիվանդի իրավական ճանաչման չափանիշները։ Կառավարությունը վերանայել է նաև հիվանդության բուժման մեթոդները։

Ենթադրվում է, որ անձը ունի Իտայ-իտայ հիվանդություն, եթե նա ապրում է աղտոտված տարածքներում, ունի երիկամների ֆունկցիայի խանգարում և ոսկրերի փափկացում։ 1967 թվականից ի վեր իրավաբանորեն ճանաչվել է 184 հիվանդ, որոնցից 54-ը ճանաչվել են 1980-ից 2000 թվականներին։ Եվս 388 մարդ, ովքեր դեռ պաշտոնապես չեն հետազոտվել, ճանաչվել են որպես պոտենցիալ հիվանդներ[1]։ 1993 թվականի դրությամբ Իտայ-իտայ հիվանդություն ունեցող տասնհինգ մարդ դեռ ողջ է։

Վերականգնման գործընթաց

[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թ. - ին Միցու ընկերության դատավարությունում հայցվորների հաղթանակից հետո ընկերությունը համաձայնեց սկսել հանքի, ինչպես նաև հարակից գյուղատնտեսական հողերի և գետային շրջանի վերականգնման գործընթացը։ Այս գործընթացը սկսվել էր առաջին տեղում ստուգմամբ, որն իրականացվել էր գիտնականների և պետական պաշտոնյաների թիմի կողմից։ Բոլոր օբյեկտներում այս ստուգումները շարունակում էին իրականացվել տարեկան, իսկ լրացուցիչ մասնագիտացված ստուգումներն իրականացվում էին տարվա ընթացքում 6-7 անգամ[16]։ Այս ստուգումները հատուկ վերահսկում էին հանքից եկող ջուրը, քանի որ այն պարունակում էր կադմիումի բարձր մակարդակ, ինչը պահանջում էր այն առանձնացնել և դուրս հանել Կամիոկայի հանքի խարամի աղբանոց։ Հանքից դուրս գալուց առաջ ջուրը և պինդ նյութերը առանձնացվում և մշակվում էին՝ շրջակա տարածքի ստորերկրյա ջրերը աղտոտումից պաշտպանելու համար։ Կեղտաջրերի մաքրման կայանի մեջ արտանետվող գազերը նույնպես վերահսկվում էին՝ համոզվելու համար, որ ցինկի զտման գործընթացի օդային կաթիլային սուբստրատում կադմիում չկա[16]։

Դատավարությանը հաջորդած շարունակական ստուգումները արձանագրել էին կադմիումի մակարդակի զգալի անկում։ Կադմիումի ընդհանուր արտանետումը 1972 թ. - ին ամսական 35 մկգ (77 ֆունտ) - ից նվազել էր մինչև 2010 թ. - ին ամսական 3,8 մկգ (8,4 ֆունտ), կադմիումի միջին կոնցենտրացիան հանքի թափոններում 2010 թ. - ին իջեցվել էր մինչև 1,2 միավոր՝ 1972 թ. - ի 9 միավոր-ից, և ի պատասխան փոշու հավաքման բարելավմանը, ծխի հետ արտանետվող կադմիումի ընդհանուր քանակը նվազել էր ամսական >5 2010 թ. - ին ամսական 0,17 մկգ (0,37 ֆունտ)։ 1996 թ. - ին կադմիումի միջին կոնցենտրացիան գյուղատնտեսական հողերում վերադարձավ 0,1 միավոր ֆոնային մակարդակին, ինչը ցույց էր տալիս կադմիումի աննշան արտահոսք։ կադմիումի միջին կոնցենտրացիան 1996 թ. - ին հասել է 0,1 միավոր մակարդակի, ինչը ցույց էր տալիս կադմիումի փոքր արտահոսք[6]։ Դա հաջողություն է, երբ խոսքը վերաբերում է դատավարությանը։

Կադմիումի աղտոտումը հանգեցրել էր նաև հանքը շրջապատող բազմաթիվ գյուղատնտեսական տարածքների աղտոտմանը։ Որպես մետաղի աղտոտմանը պատասխանող միջոց, Ճապոնիայի կառավարությունն ընդունեց 1970 թ. - ի գյուղատնտեսական հողերի հողի աղտոտումը կանխելու մասին օրենքը։ Օրենքը նախատեսում էր, որ 1970 թ. - ին կառավարությունը պետք է դադարեցնի հողի աղտոտումը։ Նա հրամայեց դադարեցնել բերքի մշակումը, որպեսզի հողի վերականգնումը հնարավոր լինի իրականացնել հողում կադմիումի 1 միավոր կամ ավելի պարունակությամբ տարածքներում։ Տոյամա պրեֆեկտուրայում գեոդեզիական աշխատանքները սկսվել էին 1971 թվականին, և մինչև 1977 թվականը Ջինզու գետի երկայնքով 1500 հեկտար (3700 հեկտար) հատկացվել էր հողը վերականգնելու համար։ Այս ֆերմերները փոխհատուցում էին ստացել անցած տարիներին կորցրած բերքի և արտադրության կորստի համար Տոյամա պրեֆեկտուրայի Միցու ընկերության և ազգային կառավարության կողմից։ 1992 թվականի դրությամբ աղտոտված էր մնացել միայն 400 հա (990 ակր) տարածք[1]։

1992 թվականին առողջապահական ծախսերի միջին տարեկան փոխհատուցումը կազմել էր 743 միլիոն իեն։ Գյուղատնտեսությանը հասցված վնասը փոխհատուցվել էր տարեկան 1,75 միլիարդ իեն կամ տարեկան ընդհանուր առմամբ 2,518 միլիարդ իեն։ Տարեկան ներդրվել էր ևս 620 միլիոն իեն՝ գետի հետագա աղտոտումը նվազեցնելու համար[1]։

2012 թվականի մարտի 17-ին պաշտոնատար անձինք ավարտեցին Ջինզու գետի ավազանում կադմիումով աղտոտված տարածքների մաքրման նախագիծը։ 1979 թ. - ին մաքրման աշխատանքների մեկնարկից ի վեր փոխարինվել էր 863 հա (2130 ակր) հողի վերին շերտը, որն արժեցել էր 40,7 միլիարդ իեն։ Նախագիծը ֆինանսավորվել էր Ճապոնիայի ազգային կառավարության, Միցու և Գիֆու ընկերություների ու Տոյամա պրեֆեկտուրայի կառավարության կողմից[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 ICETT Itai-itai disease (1998) «Preventative Measures Against Water Pollution». International Center for Environmental Technology Transfer. 1998. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 1-ին.
  2. Bernhoft RA (2013). «Cadmium toxicity and treatment». TheScientificWorldJournal. 2013: 394652. doi:10.1155/2013/394652. PMC 3686085. PMID 23844395.
  3. 3,0 3,1 Levit S (2010 թ․ նոյեմբեր). A Literature Review of Effects of Cadmium on Fish. The Nature Conservancy.
  4. 4,0 4,1 Yoshida F, Hata A, Tonegawa H (1999 թ․ սեպտեմբերի 1). «Itai-Itai disease and the countermeasures against cadmium pollution by the Kamioka mine». Environmental Economics and Policy Studies (անգլերեն). 2 (3): 215–229. doi:10.1007/BF03353912. hdl:2115/53361. ISSN 1867-383X. S2CID 1902243.
  5. Almeida P, Stearns LB (1998 թ․ փետրվար). «Political Opportunities and Local Grassroots Environmental Movements: The Case of Minamata». Social Problems (անգլերեն). 45 (1): 37–60. doi:10.1525/sp.1998.45.1.03x0156z. ISSN 0037-7791. JSTOR 3097142.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Kaji M (2012 թ․ հուլիսի 6). «Role of experts and public participation in pollution control: the case of Itai-itai disease in Japan1». Ethics in Science and Environmental Politics (անգլերեն). 12 (2): 99–111. doi:10.3354/esep00126. ISSN 1611-8014. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 23-ին.
  7. 7,0 7,1 Hamilton JW. «What is Itai-Itai disease». Access Science. McGraw-Hill Global Education Holdings, LLC. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  8. «Itai-itai disease». Kanazawa Medical University. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2004 թ․ մարտի 23-ին.
  9. Imamura T, Ide H, Yasunaga H (2007 թ․ հուլիս). «History of public health crises in Japan». Journal of Public Health Policy. 28 (2): 221–37. doi:10.1057/palgrave.jphp.3200131. PMID 17585323. S2CID 33832761.
  10. Han TW, Tseng CC, Cai M, Chen K, Cheng SY, Wang J (2020 թ․ փետրվար). «Sarcodia suiae». International Journal of Environmental Research and Public Health. 17 (4): 1294. doi:10.3390/ijerph17041294. PMC 7068516. PMID 32085376.
  11. 11,0 11,1 Zhao FJ, Wang P (2020 թ․ փետրվար). «Arsenic and cadmium accumulation in rice and mitigation strategies». Plant and Soil (անգլերեն). 446 (1–2): 1–21. doi:10.1007/s11104-019-04374-6. ISSN 0032-079X. S2CID 208302679.
  12. Nishijo M, Nakagawa H, Suwazono Y, Nogawa K, Kido T (2017 թ․ հուլիս). «Causes of death in patients with Itai-itai disease suffering from severe chronic cadmium poisoning: a nested case-control analysis of a follow-up study in Japan». BMJ Open. 7 (7): e015694. doi:10.1136/bmjopen-2016-015694. PMC 5734474. PMID 28710217.
  13. Inaba T, Kobayashi E, Suwazono Y, Uetani M, Oishi M, Nakagawa H, Nogawa K (2005 թ․ նոյեմբեր). «Estimation of cumulative cadmium intake causing Itai-itai disease». Toxicology Letters. 159 (2): 192–201. doi:10.1016/j.toxlet.2005.05.011. PMID 16006079.
  14. 14,0 14,1 14,2 14,3 «Toxicological Profile for Cadmium» (PDF). Agency for Toxic Substances and Disease Registry. U.S. Department of Health and Human Services. 2012 թ․ սեպտեմբեր. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ ապրիլի 6-ին.
  15. Genchi G, Sinicropi MS, Lauria G, Carocci A, Catalano A (2020 թ․ մայիս). «The Effects of Cadmium Toxicity». International Journal of Environmental Research and Public Health. 17 (11): 3782. doi:10.3390/ijerph17113782. PMC 7312803. PMID 32466586.
  16. 16,0 16,1 «The Itai-itai Disease museum 《About the Itai-itai Disease》». www.pref.toyama.jp. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 23-ին.