Jump to content

Իտալական պարտիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
abcdefgh
8
a8 black rook
c8 black bishop
d8 black queen
e8 black king
g8 black knight
h8 black rook
a7 black pawn
b7 black pawn
c7 black pawn
d7 black pawn
f7 black pawn
g7 black pawn
h7 black pawn
c6 black knight
c5 black bishop
e5 black pawn
c4 white bishop
e4 white pawn
f3 white knight
a2 white pawn
b2 white pawn
c2 white pawn
d2 white pawn
f2 white pawn
g2 white pawn
h2 white pawn
a1 white rook
b1 white knight
c1 white bishop
d1 white queen
e1 white king
h1 white rook
8
77
66
55
44
33
22
11
abcdefgh

Իտալական պարտիա (իտալ.՝ Giuoco piano, Հանգիստ խաղ), շախմատային սկզբնախաղ, որը սկսվում է հետևյալ քայլերով՝

1. e2-e4 e7-e5
2. Փg1-f3 Ձb8-c6
3. Փf1-c4 Փf8-c5[1]

Սկզբնախաղն իր տեսակով համարվում է բաց սկզբնախաղ[2]։

Հնագույն սկզբնախադերից մեկն է։ Իտալական պարտիայի վերլուծությունները հրապարակված են եղել դեռևս 16֊17֊րդ դարերում, իտալացի վարպետների, մասնավորապես Ջոակինո Գրեկոլի (1600֊1634 թթ.) և Պեդրո Դամիանոյի կողմից։ Միջին դարերում սկզբնախաղը շատ տարածված է եղել, քանի որ իտալական պարտիան նախադրյալներ է ստեղծում սևերի արքայական թևի և, առաջին հերթին, f7 թույլ դաշտի գրոհի համար[3]: Սակայն հետագա զարգացման ընթացքում սևերի ակտիվ պաշտպանության հուսալի ուղիներ են մշակվել, և սպիտակների սպառնալիքները կտրուկ կերպով նվազել են։

Չնայած բարձր մակարդակի շախմատիստների մոտ իտալական պարտիան համեմատաբար հազվադեպ է հանդիպվում, սակայն այն նախկինի պես պահպանում է իր նշանակությունը:

Հիմնական շարունակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղը կարող է զարգանալ երեք հիմնական ուղղություններով՝ ապահովություն, կենտրոնի վերահսկում և գամբիտ։

Ապահովություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

4. d3 d6 5. Ձc3 Ձf6 6. O-O O-O

Սպիտակները նախընտրում են զարգացնել իրենց ֆիգուրները առանց կենտրոնում ակտիվ պայքարի, որը հուսալի է և թույլ չի տալիս արագ վտանգների։ Բայց այդ սևերին լուրջ խնդիրներ չի սպասվում։ Խաղն այդ շարունակությամբ հանգիստ բնույթ է ստանում, և կողմերը պատրաստվում են ավելի ուշ փուլերում ռազմավարական կամ տակտիկական խաղի։

Կենտրոնի վերահսկման պայքար

[խմբագրել | խմբագրել կոդը]

4. c3 Ձf6 5. d4 exd4 6. cxd4 Փb4+ 7. Փd2 Փxd2+ 8. Ձxd2 d5

Սպիտակները ձգտում են վերահսկողության տակ վերցնել դաշտի կենտրոնը՝ c3 և d4 քայլերով, սակայն սևերը արագ հակազդում են դրան։ Խաղաքարերի փոխանակման միջոցով սևերը վերացնում են սպիտակների առավելությունը կենտրոնում և հավասարեցնում հնարավորությունները։

Էվանսի գամբիտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

4. b4 Փxb4 5. c3

abcdefgh
8
a8 black rook
c8 black bishop
d8 black queen
e8 black king
g8 black knight
h8 black rook
a7 black pawn
b7 black pawn
c7 black pawn
d7 black pawn
f7 black pawn
g7 black pawn
h7 black pawn
c6 black knight
c5 black bishop
e5 black pawn
b4 white pawn
c4 white bishop
e4 white pawn
f3 white knight
a2 white pawn
c2 white pawn
d2 white pawn
f2 white pawn
g2 white pawn
h2 white pawn
a1 white rook
b1 white knight
c1 white bishop
d1 white queen
e1 white king
h1 white rook
8
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Էվանսի գամբիտ

Այս գամբիտն առաջարկել է ուելսցի շախմատիստ և նավաստի Ուիլյամ Դևիս Էվանսը 1824 թվականին։ Սա առավել ագրեսիվ մոտեցում է, որտեղ սպիտակները զոհաբերում են b2 զինվորը՝ ժամանակ շահելու և կենտրոնը գրավելու համար։ Սևերի լավագույն շարունակությունը Փxb4 քայլով զոհաբերությունն ընդունելն է, բայց անհրաժեշտ է զգուշորեն շարունակել, քանի որ սպիտակները կարող են ստանալ ուժեղ նախաձեռնություն։ Այդ տարբերակը առավել տարածված է, քանի որ սպիտակները ձեռք են բերում ակտիվություն և հարձակման հնարավորություններ[4]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Калиниченко Н.М. Все шахматные дебюты : энциклопедия. — М.: Эксмо, 2019. — С. 136—143. — 816 с. — ISBN 978-5-699-76099-2.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Итальянская партия в шахматах
  2. Marović & Sušić 1975, էջ. 53
  3. Շախմատային մինիատյուրներ։ 400 կոմբինացիոն պարտիաներ /. by Ռոյզման, Աբրամ Յակովլևիչ; Ավետիսյան, Լ [trl]; Ավագյան, Ռ.Գ [edt]. Material type: ...
  4. ShakhMaty (2020-09-28). «Итальянская партия в шахматах - ловушки за черных и белых». Шахматы на Chess Boom - играть, смотреть, учиться (ռուսերեն). Վերցված է 2024-11-27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]