Jump to content

Իվան Անդրեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Անդրեև
Ծնվել էհոկտեմբերի 15, 1915(1915-10-15)
ԾննդավայրVyazemsky Uyezd, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 10, 1993(1993-03-10) (77 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան
և Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն

Իվան Անդրեև (ռուս.՝ Ива́н Ива́нович Андре́ев, հոկտեմբերի 15, 1915(1915-10-15), Vyazemsky Uyezd, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն - մարտի 10, 1993(1993-03-10), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային նկարիչ և մանկավարժ, Ռուսաստանի դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը՝ ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն)[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի․ Անդրեևը ծնվել է 1915 թվականի հոկտեմբերի 15-ին, Սմոլենսկի նահանգի Պրախովո գյուղում[2]։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Պարգևատրվել է ռազմական պարգևներով։ 1945-1951 թվականներին սովորել է Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության բաժին` սովորելով Լ․ Օստրովայի, Բ․ Ֆոգելի և Մ․ Ավիլովի հետ[3]։ 1951 թվականին ավարտել է ինստիտուտը Մ․ Ավիլովի արվեստանոցում` գեղանկարչի կոչումով։ Դիպլոմային աշխատանքն է եղել «Լենինը և Կրուպսկայան ՎԽՈՒՏԵՄԱՍ-ի հանրակացարանում» նկարը[4] (Գեղարվեստի ակադեմիայի թանգարան, Պետերբուրգ)[5]։

1951 թվականից մասնակցել է ցուցահանդեսների՝ ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների աշխատանքների հետ միասին։ Նա նկարել է ժանրային և պատմական նկարներ, դիմանկարներ և բնանակարներ։ 1951 թվականին դարձել է Լենինգրադի խորհրդային նկարիչների միության անդամ։ 1951 թվականից ավելի քան երեսուն տարի նա դասավանդել է Լենինգրադի արվեստի միջնակարգ դպրոցում։ Անդրեևին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։

Նկարչի ստեղծած գործերի շարքում են՝ «Մարտիկներն ընթերցում են «Ինչպես է կոփվում պողպատը» գիրքը»[5] (1944), «Գեղարվեստի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Ի. Զվոնցովայի դիմանկարը»[6](1954), «Գարնանային էտյուդ»[7], «Վարսակի դեզ» (երկուսն էլ 1955), «Ձմեռային էտյուդ»[8] (1956), «Վ. Լենինը Ջրվեժի մոտ»[9](1957), «Բրդի վերամշակում»[10] (1958), «Քսանական թվականները գյուղում»[11] (1960), «Վ. Լենինի աշխատասենյակում», «Բնանկար»[12] (երկուսն էլ 1961), «1918 թվական։ Վ. Լենին»[13] (1964), «Գեղարվեստի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Գ. Ռիսինայի դիմանկարը»[14] (1971), «Գեղարվեստի միջակարգ դպրոցի ֆիզիակի ուսուցիչ Պ. Նիկիտին»[15], «Հու��իս»[16] (երկուսն էլ` 1972), «Արվեստաբան Վ. Ալեքսանդրովի դիմանկարը»[17](1973), «Գրող-լրագրող Ա. Օսիպովի դիմանկարը»[18], «Լենինգրադի պաշտպանության մասնակից Ն. Զուևի դիմանկարը»[19] (երկուսն էլ` 1974), «Անգրագիտության վերացում»[20] (1980), «Հայրենական մեծ պատերազմի վետերան Ա. Յամովի դիմանկարը»[19] (1983), «Այսօր աշխարհում» (1984), «Հայրենական մեծ պատերազմի վետերան Ա. Գաբուզովի դիմանկարը»[21] (1985) և այլն։ Ի․ Ադրեևի աշխատանքները գտնվում են Ռուսաստանի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։ Մահացել է 1993 թվականի մարտի 10-ին, Սանկտ Պետերբուրգում՝ 78 տարեկան հասակում։

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — С. 6.
  2. Деревня Прахово не сохранилась; её территория (урочище Прахово — 55°12′11″N 34°3′23″E) ныне относится к Относовскому сельскому поселению, Вяземский район (Смоленская область) Смоленской области.
  3. С. Н. Левандовский, 2014, էջ 32
  4. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — СПб.: Первоцвет, 2007. — С. 63.
  5. 5,0 5,1 Художники народов СССР: Биобиблиографический словарь. — М.: Искусство, 1970. — Т. 1. — С. 140.
  6. Весенняя выставка произведений ленинградских художников 1954 года: Каталог. — Л.: Изогиз, 1954. — С. 7.
  7. Весенняя выставка произведений ленинградских художников 1955 года: Каталог. — Л.: ЛССХ, 1956. — С. 7.
  8. Осенняя выставка произведений ленинградских художников 1956 года: Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С. 6.
  9. 1917 — 1957. Выставка произведений ленинградских художников: Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С. 7.
  10. Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года: Каталог. — Л.: Художник РСФСР, 1959. — С. 5.
  11. Выставка произведений ленинградских художников 1960 года: Каталог. — Л.: Художник РСФСР, 1961. — С. 8.
  12. Выставка произведений ленинградских художников 1961 года: Каталог. — Л.: Художник РСФСР, 1964. — С. 8.
  13. Ленинград. Зональная выставка. — Л.: Художник РСФСР, 1965. — С. 8.
  14. Наш современник: Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л.: Художник РСФСР, 1972. — С. 8.
  15. Наш современник: Вторая выставка произведений ленинградских художников 1972 года: Каталог. — Л.: Художник РСФСР, 1973. — С. 5.
  16. По родной стране. Выставка произведений художников Ленинграда. 50-летию образования СССР посвящается: Каталог. — Л.: Художник РСФСР, 1974. — С. 9.
  17. Наш современник: Третья выставка произведений ленинградских художников 1973 года: Каталог. — Л.: Художник РСФСР, 1974. — С. 7.
  18. Портрет современника: Пятая выставка произведений ленинградских художников 1976 года: Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С. 6.
  19. 19,0 19,1 Подвигу Ленинграда посвящается: Выставка произведений ленинградских художников, посвящённая 40-летию полного освобождения Ленинграда от вражеской блокады. — Художник РСФСР, 1989. — С. 9.
  20. Зональная выставка произведений ленинградских художников 1980 года: Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С. 9.
  21. 40 лет Великой победы: Выставка произведений художников — ветеранов Великой Отечественной войны: Каталог. — Л.: Художник РСФСР, 1990. — С. 7.
  • Որդին՝ Նիկիտա Անդրեևը (ծն․ 1951), գրաֆիկական նկարիչ է։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — СПб.: НП-Принт, 2007. — С. 388, 403, 407. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Левандовский С. Н. Андреев Иван Иванович // Страницы памяти. Справочно-биографический сборник. 1941—1945. Художники Санкт-Петербургского (Ленинградского) Союза художников — ветераны Великой Отечественной войны. — СПб.: Петрополис, 2014. — С. 32—33.