Իստոչնո Սարաևո
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Իստոչնո Սարաևո | |||||
սերբ.՝ Источно Сарајево / Istočno Sarajevo, բոս․՝ Istočno Sarajevo, խորվ.՝ Istočno Sarajevo | |||||
| |||||
Կաղապար:Photomontage | |||||
Երկիր | ![]() | ||||
Երկրամաս | Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնություն | ||||
Կանտոն | Իստոչնո Սարաևո | ||||
Համայնք | Բոսնիա և Հերցեգովինա | ||||
Քաղաքապետ | Նենադ Վուկովիչ | ||||
Մակերես | 1450 կմ² | ||||
ԲԾՄ | 550 մետր | ||||
Կլիմայի տեսակ | մայրցամաքային | ||||
Խոսվող լեզուներ | բոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն | ||||
Բնակչություն | 64 966[1] մարդ (2013) | ||||
Ազգային կազմ | բոսնիացիներ, խորվաթներ, սերբեր | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Հեռախոսային կոդ | 057 | ||||
Փոստային ինդեքս | 74 480 | ||||
Պաշտոնական կայք | gradistocnosarajevo.net | ||||
| |||||
Իստոչնո Սարաևո (Արևելյան Սարաևո, սերբ.՝ Источно Сарајево / Istočno Sarajevo, բոս․՝ Istočno Sarajevo, խորվ.՝ Istočno Sarajevo), համայնք (քաղաք[2], Գրադ Իստոչնո Սարաևո) Բոսնիա և Հերցեգովինայի Սերբական Հանրապետություն վարչական կազմավորումում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի կազմում որպես համայնք մտնում են վեց ներքաղաքային համայնք.
- Իստոչնի Ստարի Գրադ) (Istočni Stari Grad, Իստոչնի Ստարի Գրադ)
- Իստոչնո Նովո Սարաևո կամ Լուկավիցա (Istočno Novo Sarajevo, Իստոչնո Նովո Սարաևո)
- Իստոչնա Իլիջա(Istočna Ilidža, Իստոչնա Իլիջա)
- Տրնովո (Trnovo)
- Պալե (Pale)
- Սոկոլաց (Sokolac)
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իստոչնո Սարաևոյի գրադի բնակչությունը, ըստ 2013 թվականի մարդահամարի տվյլաների, կազմում է 64 966 մարդ, ներառյալ նաև ներքաղաքային համայնքները[1]։
Իստոչնո Սարաևոն՝ որպես քաղաք, ներառում է Սարաևո Իլիջայի մասը (սերբ.՝ Сарајево Дио-Илиџа, Իստոչնո Իլիջա քաղաքային համայնքից), Սարաևո Նովի Գրադի մասը (սերբ.՝ Сарајево Дио- Сарајево Нови Град, Իստոչնո Իլիջա քաղաքային համայնքից), Սարաևո Ստարի Գրաի մասը (սերբ.՝ Сарајево Дио- Дио Старог Града, Իստոչնի Ստարի Գրադ քաղաքային համայնքից), Սարաևո Նովո Սարաևոյի մասը (սերբ.՝ Сарајево- Дио Новог Сарајева, Իստոչնո Նովո Սարաևո քաղաքային համայնքից)[3]։ Միայն քաղաքի բնակչությունը, ըստ 2013 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 14 364 մարդ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոսնիական պատերազմի ժամանակ՝ 1992-1995 թվականներին, քաղաքի տարածքում տեղակայված է սերբական կառավարություն։
Ավելի վաղ քաղաքը հայտնի է եղել որպես Սերբական Սարաևո (Српско Сарајево), բայց 2004 թվականի անավանափոխվել է Բոսնիա և Հերցեգովինայի սահմանադրական դատարանի որոշմամբ։
2014 թվականի հունիսին՝ Սարաևոյի սպանության հարյուրամյակից առաջ, Իստոչնո Սարաևոյում տեղադրվել է Գավրիլո Պրինցիպի հուշարձանըը[4]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականից գործում է Իստոչնո-Սարաևոյի համալսարանը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Попис становништва, домаћинстава и станова у Босни и Херцеговини 2013 на територији Републике Српске — Прелиминарни резултати, Републички завод за статистику, Бања Лука, 2014.
- ↑ Градови и општине Републике Српске, 2017, էջ 10
- ↑ Общины (муниципалитеты) и населённые пункты Республики Сербской (1991 и 2013)
- ↑ «Боснийские сербы установили памятник Гаврило Принципу». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ Univerzitet u Istočnom Sarajevu. Istorijat.(բոսն.)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Градови и општине Републике Српске. — Бања Лука: Републички завод за статистику, 2017. — 267 с.