Jump to content

Իսպանիայի հրապարակ (Սևիլյա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իսպանիայի հրապարակ (այլ կիրառումներ)
իսպ.՝ Plaza de España[1]
Իսպանիայի հրապարակ
Հարավային աշտարակը և գետը
Երկիր Իսպանիա[2][1]
ՏեղագրությունՍևիլյա[2][1]
ՎայրՄարիա Լուիզայի զբոսայգի
Կազմված էII Región Militar?
Ստեղծում1928
ՃարտարապետAníbal González?
Անվանվել էԻսպանիա
Ժառանգության կարգավիճակԻսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1]
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Իսպանիայի հրապարակ (իսպ.՝ Plaza de España, Seville), հրապարակ Սևիլյայի Մարիա Լուիզայի զբոսայգում, Իսպանիայում։ Հիմնադրվել է 1928 թվականին, 1929 թվականի Իբերո-Ամերիկյան ցուցահանդեսի համար։ Սա Ռեգիոնալիզմ ճարտարապետության կարևորագույն օրինակ է, Իսպանիայի ճարտարապետության Նեո-ռենեսանս և Նեո-Մուդեխար ոճերի խառնուրդ է[3]։

Մարիա Լուիզայի զբոսայգի

[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին Սևիլյայում կայացավ Իբերո-Ամերիկյան համաշխարհային ցուցահանդեսը, որը կայացավ Մարիա Լուիզայի այգում (Parque de María Luisa)։ Պուրակը նախագծվել է Ժան-Կլոդ Նիկոլաս Ֆորեսթիերի (Jean-Claude Nicolas Forestier) կողմից[3]։ Քաղաքի ողջ հարավային հատվածը վերափոխվել էր այգու և մեծ բուլվարների։ Կենտրոնում Մարիա Լուիզայի այգին էր «Մավրերի պարադիսական ոճը»՝ կես մղոն սալիկապատված շատրվաններով, տաղավարներով, պարիսպներով, լճակներով, նստարաններով և ամառանոցներով։ Ցուցահանդեսի համար կառուցվել են բազմաթիվ բարձրահարկ շենքեր[4]։

Իսպանիայի հրապարակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի արդյունաբերական և տեխնոլոգիական ցուցանմուշները ցուցադրելու համար, Մարիա Լուիզայի այգու մոտ կառուցվեց Իսպանիայի հրապարակը, որը նախագծել էր Անիբալ Գոնզալեսը (Aníbal González)։ Գոնզալեսը համադրում է 1920-ական թվականների Ար-դեկո և «mock Mudejar» և Նեո-Մուդեխար-ի ոճերը։ Իսպանիայի հրապարակը կիսաշրջանաձև է։ Կենտրոնում՝ Vicente Traver շատրվանն է։ Հրապարակի պարիսպներից շատերը սալիկապատ են, և յուրաքանչյուրը ներկայացնում է Իսպանիայի տարբեր նահանգները[5]։

Այսօր Իսպանիայի հրապարակը հիմնականում բաղկացած է կառավարության շենքերից։ Այգու վերջում, տեղի ամենահայտնի առանձնատները դարձել են թանգարաններ։ Ամենածայրինն ընդգրկում է քաղաքի հնագիտական հավաքածուները։

Իսպանիայի հրապարակը օգտագործվել է որպես ֆիլմերի նկարահանման վայր, օրինակ՝ 1962 թվականի Լոուրենս Արաբացի ֆիլմը։ Շենքերից մեկն օգտագործվել է որպես «Աստղային պատերազմներ» ֆիլմերի նկարահանման վայր[6]։

Համայնապատկերներ

[խմբագրել | խմբագրել կոդը]




Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Անդալուսիայի մշակութային ժառանգության թվային ուղեցույց (իսպ.)
  2. 2,0 2,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  3. 3,0 3,1 [http://www.sevilla5.com/monuments/plespana.html «Plaza De Espa�a And Maria Luisa Park Sevilla - Seville»]. www.sevilla5.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին. {{cite web}}: replacement character in |title= at position 14 (օգնություն)
  4. «Maria Luisa Park The City of Seville parks and gardens, Sevilla Andalucia, Spain». www.andalucia.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  5. «Seville Plaza de España square The City of Seville main sights, Sevilla Andalucia, Spain». www.andalucia.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  6. Symington, Andy (2004). "Sevilla". Andalucia (4. edition. ed.). Bath: Footprint Handbooks. p. 76. ISBN 9781903471876.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսպանիայի հրապարակ (Սևիլյա)» հոդվածին։