Իսպանական պարտիա
Իսպանական պարտիա | |
---|---|
ECO | C77 |
Մասն է | Արքայական ձիու սկզբնախաղ |
Անվանում ի պատիվ | Ռուի Լոպես և Իսպանիա |
FEN | r1bqkbnr;pppp1ppp;2n5;1B2p3;4P3;5N2;PPPP1PPP;RNBQK2R b KQkq |
Stack Exchange | chess.stackexchange.com/tags/ruy-lopez |
Իսպանական պարտիա, /rɔɪ, ˈruːi/; es),[1] շախմատային սկզբնախաղ, որը սկսվում է
1. e2-e4 e7-e5
2. Ձg1-f3 Ձb8-c6
3. Փf1-b5 քայլերով
[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանական պարտիան գրոսմայստերների խաղերում օգտագործվող ամենահայտնի սկզբնախաղերից մեկն է։ Սկզբնախաղի հեղինակը համարվում է 16֊րդ դարի իսպանացի շախմատիստ և շախմատի տեսաբան Ռուի Լոպեսը։ Որոշ երկրներում սկզբնախաղը կոչվում է Ռուի Լոպեսի սկզբնախաղ (իսպ.՝ Ruy López)։ Սկզբնախաղի մասին առաջին հիշատակումը տեղ է գտել 15-րդ դարի իսպանացի շախմատիստ Լուիս Ռամիրես Լուսենայի ձեռնարկում[3]։ Սկզբնախաղը բնութագրվում է սխեմաների բարդությամբ և բազմազանությամբ: Դրա մասին կան բազմաթիվ վերլուծություններ։ Իսպանական պարտիայի զարգացման գործում մեծ դեր են խաղացել Վ.Ստայնիցը, Կ.Յանիշը, Մ.Չիգորինը, Ֆ.Մարշալը, Զ.Տառաշը, Ա.Ալյոխինը, Մ. Էյվեն, Պ.Կերեսը, Վ.Սմիսլովը, Ի. Բոլեսլավսկին, Ի. Զայցևը, Ս. Ֆուրմանը, Ա. Կարպովը, Գ. Կասպարովը և շատ այլ ականավոր շախմատիստներ[4]։
Սկզբնախաղի գաղափարը
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանական պարտիայի գաղափարը կայանում է սպիտակների b5 փղի կողմից սևերի c6 դաշտում գտնվող ձիուն մշտական սպառնալիքի կամ կապի տակ պահելու մեջ: Մի շարք տարբերակներում սևերի e5 զինվորը կարող է թուլանալ, որը սպիտակների համար հեշտ խոցելի թիրախ է հանդիսանում։
Շախմատային վերլուծաբանների և շախմատային էլեկտրոնային մեքենաների գնահատմամբ՝ իսպանական պարտիան ամենահեռանկարային մեկնարկներից մեկն է սպիտակների համար: Այն թույլ է տալիս պահպանել սկզբնական քայլի տված առավելությունը՝ մոտավորապես 0.2 զինվորի չափով։
Տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ 3․Փf1-b5 քայյին համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]- e2-e4 e7-e5
- Ձg1-f3 Ձb8-c6
- Փf1-c4 Ձg8-f6
- d2-d3 d7-d6
- h2-h3 h7-h6
- c2-c3 g7-g6
- d3-d4 O-O
- d4xe5 Ձc6xe5
- Ձf3xe5 d6xe5
- O-O ...
Դիրքը մոտավորապես հավասար է, անունը՝ լուռ իտալացի։
Առանց 3. …a7-a6 քայլի համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 3. …Ձc6-d4 ֊Բերդի պաշտպանություն․ սևերը d ուղղաձիգի վրա թողնում են կրկնապատկված զինվոր, սակայն սևերի d4 զինվորը հաճախ ավելի թույլ դիրքում է, քան ուժեղ՝ 4.Ձxd4, exd4 քայլերից հետո։ Այդ զինվորի առավելությունն այն է, որ խանգարում է սևերի ձիուն ակտիվանալ c6 դաշտով։
- 3. …Փf8-c5 ֊Կորդելի պաշտպանություն կամ դասական պաշտպանություն․ սա Իսպանական պարտիայի ամենահին պաշտպանություններից է։ Սպիտակները կենտրոնում ավ��լի են հաստատված, և նրանց շանսերն ավելի նախընտրելի են։
- 3. …f7-f5֊ Յանիշի գամբիտ․ սա սուր գամբիտային շարունակություն է, որը 19-րդ դարի կեսերին գործածության մեջ է դրել ռուս շախմատիստ և տեսաբան, շախմատի կոմպոզիտոր, մաթեմատիկայի պրոֆեսոր Կառլ Յանիշը։
- 3. …d7-d6 ֊Ստեյնիցի պաշտպանություն․ չնայած պաշտպանությունը ամուր է, այն նաև համարվում է պասիվ
- 3. …Փf8-b4֊ Ալապինի տարբերակ․ այս քայլը սպիտակների համար մեծ խնդիրներ չի առաջացնում նախաձեռնությունը զարգացնելու համար։
- 3. …g7-g6֊Պիլսբերիի պաշտպանություն․ այս տարբերակը սպիտակներին մեծ հնարավորություն է տալիս հետագա գործողությունների համար։
- 3. …Ձg8-f6֊Բեռլինյան պաշտպանություն․ սա Իսպանական պարտիայի ամենակայուն պաշտպանություններից մեկն է։
- 4. 0—0 Ձf6xe4 5. d2-d4 Ձe4-d6 6. Փb5xc6 d7xc6 7. d4xe5 Ձd6-f5 8. Թd1xd8+ Աe8xd8֊Բեռլինյան էնդշպիլ։
- 4. d2-d3 Հակաբեռլինյան պաշտպանություն․ սա Բեռլինյան վերջնախաղի հիմնական տարբերակն է։ Վիլհելմ Ստեյնիցը՝ աշխարհի նախկին չեմպիոնը, այս տարբերակով բազմաթիվ տպավորիչ հաղթանակներ է տարել[5]։ Սևերի հիմնական պատասխաններն են 4...d6 և 4...Փc5։ Վերջինմ ավելի տարածված է, որից հետո սպիտակները պատասխանում են 5. 0—0, 5. Փxc6, կամ 5. c3
Սևերը կարող են նաև 4. d3 քայլին պատասխանել Մորտիմերի պաշտպանությամբ՝ 4...Ձe7։ Այս քայլը ուղեկցվում է Մորտիմերի հայտնի ծուղակով[6]։
Առանց 3. …a7-a6 քայլի հազվադեպ հանդիպվող տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 3...f7-f6 ֊ Նյուրնբերգյան տարբերակ։
- 3...Ձc6-a5 ֊ Պոլլոկի պաշտպանություն։
- 3...Փf8-e7 ֊ Լուսենայի պաշտպանություն։
3...Թd8-e7 ֊ Վինոգրադովի տարբերակ։ 3...g7-g5 ֊ Բրենտանոյի պաշտպանություն։ 3...Ձg8-e7 ֊ Կոցիոյի պաշտպանություն։
3. …a7-a6 քայլի համակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]4. Փb5xc6 d7xc6 – Փոխանակային տարբերակ։ Սպիտակները Արքայի թևում ունեն զինվորի առավելություն և ձգտում են դա օգտագործել վերջնախաղում Սակայն սևերը միջնախաղում ձեռք են բերում երկու փղերի առավելություն։
Իսպանական պարտիայի փոխանակային տարբերակի վերջնախաղը համարվում է ամենաշատ ուսումնասիրված տարբերակներից մեկը։
- 5. d2-d4 e5xd4 6. Թd1xd4 Թd8xd4 7. Ձf3xd4 Փc8-d7 ֊ Ալյոխինի տարբերակ։
- 5. Ձb1-c3 ֊ Կերեսի տարբերակ։
- 5. Ձb1-c3 f7-f6 6. d2-d3 ֊ Ռոմանովսկու տարբերակ։
- 5. 0֊0
- 5. …Փc8-g4 6. h3 h5 ֊ Ալապինի գամբիտ։
- 5. …f7-f6 ֊ Գլիգորիչի տարբերակ
- 5. …Թd8-d6 ֊ Բրոնշտեյնի տարբերակ։
- 4. Փb5-a4
- 4. …f7-f5 ֊ Յանիշի գամբիտի հետաձգված տարբերակ
- 4. …Փf8-c5 ֊ Մելլերի համակարգ։
- 4. …d7-d6 ֊ Ստեյնիցի կատարելագործված պաշտպանություն։
- 5. Ձb1-c3 ֊ Երեք ձիերի տարբերակ։
- 5. c2-c4 ֊ Դուրասի տարբերակ։
- 5. 0֊0
- 5. Փb5xc6+ b7xc6 6. d2-d4 ֊ Ռիխտերի տարբերակ։
- 6. …f7-f6 ֊ Ալափինի տարբերակ։
- 5. c2-c3
- 5. …Փc8-d7 6. d2-d4 g7-g6
- 5. …f7-f5 ֊ Սիեստայի տարբերակ։
- 6. e4xf5 Փc8xf5 7. 0֊0 ֊ Կոպաևի տարբերակ։
- 4. …g7-g6
- 4. …Ձg8-e7
- 4. …Ձc6-d4
- 4. …Փf8-b4
- 4. …Փf8-c5
- 4. …b7-b5 ֊ Կարոյի տարբերակ։
- 5. Փa4-b3
- 5. …Փf8-c5 ֊ Գրացի տարբերակ։
- 5. …Ձc6-a5 ֊ Տայմանովի տարբերակ։
- 5. Փa4-b3
- 4. …Ձg8-f6 5. Ձb1-c3 ֊ Չորս ձիերի տարբերակ։
- 4. …Ձg8-f6 5. Փb5xc6 ֊ Տրեյբալի տարբերակ։
- 4. …Ձg8-f6 5. Թd1-e2 ֊ Ուորմալդի տարբերակ։
- 5. …b7-b5 6. Փa4-b3 Փf8-e7 7. d2-d4 d7-d6 8. c2-c3 Փc8-g4 ֊ Գրյունֆելդի տարբերակ։
- 4. …Ձg8-f6 5. 0֊0 Ձf6xe4 ֊ Բաց տարբերակ։
- 6. d2-d4 b7-b5 7. Փa4-b3 d7-d5 8. d4xe5 Փc8-e6 ֊ Հիմնական տարբերակ։
- 6. …e5xd4 ֊ Ռիգայի տարբերակ (Պիրս-Բոլյա)։
- 6. d2-d4 b7-b5 7. Փa4-b3 d7-d5 8. d4xe5 Փc8-e6 ֊ Հիմնական տարբերակ։
- 4. …Ձg8-f6 5. 0֊0 b7-b5 6. Փa4-b3 Փc8-b7 ֊ Արխանգելսկի տարբերակ։
- 4. …Ձg8-f6 5. 0֊0 d7-d6 ֊ Ռուբինշտեյնի տարբերակ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Суэтин А. С. Испанская партия. — М.: Физкультура и спорт, 1982. — 320 с. — (Теория дебютов). — 100 000 экз.
- Малчев А. Испанская партия. — София: Медицина и физкультура, 1975, 1981. — Т. 1,2. — 465, 470 с.
- Карпов А. Е., Калиниченко Н.М. Учитесь играть Испанскую партию. — М.: Шахматный университет, 2011. — 224 с. — ISBN 978-5-94693-100-7.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ es-419
- ↑ «Дебют "Испанская партия"». Шахматная школа «Maxim School» (ռուսերեն). Վերցված է 2024-12-10-ին.
- ↑ sso.passport.yandex.ru https://dzen.ru/a/X8qOE4-MeFPtFAeL. Վերցված է 2024-12-10-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «Испанская партия. Открытые дебюты. WikiChess, обучение игры в шахматы, мир шахмат, шахматный портал, все о шахматах». playinchess.net. Վերցված է 2024-12-10-ին.
- ↑ Horowitz and Reinfeld 1954, p. 59.
- ↑ Дебютная ловушՁа Мортимера. ՁаՁ выиграть легՁую фигуру в начале партии?
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Испанская партия. Разменный вариант (С68-С69)
- Chess: 1490 Manuscript Termed Earliest Text on Openings
- Some Humble Suggestions To Save Chess From Itself
- CHESS; The Spanish Torture Claims Yet Another Hapless Victim
|