Jump to content

Իմրե Նաձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմրե Նաձ
հունգ.՝ Nagy Imre
Դիմանկար
Ծնվել էհունիսի 7, 1896(1896-06-07)[1][2][3][…]
ԾննդավայրԿապոշվար, Հունգարիա[4]
Մահացել էհունիսի 16, 1958(1958-06-16)[1][2][3][…] (62 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[4][4]
ԳերեզմանՆոր հասարակական գերեզմանոց
Քաղաքացիություն Հունգարիա
Մայրենի լեզուհունգարերեն
Մասնագիտությունքաղաքական ��ործիչ, դիվանագետ և տնտեսագետ
ԱմուսինMária Égető?
Զբաղեցրած պաշտոններՀունգարիայի վարչապետ, Հունգարիայի վարչապետ, Հունգարիայի արտաքին գործերի նախարար, member of the Provisional National Assembly?, Հունգարիայի Ազգային ժողովի անդամ և Հունգարիայի Ազգային ժողովի անդամ
ԿուսակցությունՀունգարիայի կոմունիստական կուսակցություն, Հունգարիայի կոմունիստական կուսակցություն, Հունգարիայի աշխատավորների կուսակցություն, Հունգարական սոցիալիստական բանվորական կուսակցություն, Հունգարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների) և ԽՄԿԿ
ԱնդամությունՀունգարիայի գիտությունների ակադեմիա
ԵրեխաներErzsébet Nagy?
 Imre Nagy Վիքիպահեստում

Իմրե Նաձ (Հունգարերեն Nagy Imre, [nɒɟ imrɛ], (հունիսի 7, 1896(1896-06-07)[1][2][3][…], Կապոշվար, Հունգարիա[4] - հունիսի 16, 1958(1958-06-16)[1][2][3][…], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[4][4]), գործակալական մականունը Վոլոդյա, Հունգարիայի քաղաքական և պետական գործիչ, Հունգարիայի կոմունիստական կուսակցության ժողովրդավարական բարեփոխումների կողմնակից։ Հունգարական Ժողովրդական Հանրապետության վարչապետ է եղել 1953-1955 թվականներին և 1956 թվականի ապստամբության ժամանակ։ Խորհրդային զորքերի կողմից ապստամբության ճնշումից հետո ձերբակալվել է և երկու տարի անց, 1958 թվականին՝ որպես պետական դավաճան, դատապարտվել է մահվան` կախաղան բարձրացվելով, թեև Հունգարիայում նրան համարում էին մարդկային դեմքով կոմունիստ[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմրե Նաձը ծնվել է 1896 թվականի հունիսի 7-ին, Կապոշվարում, Ավստրո-Հունգարիայում։

Մինչև երկրորդ համաշխարհային պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Իմրե Նաձը զորակոչվել է ավստրո-հունգարական բանակ, 1916 թվականին գերեվարվել է ռուսների կողմից և տարվել է Իրկուտսկի գուբերնիա, որտեղ Ավստրո-Հունգարիայի շատ այլ ռազմագերիների նման դարձել է համոզված մարքսիստ։ 1917 թվականին մտել է ԽՄԿԿ (РКП(б)) շարքերը և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի տարիներին կռվել է Կարմիր բանակի շարքերում։

Իմրե Նաձը վերադարձել է Հունգարիա միայն 1921 թվականին։ 1924 թվականին նա մտել է Հունգարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ВСДП) շարքերը, սակայն 1925 թվականին հեռացվել է ղեկավարությանը քննադատելու համար, երբ մտել է Հունգարիայի մարքսիստական կոմունիստական կուսակցության շարքերը, որտեղ առավելապես զբաղվել է ագրարային հարցերով։ 1921-1927 թվականների ընթացքում քաղաքական դրդապատճառներով անազատության մեջ մնացել է ընդհանուր հաշվով երեք տարի։ Հորթիստական ռեժիմի խստացման և կոմկուսի արգելքի հետ կրկին ձերբակալվել է, այնուհետև 1927 թվականին փախել է Վիեննա։

Իմրե Նաձը ընտանիքի հետ ԽՍՀՄ արտագաղթում, 1938 թվական

1929-1944 թվականներին Իմրե Նաձն ապրել է ԽՍՀՄ-ում, աշխատելով Կոմունիստական ինտերնացիոնալում և ԽՍՀՄ ԳԱ գյուղատնտեսության ինստիտուտում Բուխարինի մոտ։ Ձերբակալվել և անմիջապես ազատ է արձակվել, ընդ որում 1933 թվականի հունվարի 17-ին հավաքագրվել է որպես ԽՍՀՄ ՆԳԺԿ ՊԱԳՎ (ГУГБ) գործակալ (գաղտնի իրազեկիչ)։ Բուխարինի հետ հարաբերությունների համար վերջինիս առաջին կալանքից հետո նույնպես ձերբակալվել է 1938 թվականի մարտի 4-ի լույս 5-ի գիշերը, բայց չորս օր անց ազատ է արձակվել։ 1939 թվականին վերականգնվել է ՀԿԿ(բ) շարքերում։

1937-1938 թվականներին չեկիստ Նաձը մասնակցել է «զտումներին», որի արդյունքում բռնադատվել են Բելա Կունը և մի շարք այլ ԽՍՀՄ-ում ապաստանած հունգար կոմունիստներ։ Նաձի համագործակցությունը ՆԳԺԿ հետ նրան թույլ է տվել խուսափել զտումներից[6]։ Ըստ ԽՍՀՄ ՊԱԿ արխիվային փաստաթղթերի, Իմրե Նաձն ակտիվորեն համագործակցել է ՆԳԺԿ հետ և գրել է մատնություններ Կոմինտերնում աշխատող հունգար կոմունիստների մասին։ Ըստ այդ փաստաթղթերի` անձամբ Իմրե Նաձի ստորագրած մատնություններով տասնյակ մարդիկ են ձերբակալվել, որոնցից 15-ը գնդակահարվել կամ զոհվել են ճամբարներում։ Նրա գործակալական (агент) մականունը եղել է Վոլոդյա[7], և ինչպես նշում էին նրա պետերը, նախաձեռնող է եղել, հմուտ ու անշահախնդիր, նյութական վարձատրություն չի ստացել[8]։ Ըստ էության Կոմինտերնը ժողովրդի թշնամիներից «մաքրելով» Նաձն իրեն համար ուղի է հարթել` դառնալով Հունգարիայի կոմկուսի էմիգրանտ առաջնորդներից ամենաազդեցիկը[9]։

1941 թվականին կամավոր անդամագրվել է Կարմիր Բանակ, բայց այդպես էլ չի ուղարկվել է ճակատ։ 1941 թվականից մինչև 1944 թվականի նոյեմբեր աշխատել է Մոսկվայի Կոշուտ-ռադիո ռադիոկայանում, որը հունգարերեն հաղորդումներ էր հեռարձակում Գերմանիայի նախկին պատերազմական դաշնակից Հունգարիայի բնակիչների համար։

Հետպատերազմյան տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թվականի նոյեմբերի 4-ին Նաձը կոմունիստ-էմիգրանտների առաջին խմբի հետ հայրենիք է վերադարձել։ 1944 թվականի վերջում Հունգարիայի կոալիցիոն կառավարությունում նա զբաղեցրել է նախարարական պաշտոններ (առավելապես գյուղատնտեսության հետ կապված)։ 1945 թվականի մարտի 15-ին հենց նա է հայտարարել հողի մասին կառավարական դեկրետը, ըստ որի բոլոր գյուղացիներին հատկացվեցին սեփական հողամասեր։ 1945 թվականին Իմրե Նաձը զբաղեցրել է ներքին գործերի նախարարի պաշտոն վարչապետ Զոլտան Տիլդիի աշխատակազմում և պարենի նախարար Ֆերենց Նաձի և Իշտվան Դոբիի աշխատակազմերում, ինչպես նաև ընդգրկված է եղել Հունգարիայի կոմունիստական կուսակցության Կենտկոմի կազմում։

Իմրե Նաձը թոռան հետ տոնածառի մոտ, 1951 թ.

1949 թվականին Իմրե Նաձն օպորտունիզմի մեղադրանքով հեռացվել է Կենտկոմից և բոլոր պաշտոններից։ Ապաշխարությունից հետո, 1950 թվականի դեկտեմբերին վերադարձվել է Գյուղատնտեսության նախարարի պաշտոնին։

Ստալինի մահից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարիայի կոմկուսը ղեկավարում էր Ստալինի սիրելի Մատյաշ Ռակոշին, որը մեխանիկորեն կրկնօրինակում էր Խորհրդային Միության փորձը, այդ թվում սխալներն ու ծայրահեղությունները։ Ստալինի մահից հետո Խրուշչովի անձի պաշտամունքի մասին ելույթից հետո Հունգարիայում քաղաքական կյանքն ակտիվացավ։ Ինդուստալիզացման ծրագրերի ձախողումը և ԽՍՀՄ փոփոխությունները հանգեցրեցին նրան, որ 1953 թվականի հունիսի 27-ի լույս 28-ին ВПТ Կենտրոնական ղեկավարության լիագումար նիստում Ռակոշին քննադատության ենթարկվեց և նրան փոխարինեց Իմրե Նաձը, որին շատերը համարում էին մարդկային դեմքով կոմունիստ[5]։ Կառավարության նոր վարչապետն իր կողմնակիցների հետ զբաղեցնելով կուսակցության կարևոր դիրքերը մի շարք միջոցառումներ ձեռնարկեց, որոնք ուղղված էին ժողովրդի կյանքի բարելավմանը (հարկերի նվազում, աշխատավարձերի ավելացում, հողօգտագործման սկզբունքների լիբերալիզացում), դադարեցրեց քաղաքական հալածանքները, իրականացրեց համաներում, դադարեցրեց բռնադատումը և արգելեց սոցիալական պատկանելությունից ելնելով քաղաքներից արտաքսումները։ Իմրե նաձը դադարեցրեց բազմաթիվ խոշոր արդյունաբերական օբյեկտների շինարարությունը։ Ներդրումներն ուղղվեցին սննդի և թեթև արդյունաբերության զարգացմանը, նվազեցվեց ճնշումը գյուղատնտեսության վրա, բնակչության համար նվազեցվեցին սննդամթերքի գները և սակագները[10][11]:

Այս ամենը նրան ճանաչում բերեց հասարակ հունգարների շրջանում։ Ռակոշին և նրա հետևորդները խիստ քննադատում էին ինդուստրալիզացման և գյուղատնտեսության կոպերացման գործընթացը։ ԽՍՀՄ կառավարության ղեկավար վարչապետ Մալենկովի տեղափոխումը, ով թեթև արդյունաբերության ոլորտի գերակա զարգացման կողմնակից էր, թուլացրեց Նաձի դիրքերը։ Ի վերջո Ռակոշին, կուլիսային պայքարի հայտնի ձևերը կիրառելով, կարողացավ հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ, որին աշխատավորների մեծ մասն արդեն համարում էր նոր քաղաքականության խորհրդանիշ, ավելի լավ կյանքի երաշխավոր։ Ի վերջո, 1955 թվականի ապրիլի 18-ին Իմրե Նաձը հեռացվեց վարչապետի պաշտոնից և ВПТ-ից։

Կառավարության նոր ղեկավար Անդրաշ Հեգեդյուշը երիտասարդ էր և կուսակցության շրջանում ազդեցություն չուներ և կուսակցության ղեկավարությունը (Ռակոշի, Գերյո, Ֆարկաշ) շարունակեց ստալինյան քաղաքականությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում[5][12]։ Հունգար ժողովրդի լայն շրջանում սա դժգոհություն առաջացրեց։ Տարերայնորեն ծնվում էին Նաձին իշխանության վերադարձնելու, այլընտրանքային ընտրություններ անցկացնելու, Հունգարիայից խորհրդային զորքերի դուրս բերման պահանջներ։ Բազմաթիվ հունգարացիներ իրենց երկրի համար սոցիալիստական ուղին ընդհանրապես սխալ էին համարում[13]։

1956 թ. հուլիսին ստալինիստների և բարեփոխումների կողմնակիցների միջև ներկուսակցական պայքարի արդյունքում Մոսկվայի ճնշման տակ ВПТ Կենտկոմի պլենումը պաշտոնանկ արեց գլխավոր քարտուղար Մատյաշ Ռակոշիին և ուղարկեց ԽՍՀՄ բուժման։ ԽՍՀՄ ճնշման տակ ВПТ-ն նոր առաջնորդ նշանակեց նրա գործընկեր Էրնյո Գերյոյին, որը չէր վայելում նույնիսկ Կենտկոմի անդամների աջակցությունը։ Նաձին առաջարկվեց վերադառնալ կառավարություն սեփական սխալներն ընդունելու պայմանով, բայց նա հրաժարվել է դա անել։ Հանրային դժգոհությունը աճում էր, հոկտեմբերի 6-ին, Լասլո Ռայկի և այլ անձանց, որպես նրա «դրածոների», մահապատժի ենթարկվածների վերահուղարկավորումից (որն ուղեկցվել էր 100-հազարանոց ցույցով) մեկ շաբաթ անց Նաձը վերականգնվեց կուսակցության շարքերում[14]:

Հունգարական ապստամբություն (1956)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իմրե Նաձը կրթության նախարար, գրող Յոժեֆ Դարվաշի և Լասլո Ռայկի այրու հետ, նոյեմբեր 1956թ.

1956 թվականի հոկտեմբերի 20-ին համալսարաններում հանրահավաքներ տեղի ունեցան, պահանջելով խորհրդա-հունգարական հարաբերությունների վերանայում, խորհրդային զորքերի դուրս բերում, ազատ ընտրություններ, Նաձի գլխավորությամբ կառավարության ձևավորում, մասնավոր գյուղատնտեսության դեմ խտրականությունների դադարեցում։ Հոկտեմբերի 23-ին Բուդապեշտում մեկնարկեց 200-հազարանոց ցույց։ Խորհրդարանի շենքի մոտ ցուցարարների առաջ ելույթով հանդես եկավ Նաձը՝ հայտարարելով իր կառավարության ուղուն վերադառնալու և կուսակցությունը երիտասարդացնելու անհրաժեշտության մասին։ Ցուցարարները տապալեցին Ստալինի հուշարձանը և փորձեցին գրավել Բուդապեշտի մի քանի շենքեր։ Մարտեր սկսվեց ապստամբների և պետական անվտանգության ջոկատների ու բանակի միջև։ Ժամը 23-ին ԽՄԿԿ Կենտկոմի Նախագահության որոշման հիման վրա ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Հատուկ կորպուսի հրամանատարին հրամայեց շարժվել Բուդապեշտ՝ հունգարական զորքերին օգնություն ցուցաբերելու համար։ Առավոտյան ժամը 6-ին հատուկ կորպուսի ստորաբաժանումները ժամանեցին Բուդապեշտ և սկսեցին ապստամբների հետ մարտնչել։

Նման իրավիճակում հոկտեմբերի 24-ին Նաձը նշանակվեց Հունգարիայի նախարարների խորհրդի նախագահ և մտցվեց քաղբյուրոյի կազմի մեջ։ Այդ նշանակման նիստի ժամանակ Նաձը երդվում էր աճող հակամարտությունը դադարեցնել և սկսել քաղաքացիական հաշտեցման գործընթաց։ Ապստամբները, որոնց գլխավորում էին Պալ Մալետերը և Բելա Կիրայը, բնակչության լայն աջակցության շնորհիվ ժամանակավոր հաջողություն ունեցան։ Մոսկվայի ճնշման տակ կոմկուսի ղեկավարությունը համաձայնվեց իրականացնել քաղաքական բարեփոխումներ և ցուցարարների հետ երկխոսության գնալու պատրաստակամություն հայտնեց։ Այդպիսով Նաձը բարեփոխումներ իրականացնելու և քաղաքական փակուղուց դուրս գալու «քարտ-բլանշ» ստացավ։ Նաձը կանգնել էր երկընտրանքի առաջ. ապստամբությունը ճնշել՝ օգտվելով խորհրդային զորքերից, թե վերջ տալ ճգնաժամին՝ համագործակցելով հեղափոխականների հետ: Հոկտեմբերի 27-ին նա ընտրեց երկրորդ տարբերակը, կառավարության մեջ ընդգրկելով փիլիսոփա-մարքսիստ Գեորգի Լուկաչին և Անկախ փոքր տնտեսվարողների կուսակցության նախկին առաջնորդներից երկուսին՝ Զոլտան Տիլդիին և Բել Կովաչին։

Հոկտեմբերի 28-ին Նաձն ընդունեց ժողովրդի վրդովմունքի արդարացիությունը, հրաժարվելով ի սկզբանե կիրառած հակահեղափոխություն տերմինից հայտարարեց հրադադարի մասին, խորհրդային զորքերը Բուդապեշտից դուրս բերելու մասին, ճանաչեց ապստամբության ժամանակ ստեղծված հեղափոխական կազմակերպությունները, համաներում և գյուղատնտեսական քաղաքականության փոփոխություններ խոստացավ։ Այդպիսով, մարդկանց հանգստացնելու և խաղաղ բանակցությունների գնալու փոխարեն Նաձը փաստորեն քաղաքացիական պատերազմ հրահրեց՝ դուրս գալով կոմկուսից և հայտարարելով նրա ոչ լեգիտիմությունը հրամանագիր արձակեց պետանվտանգության մարմինները լուծարելու մասին և պահանջեց խորհրդային զորքերի անհապաղ դուրս բերում[9]։

Հոկտեմբերի 30-ին խորհրդային զորքերը դուրս բերվեցին մայրաքաղաքից, ապստամբների ջոկատներից ստեղծվեց Ազգային գվարդիա, արձակվեցին պետանվտանգության մարմինները, կալանքից ազատվեց հունգարիայի Կաթոլիկ եկեղեցու ղեկավար Յոժեֆ Մինդսենտիին (József Mindszenty, 1892-1975): Իմրե Նաձի կառավարությունը որոշում ընդունեց` վերականգնել Հունգարիայի բազմակուսակցական համակարգը և Հունգարիայի աշխատավորների կուսակցություն (ВПТ-ՀԱԿ), Անկախ փոքր հողատերերի կուսակցության, Ազգային գյուղացիական կուսակցության և վերստեղծված Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներից կազմված կոալիցիոն կառավարություն ստեղծել։ Հայտարարվեց, որ առաջիկայում անցկացվելու են ազատ ընտրություններ։ ՀԱԿ Նախագահության Կենտրոնական ղեկավարությունը որոշում ընդունեց լուծարել Աշխատավորական կուսակցությունը։ Սակայն իշխանությունում միասնականություն չկար։ Գոյություն ունեին անհաղթահարելի հակասություններ կառավարության և մեծ հեղինակություն վայելող Մինսենտի միջև։ Նաձը նաև չկարողացավ վերահսկել Բուդապեշտի փողոցային անկարգությունները. գրոհայինների առաջնորդներից մեկը՝ Յոժեֆ Դուդաշը, բացահայտ կոչ էր անում չճանաչել Նաձի կառավարությունը։

Նաձի պահանջով Բուդապեշտից խորհրդային զորքերի դուրս բերելու հենց հաջորդ օրը կուսակցության ժողկոմի շենքի մոտ ամբոխը հաշվեհարդար տեսավ պետանվտանգության աշխատակիցների և կուսակցության քաղխորհրդի անդամների հետ՝ սպանելով 26 հոգու քաղխորհրդի քարտուղար Իմրե Մեձի հետ միասին, բոլորին գլխիվայր կախելով։ Սկսվեցին քաղաքացիական մարտեր. կոմունիստներն ու նրանց աջակցող հունգարները պայքարի դուրս եկան ազգայնականների և նախկին հորթիականների հետ, որոնք ակտիվորեն պաշտպանում էին խորհրդային զորքերի դուրս բերումը և Հունգարիայի Վարշավյան պայմանագրից դուրս գալը։ Բուդապեշտով մեկ քաոս էր տիրում. ինքնադատաստանների մահվան ալիք տարածվեց, երբ բռնված կոմունիստներին, հատուկ ծառայության աշխատակիցներին և նույնիսկ նրանց ընտանիքի անդամներին գազանաբար ծաղրանքների ենթարկելով գլխիվայր կախաղան էին բարձրացնում։ Այդ անկարգություններին ու սպանություններին վերջ տալու նպատակով Բուդապեշտ մտան ռուսական բանակի ստորաբաժանումներ կրակ չբացելու հրամանով։ Սակայն անմիջապես սկսվեցին խորհրդային զինծառայողների և նրանց ընտանիքների սպանությունները։ Անկարգությունների 6 օրում՝ հոկտեմբերի 24-29 սպանվեցին 350 խորհրդային զինծառայողներ և մոտ 50 ընտանիքի անդամներ[9]։

Նոյեմբերի 1-ին Նաձը հայտարարեց, որ Հունգարիան դուրս է գալիս Վարշավյան անդամությունից և հռչակեց իր չեզոքությունը։ Նա նույնիսկ դիմել է ՄԱԿ խնդրելով պաշտպանել Հունգարիայի ինքնիշխանությունը։ Նոյեմբերի 2-ին ձևավորվեց բազմակուսակցական կառավարություն, պաշտպանության նախարար նշանակվեց գնդապետ Պալ Մալետերը[15], իսկ Ազգային գվարդիայի գլխավոր հրամանատար՝ Բ. Կիրայը (Ազգային գվարդիան պետք է դառնար նոր հունգարական բանակի առանցքը)։

«Վիխր» գործողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային իշխանությունը չէր շտապում միջամտել, սպասում էր օգնության կանչի։ Խորհրդային Ուժգորոդ քաղաքում Յանոշ Կադարի ձևավորված այլընտրանքային իշխանությունը հանդես եկավ Հունգարիայում կարգուկանոն հաստատելու այդ խնդրանքով։ Խորհրդային ղեկավարության համար անընդունելի էր Հունգարիայի ընտրած հասարակական համախմբման ուղին և 1956 թ. նոյեմբերի 4առավոտյան սկսվեց «Վիխր» գործողությունը. խորհրդային տանկերը մտան Բուդապեշտ[16][5]:

Ձերբակալություն և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաձն ապաստանեց Հարավսլավիայի դեսպանատանը։ 1956 թվականի նոյեմբերի 22-ին նա խաբեությամբ դուրս բերվեց այնտեղից, Ռումինիա տեղափոխվեց և ձերբակալվեց։ Խրուշչովը չէր ցանկանում Նաձի մահը։ Նա հաշվի էր առնում Հարավսլավիայի դիրքորոշումը։ 1958 թվականի փետրվարի 5-ին Նախագահության Կենտկոմի նիստում նա նշել է. «Ամուր գտնվել և մեծահոգություն ցուցաբերել»։ Բայց Յանոշ Կադարը ցանկանում էր ազատվել Նաձից։ Մոսկվայի խնդրանքով դատը մի քանի անգամ հետաձգվելուց հետո, Հարավսլավիայի հետ հարաբերությունների կրկին սրման պահին դատավճիռն իրականացվեց։

1958 թվականի հունիսի 16-ին Իմրե Նաձը կախաղան բարձրացվեց պետական դավաճանության համար մեղադրանքով։ Խորհրդային ղեկավարությունը մեղադրել է կապիտալիզմի վերականգնման համար։ Այն ժամանակվա ձևակերպմամբ.

Իմրե Նաձը և իր համախոհները համարում էին, որ ժողովրդական ժողովրդավարության պետությունը հանդիսանում է կապիտալիստական ուղղվածության պետություն, իսկ ազգայնացված արդյունաբերական ձեռնարկությունները սոցիալիստական չեն, այլ պատկանում են պետական-կապիտալիստական սեկտորին։ Այսպիսով նրանք փորձում էին հասնել պրոլետարիատի դիկտատուրայի լուծարման[17]։

Իմրե Նաձը հրաժարվել է ներման խնդրագիր գրել, հայտարարելով, որ պատմությունը և համաշխարհային կոմունիստական շարժումը կդատի, թե ով էր ճիշտ[5]։

Հետմահու ճանաչում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալիզմի անկումից հետո 1989 թվականի հուլիսին Իմրե Նաձը հանդիսավորությամբ վերահուղարկավորվել է և հայտարարվել է Հունգարիայի ազգային հերոս[18]։

1990 թվականին Մ. Ս. Գորբաչովի նախաձեռնությամբ Նաձի ՆԳԺԿ-ի հետ համագործակցության փաստաթղթերը ԽՍՀՄ ՊԱԿ-ը փոխանցել է ВСРП Կենտկոմի գլխավոր քարտուղար Կ. Գրոսին, որը Քաղբյուրոյի հանձնարարությամբ զեկուցել է բացահայտված փաստերի մասին ВСРП Կենտկոմի լիագումար նիստում։ Որոշում է ընդունվել չհրապարակել և նույնիսկ չքննարկել ստացված փաստաթղթերը։ Այդ փաստաթղթերի պատճենները գտնվում են Բուդապեշտի արխիվում և արգելափակված են[19]։

Յուրովսկու ցուցակ

Ըստ ռուս պատմաբան ու հրապարակախոս Էդվարդ Ռադինսկիի, Նաձը մասնակցել է Ռոմանովների ցարական ընտանիքի գնդակահարությանը[20]։ Նման տեղեկություն հայտնվել է ավստրիական լրագրող Էլիզաբեթ Խերեշի գրքում[21], որում ներկայացվում է Յուրովսկու ցուցակը։

Թեև ոմն Իմրե Նաձ է «հիշատակվում այն անձանց ցանկում, որոնք մասնակցել են ցարական ընտանիքի գնդակահարությանը», բայց «նրա ինքնակենսագրականում նշվում է, որ նա ոչ թե Ուրալում է եղել, այլ՝ Սիբիրի Վերխնեուդինսկ շրջանում (Ուլան Ուդե)», իսկ «ցարական ընտանիքի գնդակահարությանը Իմրե Նաձի, թե նույնանուն մեկ ուրիշի մասնակցության մասին անմիջական ապացույցներ ներկայումս հայտնի չեն»[22]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «ВЕНГЕРСКАЯ" ОТТЕПЕЛЬ "56-ГО». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
  6. Johanna Granville.
  7. 1956 POLISH AND HUNGARIAN CRISES. The Cold War International History Project (CWIHP)
  8. Мусатов В. Л. Трагедия Имрэ Надя // Новая и новейшая история. 1994. № 1. էջ 170
  9. 9,0 9,1 9,2 Влад Шурыгин КРОВАВЫЙ БУДАПЕШТ 56-ГО 2006-10-23
  10. История Венгрии.
  11. Контлер, 2002, էջ 548—549
  12. Лавренов, 2003. — С. 146.
  13. Венгрия Արխիվացված 2009-02-05 Wayback Machine//www.krugosvet.ru
  14. Контлер, 2002, էջ 552—554
  15. Հորթիական բանակի նախկին սպա, 1944 թ. ԽՍՀՄ գերեվարված, խորհրդային հետախուզական դպրոց անցած, պարտիզանական ջոկատ կազմելու հանձնարարականով Հունգարիա ուղարկված ագենտ
  16. Контлер, 2002, էջ 554—558
  17. Тюльпанов С. И. Критика современного ревизионизма в вопросах государства // Правоведение. — 1958. — № 4. — С. 12—21.
  18. Kamm, Henry.
  19. Медведев Р. Юрий Андропов: Неизвестное об известном. — М.: Время, 2004. — С. 67.
  20. Радзинский Э.
  21. Элизабет Хереш.
  22. «Большевики и расстрел царской семьи». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմրե Նաձ» հոդվածին։