Իերոնիմ Ուբորևիչ
Իերոնիմ Ուբորևիչ ռուս.՝ Иероним Уборевич | |
---|---|
Ծնվել է | հունվարի 14, 1896 կամ հունվարի 2 (14), 1896[1] |
Ծննդավայր | Antandraja, Daugailiai, Utena District Municipality, Լիտվա |
Մահացել է | հունիսի 12, 1937[1] (41 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ՌԽՖՍՀ, Հեռավոր Արևելքի հանրապետություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Կոնստանտինովյան հրետանային ուսումնարան |
Մասնագիտություն | ռազմական գործիչ |
Կուսակցություն | Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների) և ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ieronim Uborevich Վիքիպահեստում |
Իերոնիմ Պետրովիչ Ուբորևիչ (լիտ.՝ Jeronimas Uborevičius, ռուս.՝ Иерони́м Петро́вич Уборе́вич, հունվարի 14, 1896 կամ հունվարի 2 (14), 1896[1], Antandraja, Daugailiai, Utena District Municipality, Լիտվա - հունիսի 12, 1937[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային զորավար, 1-ին կարգի բանակային հրամանատար (1935 թ.)։
Ծնվել է լիտվացի գյուղացու ընտանիքում։ Ավարտել է հրետանային ուսումնարանը (1916 թվականին)։ Մասնակցել է 1914–1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմին։ Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո եղել է Բեսարաբիայում Կարմիր գվարդիայի կազմակերպիչներից։ Եղել է հրետանու հրահանգիչ, Դվինայի բրիգադի հրամանատար՝ Հյուսիսային, ռազմաճակատում, 1918 թ. դեկտեմբերից՝ 6-րդ բանակի 18-րդ հրաձգային դիվիզիայի պետ։ 1919 թ. հոկտեմբերից 1920 թ. փետրվարը՝ 14-րդ բանակի հրամանատար (գեներալ Դենիկինի զորքերի ջախջախման ժամանակ)։ 1920 թ. մարտ–ապրիլին՝ 9-րդ բանակի հրամանատար Հյուսիսային Կովկասում։ 1920 թ. մայիս–հուլիսին և նոյեմբեր–դեկտեմբերին՝ 14-րդ բանակի, հուլիս–նոյեմբերին՝ 13-րդ բանակի հրամանատար։ 1921 թվականին՝ Ուկրաինայի և Ղրիմի զորքերի հրամանատարի օգնական, Տամբովի նահանգի զորքերի հրամանատարի տեղակալ, Մինսկի նահանգի զորքերի հրամանատար, ղեկավարել է Մախնովկայի, Անտոնովկաի և Բուլակ–Բալախովիչի բանդաների ջախջախումը։ 1921 թ. օգոստոսից՝ 5-րդ բանակի և Արևելյան Սիբիրի ռազմական օկրուգի հրամանատար, 1922 թ. օգոստոս–դեկտեմբերին՝ Հեռավոր արևելյան հանրապետության ռազմական մինիստր և ժողովրդական-հեղափոխական բանակի հրամանատար Հեռավոր Արևելքի ազատագրման ժամանակ։ Եղել է Հյուսիսային–Կովկասյան (1925 թվականից), Մոսկովյան (1928 թվականից), Բելառուսական (1931 թվականից) զինվորական օկրուգների հրամանատար։
1926 թվականից դարձել է ԽՍՀՄ Ռազմահեղափոխական խորհրդի անդամ, 1930–1931 թթ.՝ նախագահի տեղակալ և ԲԴԿԲ–ի զինվածության պետ։ 1934 թվականից Պաշտպանության ժողկոմատի Ռազմական խորհրդի անդամ։ Մեծ ներդրում է կատարել ԽՍՀՄ պաշտպանունակության ամրապնդման, հրամկազմի ու զորքերի ուսուցման և դաստիարակության գործում։ 1930–1937 թթ.՝ ՀամԿ(բ)Կ ԿԿ–ի անդամության թեկնածու։ 1922 թվականից՝ ԿԴԿ–ի անդամ։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի 3 շքանշանով և Հեղափոխական պատվո զենքով։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իերոնիմ Ուբորևիչ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 176)։ |
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. Ламин — Новосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
- Հունվարի 14 ծնունդներ
- 1896 ծնունդներ
- Լիտվայում ծնվածներ
- Հունիսի 12 մահեր
- 1937 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Բոլշևիկներ
- ԽՄԿԿ անդամներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս հեղափոխականներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- Մահապատժի ենթարկված քաղաքական գործիչներ