Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժուան Պեսոա (պորտ.՝ João Pessoa), քաղաք Բրազիլիայի Պարաիբա նահանգում, Զոնա դա Մատա Պարաիբանա մեզոշրջանի բաղկացուցիչ մասը։ Քաղաքը գտնվում է քաղաքային Ժուան Պեսոա ագլոմերացիայում։ 2016 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմել է 718 801 մարդ[2]։ Տարածքը կազմում է 211,475 կմ², բնակչության խտությունը՝ 421,28 մարդ/կմ²։
Քաղաքը հիմնադրվել է 1585 թվականի օգոստոսի 5-ին և կոչվել է Նոսա Սենորա դաս Նևիս։ 1588 թվականին ի պատիվ Իսպանիայի
Ֆիլիպ II Հաբսբուրգի քաղաքը անվանվել է Ֆիլիպիա դի Նոսա Սենորա դաս Նևիս կամ պարզապես Ֆիլիպիա։ Հոլանդական օկուպացիայի ժամանակ (1634-1654) քաղաքը ի պատիվ Ֆրեդերիկ Հենրիխ Օրանացու կոչվում էր Ֆրեդերիկշտադտ։ 1817 թվականին քաղաքը կոչվել է Պարաիբա։ Քաղաքը իր ժամանակակից անվանումը ստացել է ի պատիվ Պարաիբա նահանգի նահանգապետ Ժուան Պեսոայի, ով սպանվել է 1930 թվականին։
2014 թվականին քաղաքի համախառն ներքին արդյունքը կազմել է 2.365.575,00 ռեալ (տվյալները ըստ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)[2]։
2014 թվականին համախառն ներքին արտադրանքը բնակչության մեկ շնչի հաշվով կազմել է 22.366,71 ռեալ (տվյալները ըստ Բրազիլիայի աշխարհագրության և վիճակագրության ինստիտուտի)[2]։
2010 թվականին մարդկային զարգացման ինդեքսը կազմել է 0,763[3]։
Քաղաքի կլիման արևադարձային է։ Ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման կլիման պատկանում է Aw կատեգորիային։