Ժոնաս Գոնսալվես Օլիվեյրա
Ժոնասը Բենֆիկայի կազմում 2016 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Jonas Gonçalves Oliveira | ||
Քաղաքացիությունը |
Բրազիլիա Իտալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 1, 1984[1][2] (40 տարեկան) | ||
Ծննդավայր | Bebedouro, Սան Պաուլու, Բրազիլիա | ||
Հասակ | 181 սմ | ||
Քաշ | 73 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Բենֆիկա | ||
Համար | 10 | ||
Պատանեկան կարիերա | |||
2003-2004 | Գուարանի | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2005 | Գուարանի | 25 | (12) |
2006-2007 | Սանտոս | 20 | (1) |
2007-2011 | Գրեմիո | 74 | (40) |
2008 | → Պորտուգեզա | 25 | (10) |
2011-2014 | Վալենսիա | 113 | (36) |
2014-ներկա | Բենֆիկա | 110 | (99) |
Ազգային հավաքական‡ | |||
2011-ներկա | Բրազիլիա | 12 | (3) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ժոնաս Գոնսալվես Օլիվեյրա (պորտ.՝ Jonas Gonçalves Oliveira, ապրիլի 1, 1984[1][2], Bebedouro, Սան Պաուլու, Բրազիլիա), կամ պարզապես Ժոնաս, բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բենֆիկայի և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժոնասը Գուարանիի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց Սանտու Անդրեի դեմ խաղում։ Գուարանիի կազմում նա անցկացրեց 25 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 12 գոլի հեղինակ։ 2006 թվականին Ժոնասը միացավ Սանտոսին[4]։ Նա 4 գոլի հեղինակ դարձավ Լիգա Պաուլիստայի 6 հանդիպումներում՝ օգնելով իր թիմին հաղթել մրցաշարը[5]։ Այնուամենայնիվ, նա ծանր վնասվածք ստացավ՝ դուրս մնալով 6 ամսով։ Նա խաղադաշտ վերադարձավ 2007 թվականին՝ Լիգա Պաուլիստայում դառնալով 4 գոլի հեղինակ և օգնելով Սանտոսին երկրորդ տարին անընդմեջ հաղթել մրցաշարը[6]։
Գրեմիո
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի սեպտեմբերի 12-ին Ժոնասը 4 տարվա պայմանագիր կնքեց Գրեմիոյի հետ[7]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 16-ին՝ Ինտերնասիոնալի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 30-ին՝ Ժուվենտուդեի դեմ խաղում[9]։ 2008 թվականին Ժոնասը սկսեց ավելի քիչ խաղաժամանակ ստանալ և ամռանը վարձավճարով միացավ Պորտուգեզային։ Վարձավճարի ընթացքում նա դարձավ 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 25 հանդիպումներում։
2009 թվականին Ժոնասը վերադարձավ Գրեմիո։ Իր առաջին հանդիպումը Լիբերտադորեսի գավաթում անցկացրեց փետրվարի 26-ին Ունիվերսիդադ դե Չիլիի դեմ խաղում[10]։ Մարտի 12-ին Ժոնասը չիրացրեց մի քանի գոլային պահ Բոյակա Չիկոյի դեմ խաղում[11], ինչից հետո իսպանական Mundo Deportivo թերթը նրան անվանեց «ամենավատ հարձակվողը աշխարհում»[12]։ Մարտի 26-ին նա գոլի հեղինակ դարձավ Աուրորայի դեմ Լիբերտադորեսի գավաթի խաղում, ապա հեռացվեց խաղադաշտից՝ ստանալով կարմիր քարտ հանդիպման 59-րդ րոպեին[13]։
2010 թվականի մայիսի 26-ին Ժոնասը դուբլ ձևակերպեց Ավաիի դեմ խաղում[14]։ Հոկտեմբերի 6-ին՝ Գրեմիո Բարուերիի դեմ խաղում նա դարձավ 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 4-0 հաշվով[15]։ 2010 թվականին բրազիլացին դարձավ Սերիա A-ի լավագույն ռմբարկուն[16]՝ ընդգրկվելով առաջնության խորհրդանշական հավաքականում։ Գրեմիոյի կազմում Ժոնասը անցկացրեց 134 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 75 գոլի հեղինակ։
Վալենսիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի հունվարի 24-ին Ժոնասը 1․25 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Վալենսիա[17][18]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց փետրվարի 19-ին՝ փոխարինելով Արից Ադուրիսին Սպորտինգ Խիխոնի դեմ խաղում[19]։ Իր առաջին գոլը խփեց փետրվարի 27-ին՝ Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղում[20]։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց մարտի 9-ին՝ 1/8 եզրափակչի Շալկե 04-ի դեմ խաղում[21]։ Ապրիլի 23-ին Ժոնասը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռեալ Մադրիդի դեմ խաղում, սակայն Վալենսիան պարտվեց 3-6 հաշվով[22]։
2011 թվականի նոյեմբերի 1-ին՝ Բայեր Լևերկուզենի դեմ խաղում Ժոնասը խփեց Չեմպիոնների Լիգայի պատմության երկրորդ ամենաարագ գնդակը[23]՝ գոլի հեղինակ դառնալով հանդիպման 10․5-րդ վայրկյանին և զիջելով միայն Բավարիայի և Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոյ Մակային[24], ով գոլի հեղինակ էր դարձել 10․13 վայրկյանում[25][26]։ Նոյեմբերի 23-ին Ժոնասը գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Գենկի դեմ խաղում՝ օգնելով Վալենսիային հաղթել 7-0 հաշվով[27]։ 2012 թվականի փետրվարի 12-ին նա դուբլ ձևակերպեց Սպորտինգ Խիխոնի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով[28]։ 2011-12 մրցաշրջանում Ժոնասը անցկացրեց 54 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 19 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ[29]։
2012 թվականի օգոստոսի 26-ին Ժոնասը 2 գոլային փոխանցում տվեց Դեպորտիվո Լա Կորունյայի դեմ խաղում[30]։ Հոկտեմբերի 2-ին նա դուբլ ձևակերպեց Լիլի դեմ Չեմպիոնների Լիգայի խաղում՝ օգնելով Վալենսիային հաղթել 2-0 հաշվով[31][32]։ 2012-13 մրցաշրջանում Ժոնասը 13 գոլի հեղինակ դարձավ Լա Լիգայում[33]՝ իր լավագույն արդյունքը այս մրցաշարում։ 2013 թվականի դեկտեմբերի 1-ին՝ Օսասունայի դեմ խաղում բրազիլացին հետ-տրիկ ձևակերպեց 8 րոպեում՝ 3-0 հաշվով հաղթանակ պարգևելով Վալենսիային[34][35]։ 2014 թվականի մարտի 16-ին՝ Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ թիմի ավագի թևկապով[36]։ Վալենսիայի կազմում Ժոնասը անցկացրեց 157 հանդիպում՝ դառնալով 52 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։
Բենֆիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի սեպտեմբերի 12-ին Ժոնասը 2 տարվա պայմանագիր կնքեց Բենֆիկայի հետ[37]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հոկտեմբերի 5-ին՝ փոխարինելով Լիմային Ա��ոկայի դեմ խաղում և դառնալով գոլի հեղինակ հանդիպման 88-րդ րոպեին[38]։ Հոկտեմբերի 18-ին Ժոնասը հետ տրիկ ձևակերպեց Պորտուգալիայի գավաթի Սպորտինգ Կովիլյանի դեմ խաղում[39]։ 2015 թվականի փետրվարի 28-ին նա 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էշտորիլ Պրայայի դեմ խաղում[40]։ Ապրիլի 18-ին բրազիլացին դուբլ ձևակերպեց Բելենենսիշի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[41]։ 2014-15 մրցաշրջանում Ժոնասը անցկացրեց 35 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 31 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[42]։ Բենֆիկան հաղթեց Պորտուգալիայի առաջնությունը և Պորտուգալիայի լիգայի գավաթը՝ դառնալով Պորտուգալիայի առաջնության երկրորդ լավագույն ռմբարկուն և ճանաչվելով մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը։
2015 թվականի սեպտեմբերի 10-ին Ժոնասը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2018 թվականը[43]։ 11-ին՝ Բելենենսիշի դեմ խաղում նա դարձավ 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Բենֆիկային հաղթել 6-0 հաշվով[44]։ 2016 թվականի հունվարի 11-ին բրազիլացին հետ-տրիկ ձևակերպեց Նասիոնալի դեմ խաղում[45]։ 2016 թվականի ապրիլի 1-ին նա գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բրագայի դեմ խաղում[46]։ Մայիսի 20-ին Ժոնասը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պորտուգալիայի լիգայի գավաթի եզրափակչում[47]՝ օգնելով Բենֆիկային 6-2 հաշվով հաղթել Մարիտիմուին և նվաճել գավաթը։ 2015-16 մրցաշրջանում Ժոնասը անցկացրեց 48 հանդիպում՝ դառնալով 36 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ[48]։ Նա դարձավ Պորտուգալիայի առաջնության լավագույն ռմբարկուն՝ ճանաչվելով առաջնության և Բենֆիկայի լավագույն ֆուտբոլիստը։ Մրցաշրջանի ընթացքում բրազիլացին հավակնում էր նաև Եվրոպայի ոսկե խաղակոշիկի տիտղոսին[49][50][51], սակայն զբաղեցրեց միայն 4-րդ հորիզոնականը[52]։
2016 թվականի օգոստոսի 7-ին Ժոնասը գոլի հեղինակ դարձավ Պորտուգալիայի սուպերգավաթի Բրագայի դեմ խաղում[53]՝ օգնելով Բենֆիկային նվաճել գավաթը։ Նա բաց թողեց մրցաշրջանի կեսը՝ վնասվածքի պատճառով, և 2016-17 մրցաշրջանում անցկացրեց ընդամենը 19 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 13 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ[54] և ճանաչվելով Բենֆիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ 2017 թվականի օգոստոսի 19-ին Ժոնասը 3 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բելենենսիշի դեմ խաղում[55]։ 2018 թվականի մարտի 1-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը Բենֆիկայի հետ մինչև 2019 թվականը[56][57]։ Մարտի 3-ին Ժոնասը հետ-տրիկ ձևակերպեց Մարիտիմուի դեմ խաղում[58]։ Մարտի 31-ին նա 2 գոլ խփեց Վիտորիա Գիմարայնշի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[59]։ 2017-18 մրցաշրջանում Ժոնասը դարձավ 34 գոլի 6 գոլային փոխանցման հեղինակ առաջնությունում անցկացրած 30 խաղերում[60]՝ դառնալով Պորտուգալիայի առաջնության լավագույն ռմբարկուն[61]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր դեբյուտը Բրազիլիայի ազգային հավաքականում Ժոնասը նշեց 2011 թվականի մարտի 27-ին[62]՝ փոխարինման մտնելով Շոտլանդիայի դեմ ընկերական խաղում[63][64]։ Իր առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց նոյեմբերի 10-ին՝ Գաբոնի դեմ խաղում[65]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց նոյեմբերի 14-ին՝ դուբլ ձևակերպելով Եգիպտոսի դեմ խաղում[66][67]։ 2016 թվականի մարտի 30-ին՝ Պարագվայի դեմ խաղում Ժոնասը 2012 թվականից հետո առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում[68]։ 2016 թվականի հունիսին նա մասնակցեց Կոպա Ամերիկային[69][70]՝ անցկացնելով 2 հանդիպում և դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[71], սակայն Բրազիլիան դուրս մնաց առաջնության խմբային փուլից[72][73]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ[74]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Գուարանի | 2005 | Սերիա B | 25 | 12 | 1 | 0 | — | 3 | 1 | 29 | 13 | |
Սանտոս | 2006 | Սերիա A | 15 | 1 | 0 | 0 | 4 | 0 | 6 | 4 | 25 | 5 |
2007 | 5 | 0 | 0 | 0 | 8 | 1 | 20 | 4 | 33 | 5 | ||
Ընդհանուր | 20 | 1 | 0 | 0 | 12 | 1 | 26 | 8 | 58 | 10 | ||
Գրեմիո | 2007 | Սերիա A | 12 | 3 | — | — | — | 12 | 3 | |||
2008 | 3 | 0 | 0 | 0 | 3 | 3 | 6 | 3 | ||||
2009 | 26 | 14 | — | 8 | 2 | 15 | 8 | 49 | 24 | |||
2010 | 33 | 23 | 9 | 8 | 2 | 0 | 21 | 11 | 65 | 42 | ||
2011 | 0 | 0 | — | 0 | 0 | 2 | 3 | 2 | 3 | |||
Ընդհանուր | 74 | 40 | 9 | 8 | 10 | 2 | 41 | 25 | 134 | 75 | ||
Պորտուգեզա (վարձավճար) | 2008 | Սերիա A | 25 | 10 | — | — | — | 25 | 10 | |||
Վալենսիա | 2010–11 | Լա Լիգա | 13 | 3 | 0 | 0 | 1 | 0 | 14 | 3 | ||
2011–12 | 34 | 10 | 7 | 4 | 13 | 5 | 54 | 19 | ||||
2012–13 | 35 | 13 | 6 | 1 | 8 | 5 | 49 | 19 | ||||
2013–14 | 31 | 10 | 1 | 0 | 8 | 0 | 40 | 10 | ||||
Ընդհանուր | 113 | 36 | 14 | 5 | 30 | 10 | 0 | 0 | 157 | 51 | ||
Բենֆիկա | 2014–15 | Պրիմեյրա Լիգա | 27 | 20 | 3 | 6 | — | 5 | 5 | 35 | 31 | |
2015–16 | 34 | 32 | 1 | 0 | 9 | 2 | 4 | 2 | 48 | 36 | ||
2016–17 | 19 | 13 | 3 | 2 | 1 | 0 | 5 | 3 | 28 | 18 | ||
2017–18 | 30 | 34 | 2 | 1 | 6 | 0 | 3 | 2 | 41 | 37 | ||
Ընդհանուր | 110 | 99 | 9 | 9 | 16 | 2 | 17 | 12 | 152 | 122 | ||
Կարիերայի ընդհանուր | 367 | 198 | 33 | 22 | 68 | 15 | 87 | 45 | 555 | 280 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ[74]
Բրազիլիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2011 | 5 | 2 |
2012 | 3 | 0 |
2016 | 4 | 1 |
Ընդհանուր | 12 | 3 |
Միջազգային գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Նոյեմբերի 14, 2011 | Ահմեդ բին Ալի մարզադաշտ, Ալ Ռայան, Կատար | Եգիպտոս | 1–0 | 2–0 | Ընկերական խաղ |
2. | 2–0 | |||||
3. | Մայիսի 29, 2016 | Դիկս Սպորտինգ Գուդս Պարկ, Կոմերս Սիթի, Միացյալ Նահանգներ | Պանամա | 1–0 | 2–0 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրեմիո
- Լիգա Գաուշու․ 2010
Սանտոս
- Լիգա Պաուլիստա․ 2006[5], 2007[6]
Բենֆիկա
- Պորտուգալիայի առաջնություն․ 2014–15, 2015–16[75], 2016–17
- Պորտուգալիայի գավաթ․ 2016–17
- Պորտուգալիայի լիգայի գավաթ․ 2014–15, 2015–16
- Պորտուգալիայի սուպերգավաթ․ 2016, 2017
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերիա A-ի խորհրդանշական հավաքական․ 2010
- Բոլա դե Պրատա․ 2010
- Արթուր Ֆրիդենրայխի մրցանակ․ 2010
- Բենֆիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ․ 2015[76], 2016[77], 2017[78]
- Պորտուգալիայի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ․ փետրվար 2015, ապրիլ 2015, հունվար 2016[79], փետրվար 2016, մարտ 2016, դեկտեմբեր 2017, հունվար 2018, փետրվար 2018[80], մարտ 2018[81]
- Պորտուգալիայի լիգայի գավաթի եզրափակչի լավագույն ֆուտբոլիստ․ 2015
- ՈՒԵՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստը Պորտուգալիայում․ 2014–15[82]
- Պորտուգալիայի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստ․ 2014–15[83], 2015–16
- CNID Awards․ տարվա լավագույն ֆուտբոլիստ․ 2016
- Պորտուգալիայի առաջնության լավագույն ռմբարկու․ 2015–16, 2017–18
- A Bola․ տարվա լավագույն ֆուտբոլիստ․ 2017[84]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — (untranslated): PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Brazil - Jonas - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Elenco Paulistão 2006 – Santos FC - Acervo Santista». 2014 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ 5,0 5,1 «Santos quebra jejum e derruba a Portuguesa - Terra - Paulista». esportes.terra.com.br (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ 6,0 6,1 «Folha Online - Esporte - Santos vence São Caetano e conquista o bi do Campeonato Paulista - 06/05/2007». www1.folha.uol.com.br. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «GloboEsporte.com > Futebol 2007 > Brasileirão - NOTÍCIAS - Grêmio contrata atacante Jonas, ex-Santos». globoesporte.globo.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Grêmio Foot-Ball Porto Alegrense - Sport Club Internacional, Sep 16, 2007 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Esporte Clube Juventude - Grêmio Foot-Ball Porto Alegrense, Sep 30, 2007 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Grêmio Foot-Ball Porto Alegrense - Club Universidad de Chile, Feb 26, 2009 - Copa Libertadores - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Boyacá Chicó FC - Grêmio Foot-Ball Porto Alegrense, Mar 12, 2009 - Copa Libertadores - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ S.A., Sarenet. «La cláusula del millón de euros lleva al 'Detonador' a Mestalla - Valencia CF». valenciacf.lasprovincias.es. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Club Aurora - Grêmio Foot-Ball Porto Alegrense, Mar 26, 2009 - Copa Libertadores - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Grêmio Foot-Ball Porto Alegrense - Avaí Futebol Clube (SC), May 26, 2010 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Grêmio Foot-Ball Porto Alegrense - Grêmio Barueri Futebol Ltda., Oct 6, 2010 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Jonas, 40 gols no ano, já bateu duas metas na temporada». globoesporte.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Brazilian striker Jonas from Gremio transfers to Valencia CF». www.clubvalenciacf.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Valencia paga multa rescisória e tira atacante Jonas do Grêmio - 24/01/2011 - UOL Esporte - Futebol». esporte.uol.com.br. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Valencia CF - Sporting Gijón, Feb 19, 2011 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Athletic Bilbao - Valencia CF, Feb 27, 2011 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «FC Schalke 04 - Valencia CF, Mar 9, 2011 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Valencia CF - Real Madrid, Apr 23, 2011 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Valencia CF - Bayer 04 Leverkusen, Nov 1, 2011 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ uefa.com (2011 թ․ նոյեմբերի 1). «UEFA Champions League 2011/12 - History - Valencia-Leverkusen – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Jonas' 10.5 second strike for Valencia vs. Leverkusen is No.2 on the list of fastest-ever Champions League goals | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Valencia 3-1 Leverkusen: Jonas nets second-fastest Champions League goal in history as Spaniards revive qualification hopes | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Valencia CF - KRC Genk, Nov 23, 2011 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Valencia CF - Sporting Gijón, Feb 12, 2012 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Jonas | Football Stats | Benfica | Season 2011/2012 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Valencia CF - Deportivo de La Coruña, Aug 26, 2012 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Valencia CF - LOSC Lille, Oct 2, 2012 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Press, Associated (2012 թ․ հոկտեմբերի 2). «Valencia 2-0 Lille | Champions League Group F match report». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Jonas | Football Stats | Benfica | Season 2012/2013 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Valencia CF - CA Osasuna, Dec 1, 2013 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Valencia vs. Osasuna - Football Match Report - December 1, 2013 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Real Sociedad - Valencia CF, Mar 16, 2014 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Benfica - Jornal Record» (պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «SL Benfica - FC Arouca, Oct 5, 2014 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «SC Covilhã - SL Benfica, Oct 18, 2014 - Taça de Portugal Placard - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «SL Benfica - GD Estoril Praia, Feb 28, 2015 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Os Belenenses SAD - SL Benfica, Apr 18, 2015 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Jonas | Football Stats | Benfica | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Jonas signs new contract with Benfica» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «SL Benfica - Os Belenenses SAD, Sep 11, 2015 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «CD Nacional - SL Benfica, Jan 11, 2016 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «SL Benfica - SC Braga, Apr 1, 2016 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «CS Marítimo - SL Benfica, May 20, 2016 - Allianz Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Jonas | Football Stats | Benfica | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Benfica hotshot Goncalves enjoys last laugh on critics who mocked him». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ SAPO. «Jonas volta a igualar Ronaldo na corrida à Bota de Ouro». SAPO Desporto (եվրոպական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Bota de Ouro: Jonas volta a isolar-se, conheça os 10 primeiros | Maisfutebol.iol.pt». Maisfutebol (պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Luis Suarez beats Cristiano Ronaldo to the European Golden Shoe». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «SL Benfica - SC Braga, Aug 7, 2016 - Supertaça Cândido de Oliveira - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Jonas | Football Stats | Benfica | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «SL Benfica - Os Belenenses SAD, Aug 19, 2017 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Jonas extends Benfica deal to 2019». FourFourTwo (անգլերեն). 2017 թ․ մարտի 1. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ IANS (2017 թ․ մարտի 1). «Brazilian Jonas renews contract with Benfica until 2019». Business Standard India. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «SL Benfica - CS Marítimo, Mar 3, 2018 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «SL Benfica - Vitória Guimarães SC, Mar 31, 2018 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Jonas | Football Stats | Benfica | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ UEFA.com. «Top league scorers: Messi and Jonas finish top». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Scotland - Brazil, Mar 27, 2011 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Valencia's Jonas Goncalves delighted with 'unforgettable' Brazil debut | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Steinberg, Jacob (2011 թ․ մարտի 27). «Scotland v Brazil - as it happened!». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Gabon - Brazil, Nov 10, 2011 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Brazil - Egypt, Nov 14, 2011 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Jonas leads Brazil to easy victory over Egypt in friendly at Doha». The Daily Star Newspaper - Lebanon. 2011 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Paraguay - Brazil, Mar 30, 2016 - World Cup qualification South America - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Press, Associated (2016 թ․ մայիսի 5). «Neymar left out of Copa América squad as Brazil focus on Olympics». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Benfica's Jonas overjoyed by late Brazil call-up | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Brazil - Haiti, Jun 9, 2016 - Copa América Centenario 2016 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Brazil were knocked out of the Copa America last night by 'handball goal'». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ Lutz, Tom (2016 թ․ հունիսի 13). «Brazil tumble out of Copa América in group stage after Peru's handball goal». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ 74,0 74,1 «Jonas». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ uefa.com (2016 թ․ մայիսի 15). «Benfica secure 35th Portuguese crown». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Em grande fase, Jonas recebe prêmio de melhor jogador do ano no Benfica». ESPN (պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-07-12-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Os vencedores de uma noite cheia de Mística». 2017 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Jonas e Rui Vitória em destaque nos prémios Cosme Damião». PÚBLICO (պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Jonas eleito jogador do mês de janeiro | Maisfutebol.iol.pt». Maisfutebol (պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ SAPO. «Benfiquista Jonas eleito o melhor jogador da I Liga no mês de fevereiro». SAPO Desporto (եվրոպական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Jonas e Ricardo Gomes eleitos "Jogador do Mês" de março». Liga Portugal. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ uefa.com (2015 թ․ հունիսի 3). «Época em revista: Portugal». UEFA.com (պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Prémios Oficiais Liga Portugal 2015 - Liga Portugal». 2015 թ․ հուլիսի 4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «abola.pt». 2016 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժոնասի պաշտոնական Տվիտերի էջը
- Ժոնասի պաշտոնական Ինստագրամի էջը
- Ժոնասը transfermarkt-ում
- Ժոնասը soccerbase.com-ում
- Ժոնասը WhoScored.com կայքում
- Ժոնասը Բենֆիկայի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-08-12 Wayback Machine
- Ժոնասը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոնաս Գոնսալվես Օլիվեյրա» հոդվածին։ |
|
|
|
- Ապրիլի 1 ծնունդներ
- 1984 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բրազիլիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բենֆիկայի ֆուտբոլիստներ
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Գուարանիի ֆուտբոլիստներ
- Գրեմիոյի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Պորտուգեզա Դեսպորտոսի ֆուտբոլիստներ
- Սանտոսի ֆուտբոլիստներ
- Վալենսիայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ