Ժոզեֆ Էֆրայիմ Քեյսլի-Հեյֆորդ
Ժոզեֆ Էֆրայիմ Քեյսլի-Հեյֆորդ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 29, 1866[1] |
Ծննդավայր | Քեյպ Քոստ, Գանա |
Մահացել է | օգոստոսի 11, 1930 (63 տարեկան) |
Մահվան վայր | Աքրա, Գանա |
Քաղաքացիություն | Ոսկե Ափ |
Կրթություն | Փիթերհաուս, Ֆիցուիլյամի քոլեջ, Ֆուրա-Բեյ քոլեջ և Mfantsipim School? |
Մասնագիտություն | գրող, փաստաբան, լրագրող, խմբագիր և քաղաքական գործիչ |
Ամուսին | Ադելաիդա Քեյսլի-Հեյֆորդ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Գլեդիս Քեյսլի-Հեյֆորդ և Archie Casely-Hayford? |
J. E. Casely Hayford Վիքիպահեստում |
Ժոզեֆ Էֆրայիմ Քեյսլի-Հեյֆորդ (սեպտեմբերի 29, 1866[1], Քեյպ Քոստ, Գանա - օգոստոսի 11, 1930, Աքրա, Գանաանգլ.՝ Joseph Ephraim Casely Hayford), գանայականգանա քաղաքական գործիչ, իրավաբան, լրագրող, խմբագիր, արձակագիր և հրապարակախոս, պանաֆրիկանիզմիպանաֆրիկանիզմ շարժման գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժոզեֆ Էֆրայիմ Քեյսլի-Հեյֆորդը Ֆանտի ժողովրդի ներկայացուցիչ է` սերված օմանխենե առաջնորդների տոհմից։ Եղել է մեթոդիստական եկեղեցու հոգևորականի որդի, ով նաև ականավոր քաղաքական գործիչ էր[2]։ Կրթություն ստացել է Ֆրիթհաունի ֆուա-Բեյ քոլեջում, Սերրա-Լիոնեում և Քեմբրիջի համալսարանի (Մեծ Բրիտանիա) Փիթերհաուսում[3]։ 1986 թվականին աշխատել է Անգլիայում որպես իրավաբան։
Քոլեջում ուսանելու տարիներին սկսել է հարել Էդուարդ Ուիլմոտ Բլաիդենի պանաֆրիկանիզմի գաղափարախոսությանը։
Վերադառնալով հայրենիք` սկսկել է դասավանդել, աշխատել որպես դպրոցի տնօրեն, սակայն քաղաքական գործունեության հետևանքով հեռացվել է աշխատանքից։ 1885 թվականից սկսել է զբաղվել լրագրությամբ, աշխատակցել Western Echo ամսագրին,1888 թվականին նշանակվել է Gold Coast Chronicle լրագրի խմբագիր[4]։ 1890-1896 թվականներին եղել է Gold Coast Chronicle համատերը։ Իր հեղինակած հոդվածները զետեղել է Wesleyan Methodist Times :
1916 թվականին ընտրվել է Ոսկե ափի օրենսդրական խորհրդի` բրիտանական նահանգապետին կից խորհրդատվական խորհրդի անդամ, որը գաղութում աֆրիկացի պաշտոնատար անձանց ընրվելու իրավունք ընձեռող միակ մարմինն էր։
Մեծ ներդրում է ունեցել արևմտաաֆրիկական հասարակական մտքի «մշակութային ազգայնականության» և պանաֆրիկանիզմի հայեցակարգերի մշակման և քարոզման մեջ:Ոսկե ափի տեղաբնիկների իրավունքների պաշտպանության կազմակերպության ղեկավար անդամ էր(Gold Coast Aborigines' Rights Protection Society, 1897):
Բրիտանական Արևմտյան Աֆրիկայի Ազգային կոնգրեսի (National Congress of British West Africa) հիմնադրման նախաձեռնողն է եղել, փոխնախագահը, իսկ 1923 թվականից` նախագահը, որի նպատակը Աֆրիկան գաղութարարներից ազատագրելն էր։
Ական ժողովրդի իրավական սովորույթներին, պատմությանը նվիրված հետազոտությունների հեղինակ է։ Հրատարակել է Արևմտյան Աֆրիկային նվիրված վեց գիրք։ Ժոզեֆ Էֆրայիմ Քեյսլի- Հեյֆորդի` 1911 թվականին հրատարակված ««Ազատ Եթովպիա. ակնարկներ ռասսայական ազատագրման մասին» վեպը Գանայի առաջին անգլալեզու ստեղծագործությունն է:Չնայած այն հանգամանքին, որ վեպում հորինվածքը և քաղաքական քարոզչությունը հակակշռում են միմյանց, արևմտյան հրատարակչությունների կողմից այն արժանացել է դրական արձագանքների և ազդեցություն գործել ճամայկացի հեղափոխական և պանաֆրիկական գաղափարախոսությանը դավանող Մարքուզ Գարվինի վրա,ով իր հերթին նշանակալիորեն աջակցեց ռաստաֆարական շարժման զարգացմանը։
Հրապարակումների ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Truth About The West African Land Question (1898. Reprinted, 1913. Reprinted London: Cass, 1971)
- Gold Coast Native Institutions: With Thoughts Upon A Healthy Imperial Policy for the Gold Coast and Ashanti (1903. Reprinted London: Cass, 1970, 0-7146-1754-7)
- Ethiopia Unbound: Studies in Race Emancipation (1911. Reprinted London: Frank Cass, 1969, 0-7146-1753-9)
- Gold Coast Land Tenure and the Forest Bill (1911)
- William Waddy Harris, the West African reformer (1915)
- United West Africa (1919)
- West African Leadership: Public speeches delivered by the Honourable J. E. Casely Hayford (1951)
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուելսյան արքայազնի հայրենասիրական հիմնադրամին մատուցած ծառայությունների և օգնության համար պարգևատրվել է բրիտանական կայսրության շքանշանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Casely-Hayford, Joseph Ephraim // Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr. — NYC: OUP, 2012.
- ↑ https://books.google.am/books?id=rqYEhtONIBgC&redir_esc=y
- ↑ https://en.wikipedia.org/wiki/J._E._Casely_Hayford#cite_note-4
- ↑ https://en.wikipedia.org/wiki/J._E._Casely_Hayford#cite_note-BoddyEvans-2
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Энциклопедический справочник «Африка». — М.: Советская Энциклопедия. Главный редактор Ан. А. Громыко. 1986—1987.
- Emmanuel K. Akyeampong & Henry Louis Gates (red.), «Casely-Hayford, Joseph Ephraim», Dictionary on African Biography, Oxford University Press, 2012, ISBN 978-0-19-538207-5